Իբիկոս
Իբիկոս հին հունարեն՝ Ἲβυκος | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 6-րդ դար |
Ծննդավայր | Ռեջիո դի Կալաբրիա, Կալաբրիա, Իտալիա[1] |
Մահացել է | մ.թ.ա. 6-րդ դար |
Մահվան վայր | Կորինթոս, Պելոպոնես, Հունաստան |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Ibycus Վիքիպահեստում |
Իբիկոս (հին հունարեն՝ Ἴβῠκος, մ.թ.ա. 6-րդ դար, Ռեջիո դի Կալաբրիա, Կալաբրիա, Իտալիա[1] - մ.թ.ա. 6-րդ դար, Կորինթոս, Պելոպոնես, Հունաստան), հին հույն բաաստեղծ։
Ծնվել է Իտալիայի Հռեգիոն քաղաքում։ Նրանից մեզ է հասել 40 ոտանավոր։ Նա Ստեսիքորի հիմներից զարգացրել է էնկոմիան, մարդկային հիմնը, որ նվիրել է իր ժամանակակիցներին։
Ապրել է Պոլիկրատես բռնակալի պալատում և գրել բազմաթիվ սիրային ոտանավորներ։ Նա սպանվել է ճանապարհին, երբ գնում էր մասնակցելու Իսթմյան խաղերին, և մեռնելու ժամանակ օգնության է կանչում կռունկներին, որոնք թռչում էին այն պահին, երբ մարդասպաններն սպանում էին բանաստեղծին։
Պատմում են, որ Կորնթոսում մի ներկայացման ժամանակ թատրոնի վրայով թռչում են կռունկները։ Մարդասպաններից մեկն այդ տեսնելով՝ բացականչում է. «Նայի՛ր, ահա Իբիկոսի կռունկները»։ Այդ րոպեին նրանց ձերբակալում են և ստիպում խոստովանել իրենց հանցանքը։ Դրանից առաջացել է «Իբիկոսի կռունքները» դարձվածային արտահայտությունը[2]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբիկոս» հոդվածին։ |
|