Էլզագեյթ
Էլզագեյթ (անգլ.՝ Elsagate), նորաբանություն, որը վերաբերում է YouTube-ի և YouTube Kids-ի շրջապատող հակասական տեսանյութերին, որոնք դասակարգված են, որպես «երեխաների համար նախատեսված», բայց պարունակում են թեմաներ, որոնք նախատեսված չեն երեխաների համար։ Այս դասակարգման ներքո տեսանյութերի մեծ մասը այնպիսի բովանդակություն են ներկայացնում ինչպիսիք են՝ բռնություն, սեքսուալ իրավիճակներ, կրքոտ իրավիճակներ, թմրանյութեր, ալկոհոլ, ներարկումներ, զուգարանային հումոր և վտանգավոր կամ մտահոգիչ իրավիճակներ ու գործողություններ[1]։
Այս տեսանյութերը հաճախ ցուցադրում են ընտանեկան ուղղվածություն ունեցող մեդիայի հայտնի կերպարների, երբեմն էլ հնարովի կերպարներ՝ որոնք օգտագործվում են առանց օրինական թույլտվության։ Տերմինը ինքնին բաղկացած է Էլզայից (Disney- ի «Սառցե սիրտը» անիմացիոն կինոնկարի հերոսը, որը հաճախ պատկերվում է այդպիսի տեսանյութերում) և -gate (սկանդալների համար նախատեսված ածանց)։ Այնուամենայնիվ, էլզագեյթի հակասությունները ներառել են նաև այնպիսի ալիքներ, ինչպիսիք են՝ «Toy Freaks»-ը, որը չի ցուցադրում երեխա/ընտանիք ընկերական կերպարներ, ցուցադրում է իրական երեխաների, և մտահոգություն է առաջացրել երեխաների հնարավոր բռնության վերաբերյալ։
Այս կատեգորիայում տեսանյութերի մեծ մասը կա՛մ խաղարկային կինո է, կա՛մ թվային անիմացիաներ՝ չնայած, որ մի քանի ալիքներ օգտագործում են ավելի մշակված տեխնիկա, ինչպիսիք են կավե անիմացիան[2]։ Չնայած YouTube- ի տարիքային սահմանափակման քաղաքականությանը, այս տեսանյութերը երբեմն պիտակավորվում են այնպես, որ շրջանցեն երեխաների ներկառուցված անվտանգության ալգորիթմները, նույնիսկ YouTube Kids մուտք գործելով, և այդպիսով դժվար է վերահսկել կապված հարթակի մեծ մասշտաբի պատճառով[3]։ Որպեսզի որոնման արդյունքներով և կեղծ գովազդներով գրավեն օգտատերերի ուշադրությունը դրանց վերնագրերն ու նկարագրությունները պարունակում են հայտնի կերպարների անուններ, ինչպես նաև «կրթություն», «գույներ սովորել», «մանկական ոտանավորներ» և այլն։ Դրանք նաև ներառում են ավտոմատ տեղադրված գովազդներ՝ որոնք շահութաբեր են դրանց տերերի և YouTube-ի համար։ Չնայած այս տեսանյութերի առարկող և հաճախ շփոթեցնող բնույթին, շատերը ունեն միլիոնավոր դիտումներ։
Թեև ալիքների քննադատությունները առկա են առնվազն 2014 թվականից ի վեր, այդ երևույթի հանրային իրազեկումը 2017 թվականին աճեց, քանի որ հիմնական մեդիաները սկսեցին հաղորդել YouTube-ում երեխաների անվտանգության մասին։ Այդ տարի YouTube-ի մի շարք լրատվամիջոցների հաղորդագրություններից հետո YouTube-ը ընդունեց ավելի խիստ ուղեցույցներ երեխաների հաղորդումերի բովանդակության վերաբերյալ։ Նոյեմբերի վերջին ընկերությունը սկսեց զանգվածաբար ջնջել էլզագեյթ կատեգորիայի մեջ մտնող ալիքներն ու տեսանյութերը, ինչպես նաև մեծ թվով այլ անհամապատասխան տեսանյութեր կամ օգտատերի մեկնաբանությունները երեխաների վերաբերյալ[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ պատմություն (2014–2017)
