Եվգենի Բելիչ
Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 9, 2001[1] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Չեռնիգով, Ուկրաինա | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Եվգենի Ստանիսլավովիչ Բելիչ (ուկրաիներեն՝ Євгеній Станіславович Белич, հունվարի 9, 2001[1], Չեռնիգով, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 2001 թվականի հունվարի 9-ին Չեռնիգովում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել յոթ տարեկանում։ Սկզբում մարզչի ղեկավարությամբ խաղացել է բակային թիմում։ Հետագայում հայրը նրան բերել է Գագարինի անվան մարզադաշտ, որից հետո Եվգենին սովորել է Չեռնիգովի «Դեսնա» մանկապատանեկան դպրոցում։ Մասնակցել է մրցումների, որոնք անցկացվել են Իսպանիայում, Բուլղարիայում, Բելառուսում և Էստոնիայում։ Այդ մրցաշարերին մասնակցելու համար վճարել են նրա ծնողները[2]: 2018 թվականի մայիսին «Դեսնի» մարզադպրոցը նրա մասնակցությամբ դուրս է եկել Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլային բարձրագույն լիգա[3][4]։
2018 թվականի ամռանը հաղորդվում էր գերմանական «Քյոլնի» կողմից Բելիչի նկատմամբ հետաքրքրության մասին: 2018 թվականի հունիսի 24-ին կնքել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Դեսնայի» հետ։ Գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ռյաբոկոնը նրան տարել է Պրեմիեր լիգայի մեկնարկին նախապատրաստվող հիմնական թիմի ուսումնամարզական հավաքի[3]։ «Դեսնայի» կազմում նորամուտը նշել է 2018 թվականի հուլիսի 3-ին՝ 17 տարեկանում՝ Օբոլոն-Բրովարի հետ ընկերական խաղի 72-րդ րոպեին (1:1) փոխարինելով Վիտալի Երմակովին[5]։
2018/19 մրցաշրջանի առաջին հատվածում հանդես է եկել հիմնականում մինչև 19 տարեկանների թիմում, որտեղ խաղադաշտ է դուրս եկել ավագի թևկապով: Ընդհանուր առմամբ մրցաշրջանի ընթացքում Մ-19 առաջնության շրջանակներում մասնակցել է 16 հանդիպման՝ աչքի ընկնելով 2 գոլով Կիևի «Դինամոյի» դարպասը: Ընդգրկվել է նաև Մ-21 առաջնության երիտասարդական կազմի հանդիպումներում, որտեղ անցկացրել է 12 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ:
2019 թվականի հունվարին հիմնական թիմի հետ մեկնել է Թուրքիայի Սիդե քաղաքում կայացած հավաքին[6]։ 2019 թվականի մայիսի 25-ին 18 տարեկանում առաջին անգամ խաղացել է Պրեմիեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով Կիևի «Արսենալի» դեմ խաղում (1:0): Եվգենին դարձել է 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստը, որը խաղադաշտ է դուրս եկել «Դեսնայի» կազմում: Քանի որ 7-րդ համարը, որի տակ նախկինում ելույթ էր ունենում, զբաղված էր, այդ պատճառով ընտրել է 16-րդ համարը՝ ելնելով այն փաստից, որ 1+6 =7: 2018/19 մրցաշրջանի ավարտից հետո նոր պայմանագիր է կնքել չեռնիգովյան ակումբի հետ[7]։ 2020/21 մրցաշրջանի առաջին հատվածի արդյունքներով նա մտել է Ուկրաինայի երիտասարդական առաջնության խորհրդանշական հավաքական՝ Wyscout ինդեքսի համաձայն[8]։
2021 թվականի փետրվարին վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը միացել է Երկրորդ լիգայի A խմբի առաջատար Դինազ Վիշգորոդի հայտացուցակին[9]։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի սեպտեմբերի 15-ին Ուկրաինայի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Կուզնեցովը նրան հրավիրել է մասնակցելու Բելգիայի հավաքականի հետ երկու ընկերական հանդիպման[10]։ Առաջին խաղում, նրա թիմը հաղթել է 1:0 հաշվով, Բելիչը փոխարինման է դուրս եկել 77-րդ րոպեին, իսկ երկրորդ խաղում, որն ավարտվել Է Ուկրաինայի հավաքականի պարտությամբ (0:3), խաղադաշտում անցկացրել է 90 րոպե[11][12]։ 2016 թվականի նոյեմբերին պատանեկան հավաքականի կազմում հավաք է անցկացրել Իտալիայում[13]։
