Խիզախորդ (հեռուստասերիալ)
Խիզախորդ Daredevil | |
---|---|
Ժանր | սուպերհերոսային մարտաֆիլմ արկած քրեական դրամա իրավաբանական դրամա գիտական ֆանտաստիկա թրիլլեր նեո նուար |
Ստեղծող | Դրյու Գոդդարդ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հիմք | Սթեն Լիի «Daredevil» կոմիքսների կերպար |
Լեզու | Անգլերեն |
Գլխավոր դերերում | Չարլի Քոքս, Դեբորա Էնն Ուոլլ, Էլդեն Հենսոն, Վինսենթ Դ’Օնոֆրիո, Թոբի Լեոնարդ Մուր, Վոնդի Կուրտիս-Հոլլ, Բոբ Գունտոն, Այելեթ Զորեր, Ռոզարիո Դոուսոն, Ջոն Բերնթալ, Էլոդի Յունգ, Սթիվեն Ռայդեր, Ջոան Ուոլլի, Ջեյ Ալի, Ուիլսոն Բեթել |
Պրոդյուսեր | Ալան Ֆայն Դրյու Գոդդարդ Ջեֆֆ Լոուբ Ջո Կեսադա Սթեն Լի Սթիվեն Դենայթ |
Գործադիր պրոդյուսեր | Սթիվեն Դենայթ |
Երաժշտություն | Ջոն Պեսանո |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Գեղարվեստական աշխարհ | Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 39 |
Սերիայի տևողություն | 48-60 րոպե |
Էկրաններին է | ապրիլի 10, 2015-ից հոկտեմբերի 19, 2018-ը |
Հեռուստաալիք | Netflix |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս և Դիսնեյ+ |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Հաջորդ | Ջեսիկա Ջոնս |
Կապակցված | Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք, Պատժողը (2017), Պաշտպանները (2017) |
Պաշտոնական կայքէջ |
«Խիզախորդ» — ամերիկյան սուպերհերոսային հեռուստասերիալ, որը ստեղծվել է Դրյու Գոդդարդի կողմից և հիմնված է Marvel-ի համանուն հերոսի վրա, որում գլխավոր դերը կատարում է՝ Չարլի Քոքսը։ Այն արտադրվել է Marvel Television-ի և ABC Studios-ի կողմից և ցուցադրվել է Netflix հոսքային վիդեոսերվիսի միջոցով։ «Խիզախորդը» Marvel Cinematic Universe-ի մի մասն է և առաջինն է սերիալների շարքերից, որոնք կմիավորվեն «Պաշտպաններ» քրոսովերային մինի սերիալում։ Սերիալի շոուռաները՝ Սթիվեն Դենայթն է, իսկ Գոդդարդը՝ խորհրդատուն։ Առաջին եթերաշրջանի բոլոր սերիաների պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 10-ին[2]։ Ապրիլի 21-ին հայտնի է դարձել, որ սերիալը երկարաձգվել է մինչև երկրորդ եթերաշրջան[3]։ 2016 թվականի հուլիսին սերիալը կրկին երկարաձգվել է մինչև եզրափակիչ երրորդ եթերաշրջան[4], որը հեռարձակվեց 2018 թվականի հոկտեմբերի 19-ին[5]։
«Խիզախորդը» առաջինն էր այսպիսի հեռուստատեսային սերիալներից, ինչպիսիք են «Ջեսիկա Ջոնսը»-ը, «Երկաթե Բռունցքը, «Լյուկ Քեյջը» և «Պատժողը», որոնք միավորվեցին «Պաշտպաններ» քրոսովերային մինի սերիալում[6]։ Միևնույն ժամանակ, «Պաշտպաններում» շարունակվում է «Խիզախորդի» առաջին երկու եթերաշրջանների սյուժեն՝ «Ձեռք» անունը կրող հզոր միջազգային կազմակերպության մասին, իսկ «Խիզախորդի» երրորդ եթերաշրջանի գործողությունները ժամանակագրորեն անմիջապես հաջորդում են «Defenders»-ի վերջին սերիային։ 2013 թվականի նոյեմբերին Disney-ի ղեկավար Բոբ Այգերը հայտնել է, որ եթե կերպարները հայտնի դառնան Netflix-ում, չի բացառվում, որ դրանք կդառնան լիամետրաժ ֆիլմեր[7]։ Netflix-ը փակեց սերիալը 2018 թվականի նոյեմբերի 30-ին։
