Գետնանոճազգիներ
Գետնանոճազգիներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Pteridobiotina |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Cycadophytanae |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Գետնանոճազգիներ (Taxodiaceae) Saporta, 1865 |
Գետնանոճազգիներ (լատին․՝ Taxodiaceae) - բույսերի ասեղնատերևավորների կարգի ընտանիք՝ բարձր, միատուն ծառեր են՝ թեփուկանման կամ ասեղանման տերևներով։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արական հասկիկները մեկական են, ծայրային, ծոցային, հավաքված գլխիկներով կամ ողկույզներով։ Առէջը ունի կարճ թելիկ և լայնացող թեփուկ, որի ներքևի կողմի եզրից ազատ կախված են 2-9 փոշեպարկեր։ Իգական հասկիկները միայնակ են, ծայրային, բազմաթիվ, պարուրաձև դասավորված թեփուկներով։
Սերմնային թեփուկները ավելի կամ պակաս զարգացած են։ Յուրաքանչյուր թեփուկի վրա կան 2-9 սերմնաբողբոջ։
Կոները կլոր են, հասունացնան ժամանակ միմյանցից հեռացող կոշտ, կաշվեկերպ, փայտացող թեփուկներով։ Սերմերը ունեն նեղ թևիկներ։
Ցեղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետնանոճազգիների ընտանիքը բաղկացած է 9 ցեղերից՝
- Սցիազդոպիտիս
- Սեքվոյադենդրոն
- Տաքսոդիում
- Սեքվոյա
- Կրիպտոմերիա
- Աթրոտաքսիս
- Տալվանիա
- Կուննինգհամիա
- Մետասեքվոյա
Հայաստանում ներմուծված են վեց ցեղ՝ սեքվոյադենդրոն, սեքվո, կրիպտոմերիա, կուննինգհամիա, մետասեքվոյա, տաքսոդիում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնանոճազգիներ» հոդվածին։ |
|