Jump to content

Դրախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրախտ (այլ կիրառումներ)

Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողովներ · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ  ·
Միաբնակներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
Պորտալ Քրիստոնեություն

Դրախտ (նաև Եդեմ), քրիստոնեության մեջ հոգու հավերժական կացարան, որտեղ մարդիկ ապրում են բնության և Աստծո հետ համերաշխության մեջ, որտեղ տիրում է կատարյալ երջանկություն, չկա մահ և տառապանք։

Ընդհանուր նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած մարդկային պատմության մեջ գոյություն ունեն շատ գաղափարախոսություններ և կրոններ, այնուամենայնիվ դրանք ունեն մեկ ընդհանուր երևույթ՝ դրախտը։ Այն ներկայացվում է որպես մեծ պարտեզ, գեղեցիկ բնակության վայր, որտեղ բնակվում են մարդիկ մահից հետո։ Եդեմ-դրախտը համարվում է արդար մարդկանց պարգևը, իսկ չար մարդկանց վաստակը համարվում է Գեհեն-դժոխքը։

Հին կտակարանի Եդեմը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամը և Եվան հեռանում են Եդեմից

Եդեմը համարվում է մարդկության բնակության առաջնային վայրը։ Ըստ Ծննդոց գրքի՝ այն գտնվում էր [արևելք]ում՝

10 Գետ էր բխում Եդեմից, որպէսզի ոռոգէր դրախտը, եւ այնտեղից բաժանւում էր չորս ճիւղերի։ 11 անունը Փիսոն էր։ Նա է, որ պատում է ամբողջ Եւիլատ երկիրը, այնտեղ, ուր ոսկի կայ։ 12 Այդ երկրի ոսկին ազնիւ է։ Այնտեղ կայ նաեւ սուտակ եւ դահանակ ակնաքարը։ 13 Երկրորդ գետի անունը Գեհոն է։ Նա պատում է Եթովպացւոց երկիրը։ 14 Երրորդ գետը [Տիգրիս]ն է։ Սա հոսում է դէպի [Ասորեստան]։ Չորրորդ գետը [Եփրատ]ն է։ (Ծննդ․ 2։10 -14)

Որոշ աղբյուրներ նշում են նաև Եդեմի տեղադրությունը, սակայն դրա մասին միասնական կարծիք չկա։ Մի մասը կարծում է, որ Եդեմը եղել է Հնդկաստանում, համեմատելով Գեհոնն ու Փիսոնը Ինդոս և Գանգես գետերի հետ[1]։ Հենց նույն փաստի հիման վրա էլ որոշ հայ պատմաբաններ և աստվածաբաններ Եդեմը համեմատում են Հայկական լեռնաշխարհի հետ՝ ելնելով Տիգրիս և Եփրատ գետերի առկայությունից[2]։

Եդեմում ապրող մարդիկ՝ Ադամն ու Եվան, ըստ ավանդության անմահ են եղել և անմեղ, կարողացել են օգտվել կենաց ծառից (Ծննդ․ 3։22)։ Դրախտում մարդիկ ամեն ինչ չէ որ գիտեին, և հենց այդ հանգամանքի շնորհիվ էլ անհոգ կյանքով էին ապրում։ Մարդիկ, սակայն, չենթարկվեցին Աստծուն և կերան արգելված պտուղից, որի պատճառով զրկվեցին Եդեմից, անմահ կյանքից և ստացան ֆիզիկական մարմին։ Աստված փակեց Դրախտի դռները մարդկանց առջև, վռնդեց նրանց, իսկ դրախտի դարպասների մոտ հրեշտակ կարգեց որպես պահապան՝ հրե թրով։

Նվաճված դրախտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեությունում դրախտը նոր իմաստ է ձեռք բերում։ Նախկին դրախտը էլ հետ չի բերվի, սակայն կա նոր, այսպես կոչված նվաճված դրախտ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթանակը չարի նկատմամբ։ Այս դրախտը լրիվ տարբերվում է հին դրախտից։ Սա դրախտ է, որը գալիս է ազատությունն իմանալուց, չարը հաղթահարելուց հետո։ Սրբերը երկրային կյանքից հետո գնում են այստեղ, որտեղ չկան հիվանդություն, տխրություն, չարիք և այլն։

Նոր Կտակարանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր կտակարանում դրախտի մասին տրվում է հետևյալ բացատրությունները՝

  • Հիսուս Քրիստոսի հետ դրախտ մտավ նաև Նրա հետ խաչված հանցագործներից մեկը (Ղուկ․ 23։43)
  • "Նա յափշտակուեց մինչեւ դրախտ" (Կորն․ Բ 12։4)
  • "Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, ես նրան թոյլ կը տամ ուտելու կեանքի ծառից, որ գտնւում է Աստծու դրախտի մէջ (Յայտ․ 2։7)
  • դրա մասին Հիսուսն ասում էր՝ "Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կ՚ասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու" (Հովհ․ 14։2), իսկ առաքյալը գրում է՝ "Քանզի գիտենք, որ, եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում" (Կորն․ Բ 5։1)։ Եկեղեցիների մեծ մասը համարում են, որ այս արտահայտությունները դրախտի մասին են, չնայած որ "դրախտ" բառն այստեղ բացակայում է։

