Jump to content

Գրիպսհոլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիպսհոլմ
Նկարագրություն
Տեսակդղյակ, մշակութային արժեք և տեսարժան վայր
ՏեղագրությունՄարիեֆրեդ[1]
Վարչական միավորՍտրենգնես[1]
Երկիր Շվեդիա[1]
Համալիրի մասՇվեդիայի թագավորական պալատներ և ամրոցներ
Կազմված է մասերիցՎարազ և խոզ
Կառուցված1537
ՃարտարապետՀենրիկ ֆոն Կյոլլեն, Ֆրեդերի Նուսդորֆեր և Էրիկ Պալմստեդտ
Ճարտարապետական ոճՎերածնունդ
Ընթացիկ
սեփականատեր
Պետական գույքի կառավարման խորհուրդ[2]
Վերահսկվում էՇվեդիայի թագավորական պալատների կառավարչի գրասենյակ
Կայքroyalpalaces.se/english/royal-palaces-and-sites/gripsholm-castle.html(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Gripsholms slott Վիքիպահեստում

Գրիպսհոլմ (շվեդ.՝ Gripsholms slott), դղյակ Մարիեֆրեդում (Շվեդիա), Մելարեն լճում գտնվող կղզում, Ստոկհոլմից 60 կմ արևմուտք[3]։ Գուստավ I Վազայի ժամանակաշրջանից ի վեր Գրիպսհոլմը պատկանել է Շվեդիայի թագավորական ընտանիքին և օգտագործվել է որպես նրանց նստավայրերից մեկը մինչև 18-րդ դար։ Այժմ այն թանգարան է, բայց այն դեռ համարվում է արքայի տրամադրության տակ գտնվող պալատ, և որպես այդպիսին այն կազմում է Շվեդիայի թագավորական պալատների մի մասը։

Ամրոցն իր անվանումը ստացել է ասպետ Բու Յոնսսոն Գրիպի անունից, որն այն հիմնադրել է մոտավորապես 1380 թվականին։ 1526 թվականին ամրոցն անցել է Գուստավ I Վազայի տիրապետության տակ, որը 1537 թվականին սկսել է ամրոցի վերակառուցումը իր ժամանակակից տեսքով։ Կառուցապատման աշխատանքները ղեկավարել է Հենրիկ ֆոն Կյոլլենը։

16-րդ դարում ամրոցում են բանտարկվել կոմս Յուհանը և արքա Էրիկ XIV-ը, ինչպես նաև Կատերինա Յագելլոնկան, ով ամրոցում որդի է ունեցել, որն էլ հետագայում դարձել է Սիգիզմունդ III թագավոր։ Կարլ IX-ի օրոք (1604-1611) կատարվել է ամրոցի փուլային վերակառուցում։ Մասնավորապես կառուցվել է արքայական հարկը ընդունելության սրահով, նախասրահը, Կարլ IX-ի կցակառույցը և կոմս Կառլի ննջասենյակը, որը մինչ օրս պահպանվել է գրեթե իր սկզբնական տեսքով։

Կարլ X Գուստավի (1654-1660) մահից հետո ամրոցը որպես լենական տիրույթ պատկանել է նրա այրուն՝ Հեդվիգ Էլեոնորային։ Նրա օրոք դղյակում նոր աշխատանքներ են իրականացվել, որոնց ընթացքում, ի թիվս այլ բաների, կառուցվել է այսպես կոչված Թագուհու կցակառույցը։ 1708-1709 թվականներին վերակառուցվել են ամրոցի վերին հարկերը։ 1715 թվականից հետո Գրիպսհոլմի դղյակը որոշ ժամանակ դադարել է օգտագործվել որպես թագավորական նստավայր։ Այդ ժամանակահատվածում նրա որոշ տարածքներ դարձել են բանտախցեր, բայց Գուստավ III-ի (1771-1792) օրոք այն կրկին ծաղկում է ապրել։ Այս ժամանակ կառուցվել են շինություններ պալատականների և Գրիպսհոլմի ամրոցի թատրոնի համար։ 1773 թվականին թագուհի Սոֆիա Մագդալենան ամրոցում կազմակերպել է փոքր թատրոն, իսկ 1781 թվականին ճարտարապետ Էրիկ Պալմստեդտին հանձնարարվել է այն վերածել լիարժեք պալատական թատրոնի։ Մեկ տարի անց թատրոնը պատրաստ էր, որտեղ կառուցվել է նոր բեմ թատերական մեխանիզմներով և դեկորացիաներով։ 1809 թվականին Գրիպսհոլմի ամրոցում Գուստավ IV Ադոլֆ թագավորը ստորագրել է գահից հրաժարվելու փաստաթուղթ։

