Գոնսալես քույրեր
Գոնսալես քույրեր | |
---|---|
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 17, 1968 |
Սպանություն |
Դելֆինա և Մարիա դե Խեսուս Գոնսալեսներ (իսպ.՝ Delfina y María de Jesús González - հոկտեմբերի 17, 1968), մարդասպան քույրեր, որոնք առևանգում էին աղջիկների և ստիպում նրանց զբաղվել մարմնավաճառությամբ։ Նրանք ճանաչվել են Մեքսիկայի ամենադաժան սերիական մարդասպաններ։ Սպանել են 110 մարդու։
Սպանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր սպանությունները տեղի են ունեցել 1950-1964 թվականների ընթացքում Գուանախուատո նահանգի Սան Ֆրանսիսկո դել Ռինկոն քաղաքում, որը գտնվում էր Մեխիկոյից 200 կմ հեռավորության վրա։ Տեղացի քույերը ձեռք էին բերել ռանչո, որը ժողովրդի մեջ կոչվում էր «Դժոխային հասարակաց տուն»[1]։ Իրենց զոհերին նրանք գտնում էին հայտարարությամբ, որի մեջ պահանջվում էին մատուցողներ, իսկ լավ վարձատրությունը երաշխավորվում էր[2]։ Նրանք առևանգված աղջիկներին ստիպում էին զբաղվել մարմնավաճառությամբ և գիշեր-ցերեկ սպասարկել հաճախորդներին[2]։ Աղջիկները երկար ժամանակ պահվում էին սարսափելի պայմաններում, ստանում էին քիչ քանակությամբ ուտելիք և մարմնավաճառության հետևանքով հաճախ էին հիվանդանում։ Որոշներին ստիպողաբար կոկաին կամ հերոին էին տալիս և ծեծում։ Երբ մարմնավաճառները հիվանդանում էին կամ ինչ-որ այլ պատճառներով այլևս չէին կարողանում հաճախորդներին սպասարկել, քույրերը նրանցից ազատվում էին։ Բացի դրանից քույրերը սպանել են նաև հարուստ հաճախորդների։ Սպանությունների մեջ քույրերին օգնել են երկու այլ աղջիկներ՝ Կարմենը և Մարիա Լուիզան։ Նրանք աննկատ են եղել, և ոչ ոք նրանց չի կասկածել։
Հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ ժամանակներում ոստիկանությունը բազմաթիվ անհետ կորած աղջիկների մասին հաղորդագրություններ է ստացել։ Այդ գործի համար շրջադարձային է եղել այն պահը, երբ ոստիկանները կայարանում ձերբակալել են մարմնավաճառ Ժոզեֆինա Գուտյերեսին՝ ֆիզիկական և հոգեբանական բռնության ակնհայտ հատկանիշներով։ Երբ նրան սկսել են կասկածել աղջիկների անհետացման մեջ, նա իր անմեղությունն ապացուցելու համար պատմել է իրական մարդասպանների՝ Գոնսալես քույրերի մասին։ Ոստիկանները գնացել են քույրերի ռանչո և այնտեղ գտել 12 մարմնավաճառների, որոնք լուրջ հիվանդություններ են ունեցել, 80 աղջկա և 11 հաճախորդի դիակ, ինչպես նաև բազմաթիվ վաղածին մահացած երեխաների։ Այդ ժամանակ ոստիկանները դատին ներկայացնելու բավականաչափ ապացույցներ են ունեցել, որոնք եղել են 1964 թվականին։
Դատավճիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու քույրերին մեղավոր են ճանաչել առնվազն 91 մարդու սպանությունների մեջ և դատապարտել Մեքսիկայի առավելագույն պատժի՝ յուրաքանչյուրին տալով 40 տարվա ազատազրկման։ Կարմենի և Մարիա Լուիզայի մեղադրանքը նույնպես հաստատվել է, սակայն նրանց դատապարտել են «մանր իրավախախտում» հոդվածով։ Այս գործը Մեքսիկայում լայն արձագանք է ստացել։ Դելֆինան Գուանախուատոյի Իրապուատո բանտում անհայտ հանգամանքներում մահացել է, Կարմենը մահացել է քաղցկեղից, իսկ Մարիա Լուիզան խելագարվել է՝ վախենալով սպանվել ապստամբների կողմից։ Ողջ է մնացել միայն Մարիա դե Խեսուս Գոնսալեսը, որը մի քանի տարի բանտում նստելուց հետո ազատ է արձակվել։ Նրա հետագա ճակատագիրն անհայտ է։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 20-րդ դարի կեսերին Մեքսիկայում կատարված դեպքերի հիման վրա նկարահանվել են «Սատանա քույրեր» (1966) և «Դժոխային քույրեր» (1968) ֆիլմերը[3]։
- 1977 թվականին լույս է տեսել քույրերի մասին պատմող մեքսիկացի գրող Խորխե Իբարգենգոտիայի «Մարդասպաններ» գիրքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Most prolific murder partnership». Guinness World Records. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ 2,0 2,1 Holmes, Ronald M. and Stephen T., ed. (1998). Contemporary Perspectives on Serial Murder. Thousand Oaks, CA: Sage Publications. էջեր 51–52. ISBN 9780761914211.
- ↑ Berg, Charles Ramírez (2010). Cinema of Solitude: A Critical Study of Mexican Film, 1967–1983. Austin, TX: University of Texas Press. էջեր 194–195. ISBN 9780292791923.