Jump to content

Լճկաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լճկաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշի մարզ
ՀամայնքՏավուշի մարզ և Նոյեմբերյանի շրջան
Այլ անվանումներԼճաձոր, Ճալագեղ
ԲԾՄ600 մետր
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն433 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլճկաձորցի
Ժամային գոտիUTC+4
Լճկաձոր (Հայաստան)##
Լճկաձոր (Հայաստան)
Լճկաձոր (Տավուշի մարզ)##
Լճկաձոր (Տավուշի մարզ)

Լճկաձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից մոտ 7 կմ արևմուտք, Դեբեդ գետի աջափնյակում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լճկաձորի մշտական բնակչությունը կազմել է 433, առկա բնակչությունը՝ 365 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թթ.-ին գաղթել է Խոյի գավառից[3]։

Լճկաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 67 154 220 319 394 372 377 392 457 433[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։ Լճկաձոր գյուղում զարգացած է նաև մեղվապահությունը, Լճկաձորում կա 400 և ավելի մեղվաըտանիքներ։ Լճկաձորում շատ հաճախ անվանում են 400 մեղվաըտանիքների,և 400 մեղվի պես աշխատող մարդկանց գյուղ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճկաձորից 3 կմ արևելքում կա XVIII դարի "Խեչի ձոր" մատուռ, 1 կմ հյուսիս-արևելքում գտնվում են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի "Դանիելի" ամրոցը և մ.թ.ա. 1-ին հազարամյակի դամբարանադաշտը, իսկ հյուսիսարևմտյան կողմում՝ "Արքունի" ամրոցը (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ)։ Լճկաձոր գյուղի տարածքում է գտնվում նաև XIX դարում կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցին,որը որոշ չափով քանդվել է Խորհրդային Միության տարիներին,և հիմա գտնվում է քանդված վիճակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 91» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լճկաձոր» հոդվածին։