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլզագեյթ ալիքները գոյություն ունեն առնվազն 2014 թվականից ի վեր[5]։ 2016 թվականի հունիսին «The Guardian»–ը հոդված հրապարակեց «Webs and Tiaras», ալիքի մասին, որը ստեղծվել էր նույն տարվա մարտին։ Ըստ երևույթին, Կանադայում տեղակայված «Webs and Tiaras»-ը երկու ամսում դարձավ YouTube-ի ամենաշատ դիտվող երրորդ ալիքը՝ մոտ 1,7 միլիարդ դիտումներով։ Ալիքը ցույց էր տալիս մարդկանց, ովքեր հագնված էին, ինչպես Spider-Man-ը, Elsa-ն և Joker- ը` կատարելով տարօրինակ կամ անհեթեթ գործողություներ։ Տեսանյութերն իրենք իրենցով պարունակում էին ֆոնային երաժշտություն, բայց ոչ երկխոսություն։ Հոդվածում նշվում է նաև, որ YouTube-ում հայտնվել են «Toy Monster», «The Superheroes Life» և «The Kids Club» անուններով մի քանի համարյա նույն ալիքներ[6]։
2017 թվականի հունվարին Վիետնամում YouTube-ի բաժնետեր՝ «Spiderman Frozen Marvel Superhero Real Life»-ի հսկողության տակ գտնվող մեկ ալիք, արգելափակեց նրանց Վիետնամցի բաժանորդներին ծնողների բողոքներից հետո իրենց տեսանյութերի բովանդակության վերաբերյալ[7]։ Ալիքների սեփականատերը հետագայում տուգանվել է Վիետնամի իշխանությունների կողմից[8]։
Դիտումների մեծ քանակը մտահոգությունների տեղիք է տվել, որ այդպիսի ալիքները խախտում են համակարգը՝ օգտագործելով «bots» կամ «click farms»,՝ դիտումների թվերը ավելի բարձր հարաբերակցության հասցնելու համար. այնուամենայնիվ, դրա համար որևէ ապացույց չկա[6]։
2017 թվականի փետրվարին «The Verge»-ը մեկնաբանեց, որ «մեծահասակները կոստյումներ են հագնում և ոչ պատշաճ գործողություններ են կատարում, և անհամ կոմիկները դարձել են աշխարհի խոշորագույն վիդեո հարթակի պայթեցնողները», և մինչ շատ տեսանյութեր «մանկական և բարի» էին, մյուսները՝ ավելի կասկածելի բովանդակությամբ ինչպիսիք են գռեհիկ հումորը և բռնի սեռական իրավիճակները։ Հոդվածում նշվում է, որ տեսանյութերի մեծ մասը պատրաստվել է շատ սահմանափակ բյուջեով և «մի քանի Հելոուինի զգեստներով», ինչը հեշտացրել է ստեղծմանը և նպաստել դրանց շատացմանը։ Դրանց հաջողությունը նաև վերագրվեց «Ֆրոյդի մտահոգությունների» հաճախակի օգտագործմանը, որը փոքրիկ երեխաները կարող են համարել հետաքրքրաշարժ, զվարճալի կամ վախեցնող, ինչպիսիք են՝ «միզելը, կեխտոտելը, համբուրվելը, հղիությունը, և բժիշկի մոտ գնալու և ներարկում ստանալու վախեցնող տեսարանը[2]։
Նաև փետրվար ամսին «The Awl»-ը հոդված հրապարակեց «Webs and Tiaras»-ի և նմանատիպ ալիքների վերաբերյալ բնութագրելով նրանց բովանդակությունը, որպես «Frozen Elsa gets CHICKEN FEET», «Frozen Elsa gets BRAIN BELLY» «Frozen Elsa & Anna TEAR SPIDERMAN APART», «EVIL SANTA KIDNAPS Frozen Elsa & Spiderman» կամ «Frozen Elsa FLUSHES Spiderman in Toilet» վերնագրերով «անիմաստ մղձավանջ»։ Կայքը նշում է, որ տեսանյութերի բովանդակությունը աննորմալ է երեխաների համար։ Որոշ տեսանյութեր պարունակում են, թե ինչպես է Էլզան ծննդաբերում, իսկ որոշներում՝ Սարդ մարդը Էլզային ներարկում է վառ գույնի հեղուկ։ «Դուք ակնկալում եք, որ սցենարները պոռնո կառուցվածք ունե՞ն»։ Տեսանյութերի մեծ մասում հավանելու և չհավանելու ֆունկցիաները անջատված են, ինչը անհնար է դարձնում իմանալ, թե քանի օգտատերեր են առնչվում դրա հետ։ Շատ տեսանյութեր ցուցադրում են հարյուրավոր անկապ մեկնաբանություններ որոնցից շատերը գրված լինելով նման ալիքների կողմից ակնհայտորեն փորձում են շատ դիտումներ հավաքել։
