Ժորժ Մատյո
Ժորժ Մատյո ֆր.՝ Georges Mathieu | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Georges Victor Adolphe Mathieu[1] |
Ծնվել է | հունվարի 27, 1921[2][3][4][…] |
Ծննդավայր | Բոլուն սյուր Մեր[1] |
Վախճանվել է | հունիսի 10, 2012[5][2][3][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Բուլոն Բիյանկուր[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ, փոստային բացիկների դիզայներ, մեդալագործ, գծանկարիչ, արվեստի տեսաբան, խեցեգործ և արվեստագետ |
Ոճ | աբստրակտ էքսպրեսիոնիզմ և lyrical abstraction? |
Ժանր | Տաշիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Hong Kong - Air France?[6] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Կայք | georges-mathieu.fr |
Georges Mathieu Վիքիպահեստում |
Ժորժ Մատյո (ֆր.՝ Georges Mathieu, հունվարի 27, 1921[2][3][4][…], Բոլուն սյուր Մեր[1] - հունիսի 10, 2012[5][2][3][…], Բուլոն Բիյանկուր[1]), տաշիզմի ֆրանսիացի նկարիչ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազնվազարմ ընտանիքից «Գործողության կենդանի պատկեր» անվանվող ճյուղի ներկայացուցիչ։ Համարվում է պատմական աբստրակտ նկարչության հիմնադիր։ Իր աշխատանքներով ցանկանում էր ներկայացնել պատմական իրադարձությունների կարևորության նկատմամբ իր կարծիքը։ Նկարչի համար հատկանշական է հարստության պայքարը, ազգային շարժումը, պետական շինարարությունը։
Մատյոն ուսումնասիրել է իրավունք, փիլիսոփայություն, անգլերեն, իսկ 1942 թվ.-ին անդրադարձել է գեղանկարչությանը։ Էդվարդ Կրեկնկշոուի «Կոնրադի գործը» հրահրում է նրան 1944 թվ.-ին «մտնելու առանց պատկերների արվեստի մեջ՝ ոչ թե ձևի, այլ ոգու ճանապարհով»։ 1947 թվ.-ին Մատյոն ժամանում է Փարիզ։ Նա արդեն ստեղծել էր աբստրակտ աշխատանքներ՝ լցված ոչ ֆորմալ լիրիկայով («Թռուցիկը», 1945), նրան թույլ տված՝ Ատլանի, Խարտունգի, Վոլսի, Բրեյնի ոճով, հակառակվում էր այդ դարաշրջանում գերիշխող երկրաչափական աբստակտցիային։ Նա կազմում էր նոր լիրիկական աբստրակտիզմի հիմքերը։ 1949 թվ.-ից Մատյոն մասնակցում է բազմաթիվ ցուցահանդեսների Փարիզում(Ռենե Դրուենի պատկերասրահ)։ 1950 թվ.-ին առաջին անգամ իր առաջին ցուցահանդեսն է բացվում։ Հաջորդ տարի կրիտիկ Միշել Տապյոյի հետ ներկայացնում է լիրիկական աբստրակցիզմի գլխավոր ներկայացուցիչների առաջին ցուցահանդեսը «Հակամարտող պոռթկում» անվան տակ(Նին Դոսսեի պատկերասրահ), որին հաջորդել են երկու ցուցահանդեսներ՝ «Ոչ ստանդարտի ազդակները», որը ցուցադրվել է Տապյոյի հետ Պոլյա Ֆակկետտի ստուդիայում, որտեղ էլ Մատյոն 1952 թվ.-ին ցուցադրել է իր առաջին պատմական նկարները («Մարշալ Տյուրեննի հիշողությունները», 1952): 1954 թվ.-ից նա ցուցադրել է իր աշխատանքները Փարիզի Միշել Տապյոյի «Ռիվ դրուատ» պատկերասրահում(«Վերնագրերը ամենուր», 1954, Փարիզ, Ժամանակակից արվեստի ազգային թանգարան, Պոմպիդուի կենտրոն, «Կարլոս Մեծի թագադրությունը», 1956, ջրաներկեր և նկարներ, 1958)։ 1957 թվ.-ին «Կլեբեր» պատկերասրահում նա ցուցադրում է «Սիգեր Բրաբանտսկոյի երկրորդ դատավճռի արարողությունը», 1959 թվ.-ին ժամանակակից արվեստի միջազգային թանգարանում 8 մոնումենտալ աշխատանք, իսկ 1960 թվ.-ին «Հին Ֆրանսիայի հաջողություններն ու ձախորդությունները» ստեղծագործությունը։