«Սարդ-մարդ.Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմում որպես կամեո հայտնվել է Մեթ Մըրդոքը որին մարմնավորել է՝ Չարլի Քոքսը։
2022 թվականի մարտին Production Weekly-ն ներառել է «Խիզախորդի» վերագործարկումը գալիք նախագծերի վերաբերյալ իրենց զեկույցում, որտեղ Քևին Ֆայգին և Քրիս Գրեյը նշված են որպես նախագծի պրոդյուսերներ[8]։
2022 թվականի հուլիսի 23-ին՝ Comic-Con International: San Diego փառատոնի ընթացքում հայտարարվեց, որ Խիզախորդ պատմությունը կունենա շարունակություն իր մասին պատմող նոր՝ «Խիզախորդ. Վերածնունդ» սերիալում, որտեղ Չարլի Քոքսը և Վինսենթ Դ’Օնոֆրիոն կվերադառնան իրենց դերերին և որի առաջին եթերաշրջանը կունենա 18 էպիզոդ։ Նոր սերիալի առաջին եթերաշրջանը եթեր կհեռարձակվի 2024 թվականի գարնանը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուկ հասակում Մեթյու Մըրդոքը կուրացավ ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ։ Սակայն դրանից հետո Մեթը պարզեց, որ իր մնացած բոլոր զգայարաններն աներևակայելիորեն սրվել են։ Չափահաս տարիքում Մըրդոքը ընդունվեց իրավագիտության ֆակուլտետ, որից հետո իր ընկերոջ հետ միասին բացեց իրավաբանական գրասենյակ։ Այժմ նա աշխատում է իր հարազատ Hell's Kitchen-ում՝ ցերեկը պաշտպանելով քաղաքացիական անձանց որպես իրավաբան, իսկ գիշերը` առեղծվածային դիմակավորված պաշտպանի քողի ներքո։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- = Գլխավոր դեր եթերաշրջանում
- = Երկրորդական դեր եթերաշրջանում
- = Եթերաշրջանում հրավիրված դերասան
- = Չի հայտնվում
Գլխավոր դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Կերպար | եթերաշրջաններում հայտնվելը | |||||
---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | Սերիաներ | ||||
Չարլի Քոքս | Մեթ Մըրդոք / Խիզախորդ | 13 | 13 | 13 | 39 | ||
Դեբորա Էնն Ուոլլ | Կարեն Փեյջ | 13 | 13 | 13 | 39 | ||
Էլդեն Հենսոն | Ֆոգգի Նելսոն | 13 | 13 | 12 | 38 | ||
Վինսենթ Դ’Օնոֆրիո | Ուիլսոն Ֆիսկ / Քինգփին | 12 | 3 | 13 | 28 | ||
Թոբի Լեոնարդ Մուր | Ջեյմս Ուեսլի | 10 | 10 | ||||
Վոնդի Կուրտիս-Հոլլ | Բեն Ուրիխ | 9 | 9 | ||||
Բոբ Գունտոն | Լիլանդ Օուլսլի | 9 | 9 | ||||
Այելեթ Զորեր | Վանեսսա Մարիաննա | 9 | 2 | 11 | |||
Ռոզարիո Դոուսոն | Քլեր Թեմփլ | 5 | 3 | 8 | |||
Ջոն Բերնթալ | Ֆրենկ Քասլ / Պատժող | 12 | 12 | ||||