2017 թվականի հունվարին հրավիրվել է Թուրքիա՝ մասնակցելու Էգեյան ծովի գավաթի խաղարկությանը[14][15]։ Մրցաշարի առաջին խաղում, որում Ուկրաինայի հավաքականը 0:1 հաշվով պարտվել է Հունաստանին, խաղադաշտ է դուրս եկել 41-րդ րոպեին[16]։ Չեռնոգորիայի դեմ խաղում, որում նրա թիմը 4:1 հաշվով հաղթանակ տարել, փոխարինման է դուրս եկել 71-րդ րոպեին[17]։ Մրցումների արդյունքում Ուկրաինայի հավաքականը դարձել է երրորդը՝ 3-րդ տեղի համար խաղում հաղթելով Սլովակիային[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Євген Беліч розповів про виклик до юнацької збірної України» (ուկրաիներեն). Footboom.com. 2017-02-18. Արխիվացված է օրիգինալից 2022-02-25-ին. Վերցված է 2019-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 3,0 3,1 «Офіційно: Євген Белич підписав контракт з ФК «Десна»» (ուկրաիներեն). Footboom.com. 2018-06-24. Արխիվացված է օրիգինալից 2022-02-24-ին. Վերցված է 2019-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «СДЮСШОР «Десна» вийшла у Вищу лігу!» (ուկրաիներեն). Официальный сайт ФК «Десна». 2018-05-28. Արխիվացված է օրիգինալից 2019-09-16-ին. Վերցված է 2019-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Десна — Оболонь-Бровар 1:1» (ուկրաիներեն). Официальный сайт ФК «Десна». 2018-07-03. Արխիվացված է օրիգինալից 2019-09-16-ին. Վերցված է 2019-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Десна відправилася на тренувальний збір до Туреччини» (ուկրաիներեն). Официальный сайт ФК «Десна». 2019-01-16. Արխիվացված է օրիգինալից 2019-09-13-ին. Վերցված է 2019-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Євген Белич продовжив контракт з «Десною»» (ուկրաիներեն). Официальный сайт ФК «Десна». 2019-06-07. Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2019-06-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Символічна збірна першої частини Чемпіонату U-21» (ուկրաիներեն). Официальный сайт УПЛ. 2021-01-15. Արխիվացված է օրիգինալից 2021-07-25-ին. Վերցված է 2021-03-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Малкін А. (2021-02-20). ««Діназ» орендує у «Десни» Євгенія Белича» (ուկրաիներեն). Footboom.com. Արխիվացված է օրիգինալից 2022-02-24-ին. Վերցված է 2021-02-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Сборная U-16 начинает учебно-тренировочный сбор». UA-Футбол. 2016-09-15. Արխիվացված է օրիգինալից 2016-10-25-ին. Վերցված է 2019-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Сборная Украины обыграла Бельгию». Золотой талант. 2016-09-20. Արխիվացված է օրիգինալից 2022-02-24-ին. Վերցված է 2019-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Сборная Украины проиграла Бельгии с разгромным счётом». Золотой талант. 2016-09-22. Արխիվացված է օրիգինալից 2022-02-18-ին. Վերցված է 2019-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Сборная Украины U-16 начинает сбор». UA-Футбол. 2016-11-16. Արխիվացված է օրիգինալից 2021-05-27-ին. Վերցված է 2019-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Сборная Украины U-16 начала подготовку к Кубку Эгейского мор». UA-Футбол. 2017-01-10. Արխիվացված է օրիգինալից 2021-05-27-ին. Վերցված է 2019-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Футболиста черниговской Десны вызвали в сборную Украины». 0462.ua. 2017-01-10. Արխիվացված է օրիգինալից 2020-08-09-ին. Վերցված է 2019-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Сборная Украины U-16 с поражения стартовала на турнире в Турции». UA-Футбол. 2017-01-16. Արխիվացված է օրիգինալից 2017-01-19-ին. Վերցված է 2019-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Сборная Украины U-16 разгромила Черногорию». UA-Футбол. 2017-01-16. Արխիվացված է օրիգինալից 2017-01-20-ին. Վերցված է 2019-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Украина U-16 заняла третье место в Кубке Эгейского моря». UA-Футбол. 2017-01-22. Արխիվացված է օրիգինալից 2017-01-25-ին. Վերցված է 2019-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
|