Jump to content

Ինքնամեկուսացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առանձնությունը՝ ըստ Ֆրեդերիկ Լեյթոնի

Ինքնամեկուսացում (անգլ.՝ Solitude), մեկուսացման կամ առանձնացման վիճակ, մարդկանց հետ կոնտակտի բացակայություն։ Դա կարող է պայմանավորված լինել անբարենպաստ հարաբերություններով, հարազատի կորստով, գիտակցված ընտրությամբ, վարակիչ կամ հոգեկան հիվանդություններով, նյարդաբանական խանգարումներով կամ աշխատանքային ու իրադրային այլ հանգամանքներով։

Կարճատև մեկուսացումը հաճախ դիտարկվում է որպես անարգել աշխատելու, մտածելու կամ հանգստանալու հնարավորություն։ Դա կարող է նպատակահարմար լինել անձնական կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից։

Տարբերում են մենակություն (անգլ.՝ solitude) և միայնակություն (անգլ.՝ loneliness) հասկացությունները, որոնք ընդհանուր առմամբ վերաբերում են մենակ մնալու ուրախությանը կամ ցավին[1][2][3][4]։

Ազդեցություն առողջության վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջական մեկուսացումը, որը կոչվում է զգայական դեպրիվացիա, ունի մի շարք ախտանշաններ, այդ թվում՝ տագնապ, զգայական պատրանքներ, երբեմն՝ նույնիսկ ժամանակի և ընկալման աղճատումներ։ Այդուհանդերձ, դա լինում է այն դեպքում, երբ լիովին բացակայում է զգայական համակարգերի խթանումը, այլ ոչ թե միայն մարդկանց հետ կոնտակտը։ Իսկ եթե ուղեղը զբաղված է այլ հարցերով, կարելի է խուսափել այդ ամենից[5]։

Երկարատև մեկուսացումը հաճախ անցանկալի է համարվում՝ առաջացնելով միայնություն կամ ճգնավորություն, որը պայմանավորված է հարաբերություններ հաստատելու անկարողությամբ։ Դա կարող է դառնալ նաև մեծ դեպրեսիվ խանգարման պատճառ։ Այդուհանդերձ, որոշ մարդկանց համար մենակությունը դեպրեսիվ չէ, իսկ երրորդները (օրինակ՝ վանական) տևական մեկուսացումը համարում են հոգևոր պայծառացման միջոց։

Պատմության ընթացքում բռնի մեկուսացումը (մեկուսի կալանք) կիրառվել է որպես պատժի մեթոդ։ Որոշ հոգեբանական վիճակներ (ինչպես՝ շիզոֆրենիան[6] և շիզոիդ անձնային խանգարումը) կապված են առանձնություն փնտրելու միտման հետ։

Հուզական մեկուսացումը մեկուսացման տարբերակ է, երբ անձն ունի լավ գործառնող սոցիալական ցանց, սակայն միաժամանակ իրեն զգում է ուրիշներից հուզականորեն տարանջատված։ Վերջերս որոշ հետազոտողներ (Robert J. Coplan և Julie C. Bowker) ժխտել են այն միտքը, որ մեկուսացումն իր էությամբ ապակառուցողական է և ոչ ցանկալի։ Իրենց «The Handbook of Solitude» գրքում հեղինակները նշում են, թե ինչպես կարող է մենակությունը նպաստել ինքնագնահատականի բարձրացմանը, ձևավորել մտքի պարզություն և թերապևտիկ ազդեցություն ունենալ[7][8]։

Հոգեբանական ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրացլավական հասիդ

Մեկուսացումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հոգեբանական ազդեցություն։ Մեծ մասամբ այդ ազդեցությունը և կյանքի շարունակականությունը պայմանավորված է մարդու՝ մեկուսացման մեջ գտնվելու ժամանակով[9]։ Դրական ազդեցությունը կարող է տատանվել մեծ ազատությունից մինչև մեծ հոգևորություն[10], այն դեպքում, երբ բացասական ազդեցություններից է սոցիալական մեկուսացումը, որը կարող է դառնալ հոգեկան հիվանդությունների առաջացման պատճառ[11]։ Թեև դրական միայնությունը հաճախ ցանկալի է, բացասական միայնությունը հաճախ մարդու կամքից անկախ է կատարվում և ցանկալի չէ[12]։

Դրական ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայնակ ժամանակ անցկացնելն ունի մի շարք առավելություններ։ Դրանցից մեկը ազատությունն է, քանի որ այլ մարդկանց սահմանափակումները մենակության մեջ գտնվող մարդու վրա ազդեցություն չեն գործում՝ նրան տալով գործողությունների ազատություն։ Այդ պարագայում ուրիշների կարծիքը նաև չի անդրադառնում որոշումների կայացման վրա[10]։

Մեկուսացման պարագայում կարող է խթանվել նաև մարդու ստեղծագործականությունը։ Մենակությունը կարող է ընդլայնել ազատությունը, իսկ շեղվելուց ունեցած ազատությունը կարող է ընդլայնել ստեղծագործական ներուժը։ 1994 թվականին հոգեբան Միհայ Չիկսենտմիհային հայտնաբերել է, որ այն դեռահասները, որոնք տանել չեն կարողանում մենակությունը, հաճախ չունեն զարգացած ստեղծագործական ներուժ[10]։

Մենակ մնալու արդյունքում առաջացած ժամանակը կարելի է կիրառել նաև ինքնակատարելագործման համար, ձևավորել կամ բացահայտել իրեն առանց արտաքին շեղող հանգամանքների, ինչպես նաև իրականացնել ինքնահայեցություն և ինքնավերլուծություն[10]։

Բացասական ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովարդ Փայլի՝ 19-րդ դարի ստեղծագործություն

Չափից շատ մեկուսացումը ոչ միշտ է համարվում օգտակար։ Մի շարք բացասական հետևանքներ են նկատվել դատապարտյալների շրջանում։ Հաճախ դատապարտյալները շատ ժամանակ են անցկացնում մեկուսացման պայմաններում, ինչի արդյունքում նրանց վարքագիծը վատանում է[11]։ Մենակությունը կարող է առաջացնել ֆիզիոլոգիական ռեակցիաներ, որոնք վտանգ են սպառնում առողջության համար[13]։

Մեկուսացման բացասական հետևանքները պայմանավորված են նաև անձի տարիքով։ Կրտսեր դպրոցականները, որոնք հաճախ են մենակ մնում, կարող են դրան բացասաբար արձագանքել[14]։ Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ տարիքում մենակությունը չի ընտրվում երեխայի կողմից։

Թեև դեռահասները հիմնականում իրենց միայնակ և տխուր են զգում, երբ իրենց մտերիմներն իրենց կողքին չեն, սակայն նրանք ևս ժամանակ առ ժամանակ կարիք են ունենում մենակ մնալու։ Այդուհանդերձ, այն դեռահասները, որոնք հաճախ են միայնակ ժամանակ անցկացնում, սովորաբար պակաս հարմարված են միջավայրին, քան նրանց այն ընկերները, որոնք համատեղում են մենակությունը սոցիալական ժամանցի հետ[14]։

Այլ կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հաճույք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկուսացումը պարտադիր չէ, որ հանգեցնի միայնակության զգացման, և փաստացի այն գիտակցաբար ընտրողների համար կարող է լինել հաճույք ստանալու աղբյուր։ Օրինակ, կրոնական համատեքստում որոշ վանականներ նախընտրում են լռությունը և բավականություն են ստանում իրենց ընկալմամբ Աստծո հետ միանալու արդյունքում։ Մենակությունը վիճակ է, որը կարելի է օգտագործել աղոթելու, «ինքն իր և Աստծո հետ մնալու» համար[15]։


