Jump to content

Էլեգիա (ֆիլմ, 2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էլեգիա (այլ կիրառումներ)
Էլեգիա
անգլ.՝ Elegy
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3], վեպի էկրանավորում և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքՄեռնող կենդանին
Թվական2008 և օգոստոսի 14, 2008[4]
Լեզուիսպաներեն և անգլերեն
ՌեժիսորԻսաբել Կոյշետ[1][2][5][…]
ՊրոդյուսերԹոմ Ռոզենբերգ և Գարի Լուչեզի
Սցենարի հեղինակՆիկոլաս Մեյեր և Ֆիլիպ Ռոթ
ԴերակատարներԲեն Քինգսլի[2][3][5][…], Պենելոպե Կրուս[3][5][6][…], Դենիս Հոփեր[7][8], Փիթեր Սարսգաարդ[5][6][7][…], Փաթրիշա Քլարքսոն[3][5][7][…], Դեբի Հարրի[7][8], Միշել Հարրիսոն[7][8], Չառլի Ռոուզ[8], Անտոնիո Ցուպո[7][8], Սոնյա Բենեթ[7][8], Էմիլի Հոլմս[8], Չելա Հորսդել[7][8], Ալեսանդրո Ջուլիանի[7][8], Լաուրա Մեննել[7][8], Շաքեր Պալեխա[7][8], Քրիս Փոուփ[7][8], Ջուլիան Ռիչինգս[8] և Տանյա Սոլնիե[8]
ՕպերատորԺան-Կլոդ Լորիե
ԵրաժշտությունՔլիֆ Այդելման
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՎանկուվեր և Կոկիտլամ
ԿինոընկերությունLakeshore Entertainment
Տևողություն106 րոպե

«Էլեգիա» (անգլ.՝ Elegy), իսպանացի ռեժիսոր Իզաբել Կոյշետի 2008 թվականի մելոդրամա։ Ֆիլմի սյուժեն Ֆիլիպ Ռոթի «Մեռնող կենդանին» (անգլ.՝ The Dying Animal) գրքի հիման վրա է։ Վեպի գործողություններն ընթանում են Նյու Յորքում, ֆիլմը նկարահանվել է Վանկուվերում։

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Դևիդ Քեպեշը (Բեն Քինգսլի), արդեն ոչ երիտասարդ հաջողակ գրաքննադատ և դասախոս է։ Երիտասարդ տարիքում եղել էր ամուսնացած, ունի որդի, սակայն թողել էր ընտանիքը, ինչի համար էլ տղան չէր ներում նրան։ Նրա հարաբերությունները կանանց հետ պատահական բնույթ ունեին և բավականին կարճատև էին։ Վստահ լինելով, որ ինքն անկախ է և կարիք չունի ոչ մի երկարատև հարաբերության (որպեսզի չկորցնի անձնական ազատությունը)՝ նա անսպասելիորեն սիրահարվում է իր ուսանողուհի Կոնսուելա Կոստիլոյին (Պենելոպե Կրուս)։ Աղջիկը ևս անտարբեր չէր, և նրանց հարաբերությունները բուռն զարգացում են ունենում։ Դևիդին՝ որպես գեղագետ, շատ էր դուր գալիս Կոնսուելայի մարմինը։ Միևնույն ժամանակ Դևիդը առանց որևէ պատասխանատվության երկարատև հարաբերությունների մեջ էր մեկ այլ կնոջ՝ Քերոլինի հետ (Պատրիշա Կլարկսոն)։ Բացի այդ՝ նա անընդհատ շփվում է իր ընկերոջ՝ պոետ Ջորջ Օ՚Հիրնի հետ (Դենիս Հոփեր), որի ընտանեկան կյանքում ևս ամեն ինչ կատարյալ չի և որը ևս կողմ է «ազատ հարաբերություններին» ու հաճախ դավաճանում է կնոջը։

Կոնսուելայի հետ հարաբերությունները Դևիդի համար զարգանում են բավականին արագ, որը հարմարվել էր իրեն համարել ազատ ցանկացած պարտականությունից։ Այն բանից հետո, երբ Դևիդը չի գալիս Կոնսուելայի ավարտելու կապակցությամբ կազմակերպված հավաքույթին և որի ժամանակ պետք է ծանոթանար աղջկա ծնողների հետ, նրանք բաժանվում են։ Դևիդը կարծում է, որ բաժանումը հօգուտ երկուսի է, սակայն նրա մտքերը խառնվում են այն բանից, երբ իմանում է, որ իր ընկերը Ջորջը, որը ժամանակին կիսում էր նրա մի շարք հայացքներ, փոխել է պատկերացումները ընտանեկան կյանքի մասին և կարգավորել է հարաբերությունները կնոջ հետ։ Ջորջի հանկարծակի մահը և հուզիչ տեսարանը կնոջ հետ մահից կարճ ժամանակ առաջ վերջնականորեն փոխում են Դևիդի զգացմունքները. նա հասկանում է, որ այդ ամբողջ ժամանակ սիրել է Կոնսուելային և ցանկանում է լինել նրա հետ։

Որոշ ժամանակ անց Կոնսուելան ինքն է զանգում Դևիդին և հանդիպում խնդրում։ Հանդիպման ժամանակ ասում էր, որ կրծքի քաղցկեղ ունի. նա խնդրում է Դևիդին իրեն մերկ լուսանկարել։ Ֆիլմի վերջում Դևիդը վիրահատությունից հետո գալիս է Կոնսուելայի մոտ հիվանդանոց. նրանք երկուսն էլ ցանկանում էին միասին լինել։ Եզրափակիչ տեսարանում պատկերվում են Դևիդը և Կոնսուելան միասին լողափին, որտեղ ավելի վաղ Կոնսուելան ասել էր Դևիդին, որ սիրում է նրան։

Դերակատար Դեր
Պենելոպե Կրուս Կոնսուելա Կոստիլո Կոնսուելա Կոստիլո
Բեն Քինգսլի Դևիդ Քեպեշ Դևիդ Քեպեշ
Դենիս Հոփեր Ջորջ Օ՚Հիրն Ջորջ Օ՚Հիրն
Փիթեր Սարսգաարդ Քենեթ Քեպեշ Քենեթ Քեպեշ
Պատրիշա Կլարկսոն Քերոլին Քերոլին
Դեբորան Հարրի Էմի Օ՚Հիրն Էմի Օ՚Հիրն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]