Մարտին BBC-ին հրապարակեց «piece» վերնագրով մի հոդված «YouTube-ի անհանգստացնող տեսանյութերը, որոնք խաբում են երեխաներին»։ Հոդվածում շեշտը դրվել է «Peppa խոզուկի»-ի քննարկման վրա, որտեղ տվյալ հերոսի ատամները ցավոտ կերպով հանվում են ատամնաբույժի կողմից, և տեսանյութ, որում ներկայացված է, թե ինչպես է հերոսը այրում բնակելի տունը։ Հոդվածում նշվում էր նաև «հարյուրավոր» նմանատիպ տեսանյութերի գոյության մասին՝ սկսած չթույլատրված, բայց անվնաս մուլտֆիլմերի օրինակներից մինչև վախեցնող և ուրախալի բովանդակություն ունեցող մուլտֆիլմեր[9]։
CTV News-ը մարտ ամսվա ընթացքում նաև զեկուցել է YouTube ի «կեղծ մուլտֆիլմերի խնդրի» մասին, չափահաս թեմաների իմիտացիաներով, հանրաճանաչ մանկական շոուներ են, որոնք հաճախակի հայտնվում են YouTube Kids-ում. «Որոշ դեպքերում տեսահոլովակը պարունակում է մանրանկարչություն, որը հարմար կլինի երեխաների համար, և տեսահոլովակը ինքնին կարող է բոլորովին այլ լինել» և շատ անհամապատասխան կլինի փոքր երեխաների համար։ Ցանցը նշում է, որ նման տեսանյութերը «հաճախ մղձավանջներ են՝ ցուցադրելով շատ սարսափելի տեսարաններ, ներառյալ հրեշներն ու արյունը։ Այս տեսանյութերից շատերը մութ տարածքում են, որոնց կերպարներին հաճախ հետապնում, հարձակվում կամ վիրավորվում են արյունալի եղանակով[10]։
Էլզագեյթ տերմինը համացանցում ստեղծվել է 2017 թվականին։ Այդ տարվա ամռանը Twitter-ում այն հանրաճանաչ հեշթեգ է դարձել, քանի որ օգտագործողները ուշադրություն են դարձնում YouTube-ում և YouTube Kids-ում այդպիսի նյութի առկայությանը[11]։ «Reddit»-ում հունիսի 23-ին ստեղծվեց Էլզագեյթ «subreddit» (r / Elsagate)՝ քննարկելու երևույթը, շուտով գրավելով տասնյակ հազարավոր օգտատերերի[12]
Էլզագեյթ տեսանյութերի բացահայտում (2017)
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի նոյեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի նոյեմբերին մի քանի թերթեր հոդվածներ հրապարակեցին YouTube-ի «Toy Freaks» ալիքի մասին, որը ստեղծվել էր երկու տարի առաջ՝ միայնակ հոր կողմից՝ Գրեգ Չիզմ անունով։ «Toy Freaks»-ն ուներ ընդհանուր առմամբ 8,53 միլիոն բաժանորդ և ամենաշատ դիտվողների թվով հայտնվել էր լավագույն 100-ի շարքում, նախքան այդ ամսվա ավարտը։ Ալիքում հաճախ ցուցադրվում էին Չիզի դուստրերը և շատ դեպքերում նրանք վախեցած էին կամ լաց էին լինում[13][14]։
Այս տեսանյութերը կարելի է գտնել նաև Չինաստանի տեղական վիդեո հարթակներում, որտեղ YouTube-ը արգելափակված է, ներառյալ Tencent»-ը, Youku»-ն և iQiyi»-ն։ «Tencent»- ը ստեղծեց հատուկ թիմ, որպեսզի վերահսկի իր վիդեո հարթակը և ընդմիշտ փակեց 121 հաշիվը և մինչև 2018 թվականի հունվար արգելափակեց ավելի քան 4000 որոնման բառեր[15]։ Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունն առաջարկել է, ցանցի օգտատերերին զեկուցեն հայտնաբերված տեսանյութերի մասին[16][17]։
