Ժակ Դուվալյան
Ժակ Դուվալյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1920 Հալեպ, Սիրիա |
Մահացել է | մարտի 26, 2008 (88 տարեկան) Վերսալ |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Ժակ Դուվալյան (ծննդյան անունը` Հակոբ, հունվարի 1, 1920, Հալեպ, Սիրիա - մարտի 26, 2008, Վերսալ), ֆրանսահայ երգիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժակ Դուվալյանը ծնվել է 1920 թվականին, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ և Հալեպում հանգրվանած հայ ընտանիքում։ 1925 թվականին ընտանիքը տեղափոխվել է Փարիզ։ Վաղ տարիքից Ժակը հետաքրքրվել է ճշգրիտ գիտություններով, ցանկացել է դառնալ մաթեմատիկոս։ Սակայն ընտանիքում ծագած ֆինանսական խնդիրների պատճառով կիսատ է թողել ուսումը և աշխատել։ Այնուհետև տարվել է երաժշտությամբ, գրել է երգեր, հանդես եկել սրճարաններում։ 1940-ական թվականներին հայտնի է դարձել փարիզյան հասարակության մեջ[1]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հանդես է եկել մենահամերգներով։ 1954 թվականին մեկնել է Խորհրդային Հայաստան, հաստատվել Երևանում։ Ի սկզբանե որոշել էր զբաղվել աստղաֆիզիկայով, սակայն մտադրությունը փոխել է և շարունակել երգել։ 1956 թվականից հանդես է եկել Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի էստրադային նվագախմբում, հյուրախաղերով եղել Մոսկվայում, Թբիլիսիում, Բաքվում։
1959 թվականին դարձել է Մոսկվայի Յուրի Սաուլսկու գործիքային անսամբլի մենակատարը։ Երգել է ֆրանսերեն, հայերեն, ռուսերեն։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խոսում է Երևանը»[2]
- «Իմ Երևան»[3]
- «Ռիո դե Ժանեյրո»
- «Անձրև և գիշեր»
- «Մորո», «Բաբալու»
- «Ծաղկեփունջ»
- «И потому»
- «Каменотесы»