Էլոդի Յունգ | Էլեկտրա Նաչիոս | 10 | 10 | ||||
Սթիվեն Ռայդեր | Բլեյք Թաուեր | 7 | 5 | 12 | |||
Ջոան Ուոլլի | քույր Մեգի Գրեյս | 9 | 9 | ||||
Ջեյ Ալի | Ռեյ Նադիմ | 13 | 13 | ||||
Ուիլսոն Բեթել | Բենջամին Փոինդեքսթեր / Bullseye | 11 | 11 | ||||
Ընդհանուր սերիաներ | 13 | 13 | 13 | 39 |
Երկրորդական դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Կերպար | եթերաշրջաններում հայտնվելը | |||||
---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | Սերիաներ | ||||
Պիտեր Մակրոբբի | հայր Պոլ Լենտոմ | 5 | 1 | 5 | 11 | ||
Ռոբ Մորգան | Turk Barret | 5 | 2 | 7 | |||
Ռոյս Ջոնսոն | Բրետտ Մահոնի | 6 | 8 | 4 | 18 | ||
Դէրիլ Էդվարդս | Կարլ Հոֆֆման | 5 | 5 | ||||
Կրիս Տարդիո | Քրիստիան Բլեյկ | 4 | 4 | ||||
Վայ Չինգ Հո | Մադամ Գաո | 5 | 1 | 6 | |||
Պիտեր Շինկոդա | Նոբու Յոշիոկա | 5 | 4 | 9 | |||
Նիկոլայ Նիկոլաեֆֆ | Վլադիմիր Ռանսկագով | 4 | 4 | ||||
Գիդեոն Էմերի | Անատոլիյ Ռանսկագով | 4 | 4 | ||||
Սյուզան Վարոն | Ջոզի | 5 | 4 | 9 | |||
Ադրիան Լենոքս | Դորիս Ուրիխ | 4 | 4 | ||||
Ջեֆրի Կենտոր | Միթչելլ Էլլիսոն | 5 | 5 | 6 | 16 | ||
Ջուդիտ Դելգադո | Ելենա Կարդենոս | 4 | 4 | ||||
Էմի Ռուտբերգ | Մարդի Շտալ | 4 | 2 | 5 | 11 | ||
Թոմ Ուոկեր | Ֆրենսիս | 4 | 4 | ||||
Սքոթ Գլենն | Սթիք | 1 | 4 | 5 | |||
Միշել Հերդ | Սամանտա Ռայես | 6 | 6 | ||||
Մէրիլին Տորրես | Լուիզա Դելգադո | 4 | 4 | ||||
Ռոն Նակահարա | Հիրոչի | 5 | 5 | ||||
Ջոն Պիրկիս | Սթեն Գիբսոն | 5 | 5 | ||||
Դէննի Ջոնսոն | Բենջամին Դոնովան | 2 | 4 | 6 | |||
Քեյթ Ուդոլլ | Թեմմի Հեթլի | 10 | 10 | ||||
Ջո Ջոնս | Ֆելիքս Մեննինգ | 7 | 7 | ||||
Պիտեր Հէլպին | Թեո Նելսոն | 5 | 5 | ||||
Հոլլի Սիննամոն | Ջուլի Բարնս | 4 | 4 | ||||
Սանիտա Դեշպանդ | Սիմա Նադիմ | 9 | 9 | ||||
Նոա Հակ | Սամի Նադիմ | 5 | 5 | ||||
Դոն Կաստրո | ագենտ Արինորի | 6 | 6 | ||||
Մեթյու ՄակԿերդի | ագենտ Ուելլերս | 6 | 6 | ||||
Ընդհանուր սերիաներ | 13 | 13 | 13 | 39 |
Սերիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթերաշրջան | Սերիաներ | Թողարկման օրիգինալ ամսաթիվը | |
---|---|---|---|
1 | 13 | ապրիլի 10, 2015 | |
2 | 13 | մարտի 18, 2016 | |
3 | 13 | հոկտեմբերի 19, 2018 |
1-ին եթերաշրջան (2015)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ Սերիալում | № Եթերաշրջանում | Անվանում | Ռեժիսոր | Սցենարի հեղինակ | Պրեմիերայի տարեթիվ |
---|---|---|---|---|---|
1 | 1 | "Ռինգի վրա" "Into the Ring" | Ֆիլ Աբրահամ | Դրյու Գոդդարդ | ապրիլի 10, 2015 |
2 | 2 | "Տանջվածը" "Cut Man" | Ֆիլ Աբրահամ | Դրյու Գոդդարդ | ապրիլի 10, 2015 |
3 | 3 | "Ճագար՝ ձնահողմի մեջ" "Rabbit in a Snowstorm" | Ադամ Քեյն | Մարկո Ռամիրես | ապրիլի 10, 2015 |