Մի քանի հայտնիներ, այդ թվում ՝ ռեփեր Բ. Բ.-ն և կատակերգու Ջո Ռոգանը, այս ընթացքում քննարկել են էլզագեյթը սոցիալական մեդիայում[18]։
Նոյեմբերի 4-ին «Նյու Յորք Թայմսը» հրապարակեց հոդված՝ «զարմանալի» տեսանյութերի մասին, որոնք շրջանցում են YouTube-ի ֆիլտրերը և խանգարում երեխաներին, «սխալմամբ, կամ այն պատճառով, որ վատ դերասանները գտել են YouTube Kids-ի ալգորիթմները հիմարացնելու ուղիներ»[17]։ Նոյեմբերի 6-ին, հեղինակ Ջեյմս Բրայդըլը Medium»-ում հրապարակեց մի հոդված՝ «համացանցում ինչ-որ սխալ բան կա», որում նա մեկնաբանեց «հազարավոր այսպիսի տեսանյութեր». «Ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կամ մարդկանց կամ իրերի մի խմբավորում օգտագործում է YouTube-ը՝ համակարգված կերպով վախեցնելով, վիրավորելով և ծաղրելով երեխաներին»։ Բրայդըլը նաև նկատեց, որ շատ տեսանյութերի խառնաշփոթ բովանդակությունը, կարծես, հանգեցնում էր տարբեր հայտնի արշավների, կերպարների կամ հիմնաբառերի անընդհատ մնայուն «քողարկող և խառնակիչ» արդյունքի։ Արդյունքում, նույնիսկ իրական մարդկանց տեսանյութերը սկսեցին նմանվել ավտոմատացված բովանդակության, մինչդեռ «ակնհայտ կիղծիքը և նույնիսկ ստվերային նոկաուտները» փոխազդեցին «ալգորիթմական բովանդակության արտադրողների լեգեոնների» վրա, մինչև «անհնար դարձավ ամբողջովին իմանալ, թե ինչ է կատարվում»։ Նոյեմբերի 17-ին համացանցի մեկնաբան Ֆիլիպ Դե Ֆրանկոն մի տեսանյութ հրապարակեց՝ ուղղված «YouTube»-ի խելագար երեխաների խնդրին»[19]։
«Նյու Յորք Թայմս»-ը պարզել է, որ կեղծ մուլտֆիլմեր պարունակող ալիքներից մեկը՝ «Super Zeus TV» -ին, կապված է Վիետնամի «Ho Chi Minh City»- ում գրանցված «SuperKidsShop.com» անունով կայքի հետ։ «SuperKidsShop.com»-ով աշխատող մի տղամարդ հաստատեց, որ իր գործընկերները պատասխանատու են այդ տեսանյութերի համար, որոնց վրա «մոտ 100 հոգանոց թիմ» է աշխատել։ Հարցազրույցի հետագա հարցումները անցել են անպատասխան։
Նոյեմբերի 9-ին «Նեգատիվլանդ» երգիծական ձայնասկավառակային խմբի անդամները ներկայացրեցին իրենց ամենշաբաթյա ռադիոհաղորդաշարի թողարկում, որը նվիրված էր էլզագեյթին։ «Ժամանակակից կենդանի երեխաները[20]» թեմաները էլզագեյթի միջոցով թողարկում են 90ականների «Over Edge»- ի 3 թողարկումների խարնուրդով, որոնք կենտրոնացած էին երեխաների համար նախատեսված մեդիայի վրա, վերջին տարիների բոլոր հեռարձակումները նախկան «Teletubbies»-ի պիոներական մարկետինգ էր մինչև 6-18 ամսական ժողովրդագրականների համար[21]»։
Նոյեմբերի 22-ին «BuzzFeed News»-ը մի հոդված հրապարակեց՝ անհանգստացնող և բռնարար իրավիճակներում երեխաներին պատկերող տեսանյութերի վերաբերյալ։ Հոդվածի մասին տեղեկատվությամբ հանդես եկավ լրագրողի օգնական և մարդու իրավունքների ակտիվիստ «Մաթան Ուզիլ»-ին, որի՝ այդ թեմայով հետազոտությունը և զեկույցը ուղարկվեց «FBI»-ին սեպտեմբերի 22-ին՝ տեղեկացնելով «YouTube»-ում առկա տասնյակ հազարավոր տեսանյութերի մասին, որոնք մենք գիտենք, ստեղծված են, որպեսզի ծառայեն որպես աչքը շոյող «perverted, creepy adults» օնլայն գիշատիչների մանկական երևակայության մեջ ներգրավվելու համար»[22]։
