Թզուկ Քիթը (ֆիլմ, 2008)
Թզուկ Քիթը գերմ.՝ Zwerg Nase | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Թվական | 2008 |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Ֆելիսիտաս Դարշին[1] |
Պրոդյուսեր | Ingelore König? |
Սցենարի հեղինակ | Ֆելիսիտաս Դարշին |
Օպերատոր | Աքսել Բլոկ |
Մոնտաժ | Թոմաս Կոլեր |
Կինոընկերություն | KI.KA |
Տևողություն | 88 րոպե |
«Թզուկ Քիթը» (գերմ.՝ Zwerg Nase), 2008 թվականի գերմանական ֆիլմ, որ նկարահանվել է Վիլհելմ Հաուֆի համանուն հեքիաթի հիման վրա։ Ֆիլմը թողարկվել է DVD-ով «Märchenperlen» սերիալի հետ միաժամանակ[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասներկուամյա Յակոբն օգնում է մորը շուկայում բանջարեղեն վաճառելիս։ Նա հաճախ է գնված ապրանքը տանում գնորդների տուն։ Մի ծեր կին դժգոհում է ապրանքից, իսկ Յակոբը քննադատում է նրա վարքն ու ծաղրում արտաքինը, ինչին ի պատասխան կինը սպառնալից ասում է, որ Յակոբը կդառնա այնպիսին, ինչպիսին ինքն է։ Կինը գնում է վեց գլուխ կաղամբ և Յակոբին խնդրում դրանք տանել իր տուն։ Այնտեղ տղան վերածվում է երկար քթով թզուկի և մնում այդպիսին։ Յոթ տարի նա սովորում է խոհարարություն, ինչից հետո վերադառնում է ծնողների մոտ, սակայն չեն ճանաչում տղային և վռնդում են նրան։
Յակոբը որոշում է որպես աշխատել դքսի մոտ որպես խոհարար։ Ավելի ուշ Յակոբը հանդիպում է խոսող սագի (Միմի), որին նույնպես կախարդել էր ծեր կինը։ Յակոբը կախարդված սագին վերադարձնում է հորը, որը նրան նորից մարդ է դարձնում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Յուստուս Քամերեր | մանկության տարիներին | Յակոբ
Մայքլ Մարքֆորտ | թզուկ | Յակոբ
Դանիել Ռոեսներ | չափահաս | Յակոբ
Ժոզեֆրինա Փրեյ | սագ | Միմի
Դորիս Աբեսեր | կախարդուհի |
Էդդա Լիշ | Հաննա |
Յոհան Սիլբերշնեյդեր | Յոհան |
Մարկուս Մաեվսկի | դուքս Ալոիս |
Ինգա Բուշ | կոմսուհի Վիլհելմինա |
Գիլբերտ ֆոն Սոհլերն | կառավարիչ | Պեստալոցի
Փիթեր Ռաուխ | տղա խոհանոցում | Ջորջ
Փիթեր Կանցլեր | Նեպոմուկ |
Վալտեր Ստապպեր | թռչնավաճառ |
Աննեքաթրին Վիտտիգ | Հենրիետա |
Դոմինիկ Բենդեր | Հեկտոր |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՆԿարահանումներն անցկացվել են 2007 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 10-ը Բամբերգում, Շլոսսե Զեեհոֆում և Շլոսսե Վայսենշտեյնում (Պոմերսֆելդեն)։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2008 թվականի հունիսի 21-ին Մյունխենի կինոփառատոնում[3]։ Հեռուստատեսությամբ ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2008 թվականի սեպտեմբերի 21-ին։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Lexikon des Internationalen Films հայտարարել է, որ սա «Վիլհելմ Հաուֆի հայտնի հեքիաթի մանկական տարբերակն է, որ մտածվել ու բեմադրվել է գեղարվեստական վայրերում»[4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆելիսիտաս Դարշինը, Շլինգել Հեմնիցը, ինչպես նաև ֆիլմը ներկայացվել են «Kleiner Star» մրցանակի Fünf Seen Filmfestival 2008 կինոփառատոնում[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Zwerg Nase (2008) Արխիվացված 2017-08-20 Wayback Machine DVD ü/film.the-fan.net
- ↑ Zwerg Nase filmportal.de
- ↑ Zwerg Nase (2008) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine zweitausendeins.de
- ↑ Zwerg Nase – Preise crew-united.com
- ↑ Zwerg Nase(չաշխատող հղում) cinefacts.de
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թզուկ Քիթը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Fotos zu Zwerg Nase tvspielfilm.de
- Quellnachweis, dass Zwerg Nase nicht vom ZDF ist, sondern im Auftrag des Bayerischen Rundfunks produziert wurde на crew-united.com
- Der Zwerg Nase Originaltext von Wilhelm Hauff
- KI.KA: TV-Premiere des Märchenfilms “Zwerg Nase”(չաշխատող հղում) Unterschied zum Original
|