4 | 4 | "Արյան մեջ" "In the Blood" | Կեն Ջիրոտտի | Ջո Պոկասկի | ապրիլի 10, 2015 |
5 | 5 | "Աշխարհը կրակի մեջ" "World on Fire" | Ֆարրեն Բլէքբերն | Լյուկ Կալտո | ապրիլի 10, 2015 |
6 | 6 | "Դատապարտվածները" "Condemned" | Գայ Ֆերլենդ | Ջո Պոկասկի և Մարկո Ռամիրես | ապրիլի 10, 2015 |
7 | 7 | "Սթիք" "Stick" | Բրէդ Տորներ | Դագ Պետրի | ապրիլի 10, 2015 |
8 | 8 | "Ստվերներ ապակու վրա" "Shadows in the Glass" | Սթիվեն Սերջիկ | Սթիվեն Ս. Դենայթ | ապրիլի 10, 2015 |
9 | 9 | "Սատանու խոսքը" "Speak of the Devil" | Նելսոն Մակկորմիկ | Քրիստոս Գեյջ | ապրիլի 10, 2015 |
10 | 10 | "Նելսոնն ընդդեմ Մըրդոքի" "Nelson v. Murdock" | Ֆարրեն Բլէքբերն | Լյուկ Կալտո | ապրիլի 10, 2015 |
11 | 11 | "Սրբակյացի ճանապարհը" "The Path of the Righteous" | Նիք Գոմես | Սթիվեն Ս. Դենայթ և Դագ Պետրի | ապրիլի 10, 2015 |
12 | 12 | "Նրանք՝ ում թողնում ենք անցյալում" "The Ones We Leave Behind" | Էյրոս Լին | Դուգլաս Պետրի | ապրիլի 10, 2015 |
13 | 13 | "Խիզախորդ" "Daredevil" | Սթիվեն Ս. Դենայթ | Սթիվեն Ս. Դենայթ | ապրիլի 10, 2015 |
2-րդ եթերաշրջան (2016)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ Սերիալում | № Եթերաշրջանում | Անվանում | Ռեժիսոր | Սցենարի հեղինակ | Պրեմիերայի տարեթիվ |
---|---|---|---|---|---|
14 | 1 | "Շրը՜փ" "Bang" | Ֆիլ Աբրահամ | Դագ Պետրի և Մարկո Ռամիրես | մարտի 18, 2016 |
15 | 2 | "Շները փոխհրաձգության մեջ" "Dogs to a Gunfight" | Ֆիլ Աբրահամ | Դագ Պետրի և Մարկո Ռամիրես | մարտի 18, 2016 |
16 | 3 | "Նյու Յորքի ոստիկանները" "New York's Finest" | Մարկ Յոբստ | Մարկ Վերհայդեն | մարտի 18, 2016 |
17 | 4 | "Ահա և ավարտվեց խաղը" "Penny and Dime" | Պիտեր Հոր | Ջոն Ս. Քելլի | մարտի 18, 2016 |
18 | 5 | "Կինբակու" "Kinbaku" | Ֆլորիա Սիգիզմոնդի | Լորեն Շմիդթ Հիսսրիխ | մարտի 18, 2016 |
19 | 6 | "Միայն ափսոսանքներ" "Regrets Only" | Էնդի Գոդդարդ | Սնեհա Կուրս | մարտի 18, 2016 |
20 | 7 | "Միշտ հավատարիմ" "Semper Fidelis" | Կեն Ջիրոտտի | Լյուկ Կալտո | մարտի 18, 2016 |
21 | 8 | "Ամբողջությամբ մեղավոր" "Guilty as Sin" | Մայքլ Ապպենդալ | Ուիթ Անդերսոն | մարտի 18, 2016 |
22 | 9 | "Յոթ րոպե դրախտում" "Seven Minutes in Heaven" | Սթիվեն Սերջիկ | Մարկո Ռամիրես և Լորեն Շմիդթ Հիսսրիխ | մարտի 18, 2016 |
23 | 10 | "Մարդը վանդակում" "The Man in the Box" | Պիտեր Հոր | Ջոն Ս. Քելլի, Ուիթ Անդերսոն և Սնեհա Կուրս | մարտի 18, 2016 |
24 | 11 | "Երեք հարյուր ութսուն" ".380" | Սթիվեն Սերջիկ | Մարկ Վերհայդեն | մարտի 18, 2016 |
25 | 12 | "Խավարը՝ թունելի վերջում" "The Dark at the End of the Tunnel" | Էյրոս Լին | Լորեն Շմիդթ Հիսսրիխ և Դագ Պետրի | մարտի 18, 2016 |