Նոյեմբերի 23-ին Տաբլոյդի ֆրանսիա-կանադական բաժանմունքում հրապարակվեց տեսանյութերի ուսումնասիրություն «Toy Monster»-ի՝ «Webs-ի և Tiaras-ի» ալիքի վերաբերյալ։ Նրանք բախվեցին տեսանյութեր ստեղծողների հետ, որոնք Քվեբեկի հարավային ափերից էին, և հրաժարվեցին հարցազրույցից։ Տեսահոլովակում ցուցադրված դերասաններից մեկը անանուն հայտարարեց, որ պայմանագրով պարտավոր է զերծ մնալ մեկնաբանություններից։ Հետաքննությամբ պարզվել է, որ նույնական բովանդակություն է տեղադրվել բազմաթիվ ալիքներով, որոնք ակնհայտորեն օգտագործվել են նույն մարդկանց կողմից[23]։
Նոյեմբերի 28-ին Ֆորբսը էլզագեյթին ներկայացրեց որպես «թվային դարաշրջանի մութ կողմ»։ Հոդվածի հեղինակը մեկնաբանել է, որ խնդրի «սկա մասշտաբը», կարծես, ցույց էր տալիս, որ YouTube-ի մանկական բովանդակության տեսանյութերը դարձել են «հրեշ, որը մեր վերահսկողությունից դուրս է», և որ «սարսափելի է պատկերացնել, թե որքան նորածինների վրա է ազդել էլզագեյթը», «մենք ի զորու չենք հասկանալ»[24]։
Ազդեցությունը երեխաների վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի ծնողներ, պատանիներ կամ հասակակիցներ, որոնք հրապարակել էին «subreddit»-ում (Rs / Elsagate), մտավախություն էին հայտնել, որ տեսանյութերը վնասում էին երեխաներին[1]։
«Նյու Յորք Թայմս»-ը մեջբերում է մանկաբուժության պրոֆեսոր Մայքլ Ռիչի խոսքերը, ով ասում էր, որ այդ տեսանյութերը պոտենցիալ վնաս են երեխաների համար, որոնք կարող են նրանց էլ ավելի մտահոգել, քանի որ «հերոսները, որոնց նրանք կարծում էին, որ ճանաչում էին և վստահում էին», ցուցադրվում էին, որ վարվում էին ոչ պատշաճ կամ բռնի ձևով։
Պատասխան ՝ YouTube-ից
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի օգոստոսին YouTube-ը հայտարարեց բովանդակության և դրամայնացման նոր ուղեցույցների մասին։ Վիճահարույց և վիրավորական տեսանյութերը ապամոնտաժելու ուղղությամբ իրականացվող ջանքերի շարունակական փուլում հայտարարվեց, որ ստեղծողները այլևս չեն կարողանա գումար աշխատել տեսանյութերից, որոնք «անպատշաճ կերպով են օգտագործել ընտանեկան բարեկամական կերպարները»։ Նույն թվականի նոյեմբերին հայտարարեց, որ կիրականացնի «նոր քաղաքականություն, որը տարիքային սահմանափակում ունի։ Այս բովանդակությունը YouTube-ի հիմնական ծրագրերն են, երբ դրոշակավորված է»[25]։
Հակասությունը տարածվեց այն ալիքների վրա, որոնք ներկայացնում էին ոչ թե պարտադիր մանկական կերպարներ, այլ փաստացի երեխաներ, որոնք երբեմն մեծահասակների առաջնորդությամբ անպատշաճ կամ վտանգավոր գործողություններ էին կատարում։ Որպես լայնածավալ ակցիայի մաս, YouTube-ը ջնջել է «Toy Freaks» ալիքը, որում հայրը՝ (Գրեգ Չիզմը) և նրա երկու դուստրերը պոտենցիալ բռնի իրավիճակներում էին։ Չիզմը հետագայում հետաքննվեց Իլինոյս նահանգում և Միսուրիում գտնվող երեխաների պաշտպանության պաշտոնյաների կողմից՝ իբր երեխաների չարաշահման մեղադրանքով 2017 թվականի դեկտեմբերին իշխանությունները հայտարարեցին, որ Չիզմի հանդեպ քրեական գործ չի հարուցվի[26]։ Ջնջելուց առաջ ալիքը ունեցել էր շուրջ 8,5 միլիոն բաժանորդ։
