Jump to content

Լինուս Տորվալդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինուս Տորվալդս
շվեդ.՝ Linus Torvalds
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 28, 1969(1969-12-28)[1][2][3] (54 տարեկան)
ԾննդավայրՀելսինկի, Ֆինլանդիա[4]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ֆինլանդիա
Մայրենի լեզուFinland Swedish?
Կրոնաթեիզմ[5]
ԿրթությունՀելսինկիի համալսարան (1996) և Svenska normallyceum?
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
ԵրկերԼինուքս միջուկ, գիթ և Subsurface?
Մասնագիտությունծրագրավորող
ԱշխատավայրTransmeta Corporation?, Open Source Development Labs?, Լինուքս հիմնադրամ և Հելսինկիի համալսարան
ԱմուսինTove Torvalds?
Ծնողներհայր՝ Nils Torvalds?, մայր՝ Աննա Տորվալդս
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԹագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա
ԵրեխաներPatricia Miranda Torvalds?, Daniela Yolanda Torvalds? և Celeste Amanda Torvalds?
Կայքtorvalds-family.blogspot.com
 Linus Torvalds Վիքիպահեստում

Լինուս Բենեդիկտ Տորվալդս (շվեդ.՝ Linus Benedict Torvalds Լսել [ˈliːn.ɵs ˈtuːr.valds], դեկտեմբերի 28, 1969(1969-12-28)[1][2][3], Հելսինկի, Ֆինլանդիա[4]), ֆինլանդացի ծրագրային ապահովման ճարտարագետ է՝ Լինուքս միջուկի հիմնադիրը։ Լինուքս քերնելը դարձել է միջուկ այնպիսի օպերացիոն համակարգերի համար, ինչպիսիք են Լինուքսը, Անդրոիդը և Քրոմ օպերացիոն համակարգը[11][12]։ Նա նաև ստեղծել է բաշխված ղեկավարման համակարգ՝ Գիթը և Subsurface-ը։ 2012 թվականին Տորվալդսը Լինուքս միջուկով աշխատող համակարգիչների նոր, բաց կոդով օպերացիոն համակարգ ստեղծելու համար Ֆինլանդիայի տեխնոլոգիական ակադեմիայի կողմից ստացել է «Միլենիումի տեխնոլոգիա» մրցանակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորվալդսը ծնվել է Հելսինկիում, Ֆինլանդիա։ Նրա ծնողներն են լրագրողներ Աննա և Նիլս Տորվալդսները։ Նրա ընտանիքը պատկանում է շվեդերեն խոսող փոքրամասնությանը։ Տորվալդսին անվանակոչել են ամերիկացի քիմիկոս, նոբելյան մրցանակակիր Լինուս Փոլինգի պատվին։ Տորվալդսը հաճախել է Հելսինկիի համալսարան 1988-1996 թվականներին և ավարտել է Ինֆորմատիկա բաժինը մագիստրոսի աստիճանով։ Նրա առաջին ուսումնական տարին ընդհատվեց, երբ նա միացավ ֆինլանդական բանակին 1989 թվականին՝ ծառայելով 11 ամիս, ինչքան էլ պահանջվում է Ֆինլանդիայում պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելու համար։ Բանակում ուներ կրտսեր լեյտենանտի կոչում։ 1990 թվականին նա վերադարձավ իր համալսարանի դասերին։ Նրա հետաքրքրությունը համակարգիչների նկատմամբ սկսվեց Commodore VIC-20-ից՝ 11 տարեկան հասակում։ Ի սկզբանե նա ծրագրավորում է Բեյսիքով, բայց հետագայում ուղղակիորեն մուտք է գործում 6502 CPU մեքենայական կոդով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինուս Տորվալդս» հոդվածին։