Թույլ փոխազդեցություն
Արտաքին տեսք
Թույլ փոխազդեցություն, բնության մեջ հայտնի հիմնական փոխազդեցություններից մեկը, որը հատուկ է տարրական մասնիկներին և ինտենսիվությամբ միջանկյալ տեղ է գրավում էլեկտրամագնիսական և գրավիտացիոն փոխազդեցությունների միջև։ Նրան բնորոշ է փոքր ինտենսիվությունը (ուժը), որով և պայմանավորված է անվանումը՝ թույլ փոխազդեցություն։ Տարրական բոլոր մասնիկները, բացառությամբ ֆոտոնի, ենթարկվում են թույլ փոխազդեցության։ Ատոմային միջուկների և ազատ նեյտրոնի քետա-տրոհումը, մեզոնների և հիպերոնների տրոհումները, նեյտրինոյի փոխազդեցությունները էլեկտրոնների և հադրոնների հետ թույլ փոխազդեցության դրսևորումներից են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 239)։ |