Մեդիայում նաև բացահայտվեց, որ շատ տեսանյութեր, որոնք պատկերված են անչափահասների կողմից, հաճախակի վերբեռնվել են երեխաների կողմից և անմեղ բովանդակություն ցուցաբերելով, մեկնաբանություններ են ստացել մանկավարժների և այլ խմբերի կողմից։ Այս տեսանյութերից մի քանիսը դրամայնացվել են։ Հակասությունների արդյունքում մի քանի խոշոր գովազդատուներ սառեցրեցին YouTube-ի ծախսերը՝ ստիպելով YouTube-ին արգելել երեխաներին օգտվել իրենց կայքից՝ վկայակոչելով իրավական պարտավորությունները[24][27][28]։
2017 թվականիի նոյեմբերի 22-ին YouTube-ը հայտարարեց, որ ջնջել է ավելի քան 50 ալիք և հազարավոր տեսանյութեր, որոնք չեն համապատասխանել նոր ուղեցույցներին[29]։ Նոյեմբերի 27-ին ընկերությունը «BuzzFeed News»-ին տված հայտարարության մեջ ասում էր, որ «ստուգել է ավելի քան 270 հաշիվ և հեռացրել է շուրջ 150 000 տեսանյութ», «անջատել է շուրջ 625,000 տեսանյութերի մեկնաբանությունները, որոնք թիրախավորված էին երեխաների շահագործողների կողմից» և «հեռացրեց գովազդները համարյա 2 միլիոն տեսանյութերից և շուրջ 50,000 ալիքներից, որոնք քողարկվում էին, որպես «family-friendly» բովանդակության տակ»[30]։ «Forbes»-ի աջակցող Դանի Դի Պլասիդոն գրել է, որ շատ խնդրահարույց տեսանյութեր դեռ կարելի է տեսնել հարթակում, և որ «կայքի կողմից հապշտապ ջնջված տեսանյութերի մեծ ծավալը վկայում է, որ YouTube-ի ալգորիթմները բոլորովին անարդյունավետ էին երեխաներին պաշտպանելու համար»[24]
Դրդապատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տեսանյութերի դրդապատճառներն անհայտ են, չնայած «The Verge»-ը նշում էր, որ բովանդակությունը կարող է հետաքրքրաշարժ լինել երեխաների համար[2]։ Քանի որ տեսանյութերից շատերը ունեն միլիոնավոր դիտումներ և ներառում են գովազդներ, «Նյու Յորք Թայմս»-ը ենթադրում է, որ տեսանյութերը ֆինանսապես շահութաբեր են։ էլզագեյթը դարձել է նաև դավադրության տեսության առարկա, ներառյալ այնպիսիների, որոնք պնդում են, որ տեսանյութերը փորձում են կարգավորել մանկապղծությունը կամ սեռական բռնությունը երախների նկատմամբ[1][31]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Mujezinovic, Damir (2017 թ․ նոյեմբերի 13). «YouTube promises crackdown on disturbing and sexually violent gore videos targeted at children». Inquisitr. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. «The name Elsagate is derived from bizarre videos featuring Elsa from the Disney film Frozen and Spiderman indulging in despicable acts no child should ever see. Gore, violence, sexual fetishism, abuse, and rape are the prevailing themes in such videos.»
- ↑ 2,0 2,1 2,2 Ben Popper, Adults dressed as superheroes is YouTube’s new, strange, and massively popular genre Արխիվացված 2017-11-13 Wayback Machine, The Verge, 4 February 2017.
- ↑ «Does 'Elsagate' prove YouTube is too big to control?». The Week. 2017 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Johanna Wright, 5 ways we’re toughening our approach to protect families on YouTube and YouTube Kids Արխիվացված 2018-01-25 Wayback Machine, Official YouTube Blog, 22 November 2017.
