Գեորգի Վիլկովիչ
Գեորգի Վիլկովիչ բուլղար․՝ Георги Вълкович | |
Կուսակցություն՝ | Conservative Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | բժիշկ, դիվանագետ, քաղաքական գործիչ և վիրաբույժ |
Ծննդյան օր | 1833 |
Ծննդավայր | Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանի օր | փետրվարի 14 (26), 1892 |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Դինաստիա | Q12298992? |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Ի ծնե անուն | բուլղար․՝ Георги Вълкович Чалъков |
Հայր | Q125622641? |
Գեորգի Վիլկովիչ (բուլղար․՝ Георги Вълкович, 1833, Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 14 (26), 1892, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), բուլղարացի բժիշկ, քաղաքական գործիչ և դիվանագետ։ Բուլղարիայի արտաքին գործերի և Կրոնների նախարար (1881-1883), Բուլղարիայի պետական խորհրդի նախագահ (1883)։
19-րդ դարի 60-ական թվականներին եղել է Կոստանդնուպոլսի առաջատար վիրաբույժներից մեկը։ Օսմանյան տիրապետությունից Բուլղարիայի ազատագրումից հետո դարձել Է Պահպանողական կուսակցության առաջնորդներից մեկը։ Օսմանյան կայսրությունում Բուլղարիայի դիվանագիտական ներկայացուցիչն էր, որտեղ սպանվեց քաղաքական հակառակորդների կողմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1833 թվականին Էդիրնում։ Նրա հայրը Կոպրիվշտիցայի Չալիկովների հարուստ և ազդեցիկ ընտանիքից է։ Վիլկովիչը ուսումը սկսել է Պլովդիվում, իսկ 1857 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի ռազմաբժշկական ուսումնարանը։ Ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է որպես վիրաբույժ և դասավանդել ռազմաբժշկական ուսումնարանում։ 1860-1863 թվականներին մասնագիտացել է վիրաբուժության մասնագիտությամբ Փարիզում, իսկ 1865 թվականին՝ որպես գլխավոր բժիշկ Դամասկոսի կենտրոնական հիվանդանոցում։ 1870-1871 թվականներին աշխատել է Կոստանդնուպոլսի Հայդար փաշա հիվանդանոցի տնօրեն։ 1872 թվականին Ուլկովիչն արդեն ունեցել է Օսմանյան բանակի գնդապետի կոչում։ 1875 թվականից ի վեր թղթակից անդամ է, իսկ 1884 թվականից Բուլղարիայի գրական ընկերության, այժմ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է։ 1876 թվականին սերբ-թուրքական պատերազմի ժամանակ գլխավորել է զինվորական հոսպիտալը։ Ռուս-թուրքական պատերազմի սկսվելուց հետո 1877 թվականին տեղափոխվել է Դամասկոս, իսկ բանակից հեռանալուց հետո վերադարձել Բուլղարիա[1]։
Բուլղարիայում Գեորգի Վոլկովիչը դարձել Է Պահպանողական կուսակցության առաջնորդներից մեկը։ 1879 թվականին ընտրվել է հիմնադիր ժողովի անդամ և ընդգրկվել տասներկու պահպանողականների խմբում, որոնք հրաժարվել են ստորագրել Տիռնովյան սահմանադրությունը։ Եղել է առաջին մեծ ժողովրդական ժողովի (1879) և երրորդ ժողովրդական ժողովի (1882-1883) պատգամավոր։ 1879 թվականին նշանակվել է գյուղատնտեսության, առևտրի և հասարակական շենքերի տնօրինության ղեկավար, իսկ 1881 թվականին՝ Արևելյան Ռումելիայի փոստային և հեռագրական ծառայության տնօրեն։ Բատենբերգի լիազորությունների ժամանակահատվածում (1881-1883) եղել է արտաքին գործերի և Կրոնների նախարար և պետական խորհրդի նախագահ (1883)[1]։
1885 թվականի սերբ-բուլղարական պատերազմի ժամանակ Գեորգի Վոլկովիչը զինվորական հոսպիտալների կառավարիչ էր։ 1886 թվականին ծառայել է որպես Սոֆիայի Ալեքսանդրովյան հիվանդանոցի տնօրեն։ 1887 թվականին նշանակվել է Կոստանդնուպոլսում Բուլղարիայի դիվանագիտական ներկայացուցիչ և այդ պաշտոնում մնացել մինչև մահ։ Վիլկովիչը եղել է Ստեֆան Ստամբոլովի կառավարության վարած քաղաքականության նախաձեռնողներից մեկը՝ Օսմանյան կայսրությունում բուլղարների վիճակի բարելավման համար[1]։
1892 թվականի փետրվարի 12 (24)-ին Գեորգի Վոլկովիչը ենթարկվել է վարձու մարդասպանների հարձակմանը և մահացել որովայնի շրջանում դանակի հարվածից երկու օր անց[2]։ Թաղված է Պլովդիվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Կաղապար:Ташев
- ↑ Марков Г. Покушения, насилие и политика в България 1878 – 1947. — София: Военно издателство, 2003. — С. 48-52. — ISBN 954-509-239-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Վիլկովիչ» հոդվածին։ |
|
- 1833 ծնունդներ
- Ադրիանուպոլիս քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 26 մահեր
- 1892 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Անձինք Էդիրնեից
- Բուլղարացի բժիշկներ
- Բուլղարացի դեսպաններ
- Բուլղարացի դիվանագետներ
- Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորներ
- Բուլղարիայի քաղաքական գործիչներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