26 | 13 | "Սառը օր Դժոխքի Խոհանոցում" "A Cold Day in Hell's Kitchen" | Պիտեր Հոր | Դագ Պետրի և Մարկո Ռամիրես | մարտի 18, 2016 |
3-րդ եթերաշրջան (2018)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ Սերիալում | № Եթերաշրջանում | Անվանում | Ռեժիսոր | Սցենարի հեղինակ | Պրեմիերայի տարեթիվ |
---|---|---|---|---|---|
27 | 1 | "Հարություն" "Resurrection" | Մարկ Ջոբստ | Էրիկ Օլեսոն | հոկտեմբերի 19, 2018 |
28 | 2 | "Խնդրում եմ" "Please" | Լուկաս Էտտլին | Ջիմ Դանն | հոկտեմբերի 19, 2018 |
29 | 3 | "Ոչ մի բարի գործ" "No Good Deed" | Ջեննիֆեր Գեթզինգեր | Սոնայ Հոֆֆման | հոկտեմբերի 19, 2018 |
30 | 4 | "Կույր" "Blindsided" | Ալեքս Գարսիա Լոպես | Լեվա Նեսսերդին | հոկտեմբերի 19, 2018 |
31 | 5 | "Կատարյալ խաղ" "The Perfect Game" | Ջուլիան Հոլմս | Թոնյա Կոնգ | հոկտեմբերի 19, 2018 |
32 | 6 | "Սատանան՝ որին դու գիտես" "The Devil You Know" | Սթիվեն Սերջիկ | Դիլան Գալլագեր | հոկտեմբերի 19, 2018 |
33 | 7 | "Հետևանք" "Aftermath" | Տոա Ֆրեյզեր | Սարա Շտրեյխեր | հոկտեմբերի 19, 2018 |
34 | 8 | "Վերևում/Ներքևում" "Upstairs/Downstairs" | Ալեքս Զակրժևսկի | Դարա Ռեզնիկ | հոկտեմբերի 19, 2018 |
35 | 9 | "Բացահայտումներ" "Revelations" | Ջեննիֆեր Լինչ | Էրիլ Օլեսոն և Սէմ Էրնստ | հոկտեմբերի 19, 2018 |
36 | 10 | "Կարեն" "Karen" | Ալեքս Գարսիա Լոպես | Տամարա Բեհեր-Ուիլկինսոն | հոկտեմբերի 19, 2018 |
37 | 11 | "Վերամիավորում" "Reunion" | Ջեթ Ուիլկինսոն | Ջիմ Դանն և Դարա Ռեզնիկ | հոկտեմբերի 19, 2018 |
38 | 12 | "Մի վերջին հնարավորություն" "One Last Shot" | Ֆիլ Աբրահամ | Սէմ Էռնստ | հոկտեմբերի 19, 2018 |
39 | 13 | "Նոր անձեռոցիկ" "A New Napkin" | Սէմ Միլլեր | Էրիկ Օլեսոն | հոկտեմբերի 19, 2018 |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]21-րդ դարի սկզբին 20th Century Fox-ը ձեռք բերեց էկրանիզացիայի իրավունք՝ Խիզախորդ կոմիքսի կերպարի մասնակցությամբ։ 2003 թվականին թողարկվեց «Խիզախորդ» ֆիլմը։ Տևական ժամանակ մշակվում էին շարունակության մի շարք նախագծեր, որոնք տարբեր պատճառներով այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Պայմանագրի պայմաններով նախատեսված էր, որ եթե շարունակության կամ վերագործարկման նկարահանումները չսկսվեն 2012 թվականի հոկտեմբերի 10-ին, ապա Խիզախորդի էկրանիզացիայի իրավունքները կվերադառնան Marvel Studios-ին։ 2013 թվականի ապրիլի 23-ին Քևին Ֆայգին հաստատեց, որ Խիզախորդի իրավունքները վերադարձել են Marvel-ին և Disney-ին, որի շնորհիվ Խիզախորդը կարող է հայտնվել Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում[10]։ 2013 թվականի