Մատյոն ավելի վաղ հայտնի է դարձել Նյու-Յորքում(Կուց պատկերասրահի ցուցահանդես, 1954), և նրա գործունեությունը ստացել է միջազգային թափ։ 1963 թվ.-ին Փարիզի ժամանակակից արվեստի քաղաքային թանգարանում բացվում է նրա աշխատանքների հետադարձ ցուցահանդեսը, իսկ 1965 թվ.-ին Շարպանտյո պատկերասրահում ցուցադրվում են նրա 140 նկարները, որոնք ստեղծվել էին նախորդ տարի։
Արդեն 1948-ից 1949 թթ.-ին նա կարող էր ազատվել իր վաղ ազդակային գործելաոճից՝ դեպի պատկերային արտահայտիչ գեղագրություն գնալով, որին նա տվել է երբեմն գեղարվեստական գեղեցկության այնպիսի կատարելություն, որին էլ վերագրվում են իր պլաստիկ աշխատանքները։ Հաճախ նկարիչը իր «գրվածքները» խողովակապատյանից վերցնում էր մաքուր ներկ՝ օգտագործելով նաև խոզանակը, դաստակը կամ ձեռքը, որպեսզի ծածկի ավելի բարձր մակերեսներ։ Նրա նկարները բնութագրվում են «ստանդարտի և ժեստի դիտավորյալ բացակայությամբ, կատարման հատուկ արագությամբ»։ Այս պայմանները նկարչին հնարավորություն են տալիս զանգավածաբար ստեղծել հսկա կտավներ ռեկորդային ժամանակահատվածում(օրինակ՝ 1956 թվ.-ին Սառա Բեռնարի թատրոնում 20 րոպեում 12x4 մ չափերով նկար է ստեղծել, իսկ 1957 թվ.-ին Տոկիոյում իր ցուցահանդեսի ժամանակ, իր 21 նկարից բացի, 3 օրվա ընթացքում 15 մետրանոց որմնանկար է ստեղծել)։
Մատյոն փորձել է իներտ ու ինքնամփոփ ձևերը փոխարինել ազատ և ինքնուրույն գրված գործողությունների ուժի։ Նա նկարագրում է իրեն բառերով՝ կոնֆերենցիա կազմակերպվելով, հոդվածներ հրատարակելով, հայտարարություններ անելով։ Այսպես, 1963 թվ.-ին նա ներկայացնում է իր պատմական ուսումնասիրությունը՝ արևմտյան գեղանկարչությունը զարգացնելով, որը 1944-1962 թթ.-ի անվանվում էր «Տաշիզմի սահմանին»։ Այստեղ յուրօրինակ ինտելեկտուալ ազնվություն է ներկայացնում, չնայած բանավեճ հարուցող տաքարյունությանը։
1966 թվ.-ից Մատյոն իրեն հաղորդակից է դարձնում գեղանկարչական արվեստին(պաստառներ «Էր Ֆրանս» ավիաընկերության համար, 1967, ափսեներ Սևրի մանուֆակտուրայի համար, 1968, ստվարաթուղթ զորաշարի համար, 1968-1969, մեդալներ, 1971, 10 ֆրանկ արժողությամբ մետաղադրամներ,1974): 1976 թվ.-ին Մատյոն համալրում է նրբագեղ արվեստի ակադեմիայի անդամների շարքը։ Նրա ցուցահանդեսները՝ հին ու նոր աշխատանքներով հավաքվել են Փարիզում (Գրան Պելե) 1978 թվ.-ին և Ավինյոնում (Պապական պալատ) 1985 թվ.-ին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Harambourg L. Georges Mathieu. Neuchâtel: Ides et Calendes,2001
- Georges Mathieu: retrospettiva = rétrospective. Cinisello Balsamo (Milano): Silvana; Paris: Jeu de Paume, 2003
- Aimé J.L’aventure prométhéenne de Georges Mathieu. Paris: Garde-temps, 2005
Գնահատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կավալեր Օրդեն Պաչյոտնիի լեգեոնի, գրականության և մշակույթի կոմանդոր Օրդենի պարգևներ։ Նրան է նվիրված լիամետրաժ դոկումենտալ «Ժորժ Մատյո կամ գոյության կռիվ» (1971) ֆիլմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Georges Mathieu (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 Mort du peintre Georges Mathieu (ֆր.)
- ↑ http://bcc.lib.hkbu.edu.hk/artcollection/91512504h757t47/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.galerieprotee.com/dossiers/artistes/mathieu/matieu.htm
- http://www.artnet.com/artists/georges-mathieu/
- http://www.vangelismovements.com/georgesmathieumovie.htm
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Մատյո» հոդվածին։ |
|