Երկնային արքայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկնային արքայությունը բարի անձանց, ինչպես նաև ապաշխարած մեղավորների կացարանն է, ովքեր վերամիավորվել են Աստծո հետ հավերժական կյանքի համար։

Երկնային Երուսաղեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկնային Երուսաղեմը իրենից ներկայացնում է ապագա Դրախտի տեսիլքը, որը նկարագրվում է Սուրբ Հովհաննես առաքյալի և աստվածաբան ավետարանչի հայտնության մեջ՝ "Եւ տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը, որ իջնում էր Աստծուց եւ երկնքից՝ զարդարուած ու պատրաստուած, ինչպէս հարսը իր փեսայի համար։ Եւ նրա պարիսպները մեծ ու բարձր էին, ունէր տասներկու դուռ. տասներկու դռներին՝ տասներկու հրեշտակներ. նրանցից իւրաքանչիւրի անունը գրուած էր դռների վրայ, ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի անունների։ Նրա դռները չէին փակւում զօր ու գիշեր, այլ միշտ բաց էին. եւ գիշեր չէր լինում նրա մէջ։ Գետի եզերքին, մէկ եւ միւս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու անգամ պտուղ. ամէն ամիս՝ իր պտուղը. եւ ծառի տերեւը ազգերի բուժման համար էր։ Եւ այնտեղ այլեւս նզովք չի լինելու. Աստծու եւ նրա Գառան գահը գտնւում էր նրա մէջ. եւ նրա ծառաները պաշտում էին նրան․ նրանք տեսնում էին նրա դէմքը, եւ նրա անունը գրուած էր իրենց ճակատների վրայ։ Եւ այնտեղ գիշեր չկար. այնտեղ ոչ մի կարիք չկար ճրագի եւ արեւի լոյսի, քանզի Տէր Աստուածը լուսաւորում էր նրանց. եւ նրանք պիտի թագաւորեն յաւիտեանս յաւիտենից։ (Յայտ․ 21:2;12;21;25; 22:2-5):

Աստվածաբանության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ եկեղեցու՝ երկնային դրախտը, որտեղ ապրում են մահացածների հոգիները, կազմված է մի քանի "երկինքներից", որոնցից "առաջին երկնքում" ապրում են հավատքի համար նահատակվածները (Յայտ․ 6։9; 7։9; 4։4)։ Կղեմես Հռոմեացին Պետրոս առաքյալի մասին ասում է, որ նա մահից հետո "գնաց փառքի տեղը", իսկ Պողոսի մասին` որ նա " վերջացնելուց հետո գնաց սուրբ տեղ"։

Պողիկարպոս Զմյուռնիացին Իգնատիոս Անտիոքացու և մնացած նահատակների մասին ասում է, որ նրանք "Աստծո մոտ են"։ Հիրենեոս Լիոնացին նշում է, որ "քրիստոնեական հավատքի համար նահատակվածները տեղափոխվել են դրախտ, քանի որ դա է արդար և հոգևոր մարդկանց տեղը"։

Եփրեմ Ասորու համաձայն՝ բոլոր արդարները ապրում են ուրախության և անհոգության շրջապատում, որտեղ չկա լաց ու տխրություն։ Նրանք այնտեղ կարող են տեսնել "մտածող Արևը" (այսինքն՝ Աստծուն), որի լույսով ներշնչված, վայելում են Նրա պարգևները։ Սակայն Աթանաս Ալեքսանդրացին նշում է՝

Այն հարցը, թե որտեղ են գտնվում հեռացած հոգիները, հրաշալի և անհայտ է։ Այն մարդկանցից գաղտնի է, քանի որ Աստված չի հայտնել, թե որտեղ և ինչպես են այն հոգիները, որոնք մեզնից հեռացել են։

Եկեղեցու Հայրերի ուսմունքներում, արդարները, որոնց հոգիները դրախտում են, հավասարապես չեն օգտվում Աստծո պարգևներից, այն ըստ արժանիքի։ Նրանցից մի քանիսը (Գրիգոր Նազիանզացի, Հովհան Ոսկեբերան և ուրիշներ) ավելացնում են, որ Սրբերը, գտնվելով երնային դրախտում, աղոթում են ինչպես մահացածների, այնպես էլ կենդանիների համար։

Դժոխք
Աստվածաշունչ
Հիսուս Քրիստոս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Աստվածաշնչյան հանրագիտարան։ — 1891. Վերապատճենվա։ծ հրատարակություն — Մ.: ТЕРРА, 1990. Էջ.297.
  2. Հայաստանը հին աշխարհի հոգևոր ընկալումներում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 447
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրախտ» հոդվածին։