Բուդդան հասել է լուսավորվածության մեդիտացիայի կիրառման, զգայական տեղեկություններից, մարմնական պահանջմունքներից և արտաքին ցանկություններից, ներառյալ՝ սոցիալական փոխներգործությունից ազատվելու արդյունքում։ Մենակության հիմքում ընկած է ներքուստ բավականություն ստանալը, սակայն դա չի ենթադրում լիակատար հեռացում արտաքին աշխարհից։

Մեկուսի բանտարկության ձևով մեկուսացումը պատժի կամ կանխարգելման ձև է, որը կիրառվում է տարբեր երկրներում ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվողների, ինչպես նաև այն մարդկանց նկատմամբ, որոնց ներկայությունը այլ բանտարկյալների հետ ռիսկային է, կարող են ինքնասպանություն գործել, ունեն առողջական խնդիրներ կամ տրավմաներ[16]։

Որպես բուժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժհաստատությունները կարող են իրականացնել լրիվ կամ մասնակի մեկուսացում որոշ հիվանդների նկատմամբ՝ հատկապես բռնության ենթարկվածների կամ վարակակիրների նկատմամբ, նրանց հատուկ կարիքներն ապահովելու և մյուսներին նրանց ազդեցությունից պաշտպանելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Our language has wisely sensed the two sides of being alone. It has created the word loneliness to express the pain of being alone. And it has created the word solitude to express the glory of being alone." Paul Tillich
  2. Alexander Pope. «Ode on Solitude». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  3. «The Difference Between Solitude and Loneliness». Singlescafe.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
  4. Cym (2011 թ․ մարտի 2). «Effortless Flow: The Difference Between Solitude and Loneliness». Effortlessflow.blogspot.it. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
  5. [1]Արխիվացված Մարտ 22, 2005 Wayback Machine
  6. Maltsberger, J.T., M. Pompili and R. Tatarelli (2006), «Sandro Morselli: Schizophrenic Solitude, Suicide, and Psychotherapy», Suicide and Life-Threatening Behavior, 36 (5): 591–600, doi:10.1521/suli.2006.36.5.591, PMID 17087638.{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Coplan, Robert J., Bowker, Julie C. (2013). A Handbook of Solitude: Psychological Perspectives on Social Isolation. Wiley Blackwell.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Fong, Jack (2014). The Role of Solitude in Transcending Social Crises--New Possibilities for Existential Sociology. Wiley-Blackwell. էջեր 499–516.
  9. Bartol, C.R., & Bartol, A.M. (1994). «Psychology and Law: Research and Application (2nd ed.)». CA: Brooks/Cole.: Pacific Grove. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. 10,0 10,1 10,2 10,3 Long, Christopher R. and Averill, James R. “Solitude: An Exploration of the Benefits of Being Alone.” Journal for the Theory of Social Behaviour 33:1 (2003): Web. 30 September 2011.
  11. 11,0 11,1 Kupers, Terry A. “What To Do With the Survivors? Coping With the Long-Term Effects of Isolated Confinement”. Criminal Justice and Behavior 35.8 (2008): Web. 30 September 2011.
  12. Long, Christopher R.; Seburn, Mary; Averill, James R.; More, Thomas A. (2002 թ․ սեպտեմբերի 5). «Solitude Experiences: Varieties, Settings, and Individual Differences». Sage Publications. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
  13. «Loneliness triggers cellular changes that can cause illness, study shows». PsyPost (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  14. 14,0 14,1 Larson, R. W. (1997 թ․ փետրվարի 1). «The emergence of solitude as a constructive domain of experience in early adolescence». Child Development. 68 (1): 80–93. doi:10.2307/1131927. ISSN 0009-3920. PMID 9084127.
  15. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) /
  16. «Criminologist challenges effectiveness of solitary confinement». www.sciencedaily.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Deresiewicz, William (March 2010). Solitude and Leadership. "If you want others to follow, learn to be alone with your thoughts." The American Scholar