հոկտեմբերին Deadline-ը հայտնեց, որ Marvel-ը պատրաստում է թողարկել չորս դրամատիկական սերիալներ և մեկ մինիսերիալ, բոլորը միասին 60 էպիզոդով՝ «Տեսանյութ ըստ պահանջի» (Video on demand) սերվիսներում և կաբելային ալիքներում ցուցադրության համար, որոնցով հետաքրքրվում էին Netflix-ը, Amazon-ը և WGN America-ն։ Մի քանի շաբաթ անց, Marvel-ը և Disney-ը հայտարարեցին, որ Netflix-ը կցուցադրիԽիզախորդի, Ջեսիկա Ջոնսի, Երկաթե բռունցքի և Լյուկ Քեյջի մասին պատմող սերիալները՝ վերջացնելով ընդհանուր մինիսերիալով, որը հիմնված է «Պաշտպանները» կոմիքսի վրա։
«Խիզախորդի» գործադիր պրոդյուսեր և շոուռաներ ընտրվեց Դրյու Գոդդարդը, որը նույնպես պետք է նկարահաներ և գրեր առաջին սերիայի սցենարը։ 2014 թվականի փետրվարին Marvel-ը հայտարարեց, որ սերիալը կնկարահանվի Նյու Յորքում։ Ապրիլին Marvel Comics-ի գլխավոր ստեղծագործական տնօրեն Ջո Կեսադան հստակեցրեց, որ նկարահանումները տեղի կունենան Բրուկլինի և Լոնգ-Այլենդ-Սիթիի շրջաններում, որոնք մինչև հիմա նման են հին Hell's Kitchen-ին։ Marvel Television-ի ղեկավար և գործադիր պրոդյուսեր Ջեֆ Լոուբը հայտնեց, որ «Խիզախորդի» նկարահանման պրոցեսը կսկսվի 2014 թվականի հուլիսին։ 2014 թվականի մայիսին հայտարարվեց, որ Գոդդարդը լքել է շոուռաների պաշտոնը՝ գեղարվեստական ֆիլմի ռեժիսորի պաշտոնը ստանձնելու համար՝ հիմնված Marvel-ի «Sinister six» կոմիքսների վրա, որը պատվիրել էր Sony Pictures Entertainment-ը։ Նրա տեղը կզբաղեցնի՝ Սթիվեն Դենայթը։ Գոդդարդը, որը գրել էր առաջին երկու սերիաների սցենարը, կմնա նախագծում, որպես խորհրդատու և գործադիր պրոդյուսեր։ Ինչպես նաև հայտարարվել էր, որ նախագիծը կկրի «Խիզախորդ» (Marvel's Daredevil) անունը։ Սերիալը կպարունակի 13 սերիա՝ մինչև 1 ժամ տևողությամբ։
2014 թվականի հուլիսին Դենայթը հաստատեց նկարահանումների մեկնարկի մասին և պատմեց սերիալի տեսլականի մասին. «Մենք ապականություն ենք ուզում, 70-ականների Նյու Յորքը այն է, ինչ մեզ պետք է։ Մեզ դուր է գալիս քաղաքի գեղեցկության և անկման գաղափարը և Hell's Kitchen-ը այն վայրն է, որը համատեղում է գեղեցկության և անկման հասկացություները։ Ահա, թե ինչու է Մեթ Մըրդըքը սիրում և ուզում այն պաշտպանել»։
Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվեցին 2015 թվականի հուլիսի 7-ին՝ Նյու Յորքում։ Երկրորդ մասի պրեմիերան կայացավ 2016 թվականի մարտի 16-ին։ Netflix սերվիսում բոլոր սերիաները թողարկվեցին նույն օրը միանգամից, ինչպես թողարկվել էր առաջին եթերաշրջանը։
