Jump to content

Երիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երիդա (եբրայերեն՝ ירידה מארץ ישראל‎ թարգ.՝ «իջեցում»), Իսրայելից (մինչև 1948 թվականը՝ Էրեց Իսրայելից) հրեաների արտագաղթման գործընթացը։ Երիդան հիմնականում ուղղված է դեպի ԱՄՆ և Կանադա, ինչպես նաև նախկին հայրենադարձների փոքրաթիվ երիդա դեպի նախկին ԽՍՀՄ երկրներ։

Երիդան դատապարտվում է հուդայականության, սիոնականության և, որպես արդյունք, ժամանակակից Իսրայելի հասարակության կողմից։

Երիդան, ինչպես նաև ալիան, գոյություն է ունեցել հրեա ժողովրդի պատմության ողջ ընթացքում։ Երիդայի օրինակ է հանդիսանում Թանախի ժամանակներում Հովսեփի և նրա եղբայրների դեպի Եգիպտոս կատարած գաղթումը։

1980-ականներին Իսրայելից ամենամյա շուրջ 30 հազար էր արտագաղթում, իսկ պետության հիմնադրումից մինչև 1996 թվականը երկրի անվերադարձ դուրս է եկել 400 հազար քաղաքացի[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]