- ↑ «Crude parodies of kids' movies can't be stopped». Korea JoongAng Daily. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
- ↑ 6,0 6,1 YouTube's latest hit: neon superheroes, giant ducks and plenty of lycra Արխիվացված 2017-11-23 Wayback Machine, The Guardian, 29 June 2016.
- ↑ Nam, Dinh (2017 թ․ հունվարի 18). «Vietnamese parents shocked over adult content in YouTube videos for children». VnExpress International. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Vietnam man fined for suggestive YouTube parody channel Արխիվացված 2017-11-23 Wayback Machine, Tuoi Tre News, 19 January 2017.
- ↑ «The disturbing YouTube videos that are tricking children». BBC News. 2017 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Fake toons: Kids falling prey to adult parodies of popular children's shows Արխիվացված 2017-12-01 Wayback Machine, CTV News, 28 March 2017.
- ↑ 'ElsaGate' hashtag calling attention to disturbing YouTube content Արխիվացված 2017-11-23 Wayback Machine, WGN9, 26 July 2017.
- ↑ Elsagate: The disturbing YouTube trend that might be terrifying your children Արխիվացված 2017-11-26 Wayback Machine, Newshub, 24 November 2017.
- ↑ «YouTuber with ties to St. Louis allegedly under investigation for questionable videos». KSDK. 2017 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Koerber, Brian (2017 թ․ նոյեմբերի 11). «YouTube bans the creepy and weird kid channel 'Toy Freaks'». Mashable. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Chinese video platforms urged to delete violent 'Elsagate' content». Global Times. 2018 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «公安部:儿童邪典片流入中国 各大视频网站全面清除» (պարզեցված չինարեն). 封面新闻. 2018 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ 17,0 17,1 Rogan, Joe (2017 թ․ նոյեմբերի 18). «Tweet». Twitter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Schroeder, Audra (2017 թ․ հուլիսի 6). «B.o.B. discovers the weird world of pregnant Elsa videos». The Daily Dot. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Why We Need To Talk About The Insane YouTube Kids Problem Արխիվացված 2017-11-23 Wayback Machine, 17 November 2017.
- ↑ Episode downloadable at negativland.com's OTE files Արխիվացված 2018-01-07 Wayback Machine.
- ↑ Negativland, "Six Hours of Content Together Through Life Արխիվացված 2019-02-03 Wayback Machine". Facebook post dated 1 December 2017.
- ↑ Warzel, Charlie (2017 թ․ նոյեմբերի 22). «YouTube Is Addressing Its Massive Child Exploitation Problem». BuzzFeed. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Derrière le masque de Spiderman(fr), Tabloid, 23 November 2017.
- ↑ 24,0 24,1 24,2 Dani Di Placido, YouTube's "Elsagate" Illuminates The Unintended Horrors Of The Digital Age Արխիվացված 2017-12-01 Wayback Machine, Forbes, 28 November 2017.
- ↑ Popper, Ben (2017 թ․ նոյեմբերի 9). «YouTube says it will crack down on bizarre videos targeting children». The Verge. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. «In August of this year, YouTube announced that it would no longer allow creators to monetize videos which "made inappropriate use of family friendly characters". Today it's taking another step to try and police this genre.»
- ↑ Gutelle, Sam (2017 թ․ դեկտեմբերի 7). «After Investigation, Father Behind Terminated YouTube Channel Toy Freaks Won't Face Criminal Charges». Tubefilter (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Todd Spangler, YouTube Faces Advertiser Boycott Over Videos With Kids That Attracted Sexual Predators Արխիվացված 2018-01-29 Wayback Machine, Variety, 25 November 2017.
- ↑ Mostrous, Alexi; Bridge, Mark; Gibbons, Katie (2017 թ․ նոյեմբերի 24). «YouTube adverts fund paedophile habits». The Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ YouTube to crack down on videos showing child endangerment Արխիվացված 2017-11-24 Wayback Machine, ABC News, 22 November 2017.
- ↑ YouTube Has Deleted Hundreds Of Thousands Of Disturbing Kids' Videos Արխիվացված 2017-11-28 Wayback Machine, BuzzFeed, 28 November 2017.
- ↑ Russell Brandom (2017 թ․ դեկտեմբերի 8). «Inside Elsagate, the conspiracy-fueled war on creepy YouTube kids videos». The Verge. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.