1889 թվականին հիմնադրված Գրիպսհոլմյան ընկերությունը 1891-1899 թվականներին իրականացրել է ամրոցի փուլային վերակառուցում՝ ճարտարապետ Ֆրեդրիկ Լիլեկվիստի նախագծերի հիման վրա։ Նրա նպատակն էր ամրոցն ազատել 17-րդ և 18-րդ դարերի ճարտարապետական շերտանստվածքներից և վերադարձնել այն վերածննդի ժամանակաշրջանի տեսքի։ Այս վիճահարույց որոշման իրագործման ընթացքում թագավորական հարկաբաժիններին ավելացվեց երրորդ հարկը։ Վերակառուցումը կտրուկ քննադատությունների ենթարկվեց, այդ թվում՝ գրող Վերներ ֆոն Հեյդենստամի կողմից։

Ամրոցում ցուցադրվում են Անդրեյ Չոխովի (1577-1579) կողմից պատրաստված երկու երկարափող թնդանոթներ։

1822 թվականին դղյակում է տեղակայվել Շվեդիայի դիմանկարների ազգային պատկերասրահը, որը 1860-ական թվականներին եղել է Շվեդիայի ազգային թանգարանի ազդեցության ներքո։

1889-1894 թվականներին ամրոցը վերականգնվել է ճարտարապետ Ֆրեդրիկ Լիլեկվիստի կողմից, որի ընթացքում վերացվել են 17-րդ և 18-րդ դարերի փոփոխությունները[4]։ Ամենամեծ փոփոխությունը երրորդ հարկի ավելացումն էր. թևային հատվածի պլանային քանդում տեղի չի ունեցել։

Այժմ ամրոցը թանգարան է, որը բաց է հանրության համար, որտեղ ներկայացվում են նկարներ և արվեստի գործեր։ Ամրոցի մի մասում տեղակայված է աշխարհի ամենահին դիմանկարների հավաքածուներից մեկը՝ Ազգային դիմանկարների պատկերասրահը (Statens porträttsamlingar)[5]: Թանգարանում է գտնվում Գրիպսհոլմի առյուծ<ի խրտվիլակը, որը վատ է լցոնված և անիրական տեսք ունի[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. https://www.sfv.se/en/fastigheter/sverige/sodermanlands-lan-d/gripsholms-slott/gripsholm-castle/
  3. «Gripsholm Slott, (The Kingdom of Sweden)». Members.shaw.ca. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
  4. Hall, Melanie. Towards World Heritage: International Origins of the Preservation Movement, 1870-1930 (Heritage, Culture and Identity) Ashgate Publishing Co. 2011. Page 205. 978-1409407720
  5. «About the Gripsholm Castle ( Stockholm Museums of Palaces and Castles)». Stockholmmuseum.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
  6. «The Lion of Gripsholm Castle». Mentalfloss. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  • Eriksson, Eva Den moderna stadens födelse: svensk arkitektur 1890-1920 (Ordfront, 1990)
  • Gripsholm at the Nationalmuseum
  • Legnér, Mattias (25 februari 2013). ”Kakelugnen värmde under lilla istiden”. Svenska Dagbladet.
  • Strömbom, Sixten Gripsholm: slottet och dess samlingar 1537-1937 (Nordisk rotogravyr, Stockholm: 1937)
  • Svensk historia [microform) enligt samtida skildringar
  • Tucholsky, Kurt "Schloss Gripsholm".
  • Westlund, Per-Olof, Gripsholm under Vasatiden, 1949, Stockholm.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիպսհոլմ» հոդվածին։