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մայիսի վերջին Չարլի Քոքսը ընտրվեց գլխավոր հերոսի դերում։ Հունիսի 10-ին հայտարարվեց, որ Վինսենթ Դ’Օնոֆրիոն սերիալում կմարմնավորի Ուիլսոն Ֆիսկին, ապա հունիսի 20-ին դերասանական կազմին նաև միացավ Ռոզարիո Դոուսոնը։ Օրեր անց Ֆոգգի Նելսոնի դերում ընտրվեց՝ Էլդեն Հենսոնը։ Հուլիսի 16-ին Պիտեր Շինկոդան ընտրվեց երկրորդական կերպարի դերում, իսկ հաջորդ օրը Դեբորա Էնն Ուոլլը ստանձնեց՝ Կարեն Փեյջի դերը։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խիզախորդը» թողարկվեց 2015 թվականի ապրիլի 10-ին՝ Netflix հոսքային վիդեոսերվիսի միջոցով։ Բոլոր 13 սերիաները թողարկվեցին միանգամից ի տարբերություն ավանդական սերիալիզաված ֆորմատի՝ աջակցելով «բոլոր սերիաները միանգամից դիտելու» (binge-watching) նոր պրակտիկային, որը շատ հաջող դարձավ Netflix-ի մյուս նախագծերի համար։
Ռեակցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատների կարծիքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes կայքում առաջին եթերաշրջանը կարողացավ պահել «թարմության» ցուցանիշի 99%-ը՝ հիմնված 8.1/10 միջին գնահատականով 69 կարծիքների վրա։ Կայքի քննադատական կոնսենսուսը ասում է. «Հիմնական նյութի նկատմամբ բարձր հավատարմությամբ, բարձրորակ նկարահանումներով և դրամատիկական լուրջ բաղադրիչով` Խիզախորդն առանձնանում է իր արդյունավետ սուպերհերոսային պատմությամբ, համարձակ ընթացակարգային և հուզիչ էքշըն-տեսարաններով»։ Metacritic-ում առաջին եթերաշրջանը ստացավ 75 միավոր՝ 100-ից, հիմնված քննադատների 22 «ընդհանուր առմամբ բարենպաստ» կարծիքների վրա։ Rotten Tomatoes-ում երկրորդ եթերաշրջանը ունի 78% «թարմության» վարկանիշ՝ հիմնված 50 կարծիքների վրա՝ միջինը 7/10 գնահատականով։ Կայքի քննադատական կոնսենսուսը ասում է. «Համալրված որոշ տպավորիչ էքշըն-տեսարաններով, Խիզախորդը պահպանում է իր դիրքերը երկրորդ եթերաշրջանում, նույնիսկ եթե նրա նոր հակառակորդները չկարողանան լիովին լրացնել Ուիլսոն Ֆիսկի թողած դատարկությունը»։ Metacritic-ում երկրորդ եթերաշրջանը ստացավ 68 միավոր՝ 100-ից, հիմնված քննադատների 13 «ընդհանուր առմամբ բարենպաստ» կարծիքների վրա։ Rotten Tomatoes-ում երրորդ եթերաշրջանը ունի 92% «թարմության» վարկանիշ՝ հիմնված 34 կարծիքների վրա՝ 7,62/10 միջին գնահատականով։ Քննադատական կոնսենսուսը ասում է. «Առանց վախի մարդը վերադառնում է լավագույն մարզավիճակին երրորդ եթերաշրջանում, որը, թեև սկսվում է հոգնեցուցիչ հանգիստ, սակայն շուտով սկսվում է ցուցադրվել լարված պահեր կոմիքսներից, որոնց մեծապես նպաստում է Վինսենթ Դ’Օնոֆրիոյի երկար սպասված վերադարձը՝ սարսափեցնող Քինգփինի դերում»։ Metacritic-ում երրորդ եթերաշրջանը ստացավ 71 միավոր՝ 100-ից, հիմնված քննադատների 6 կարծիքների վրա։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերին IGN-ն անվանեց «Խիզախորդը» որպես՝ Netflix-ի օրիգինալ երկրորդ լավագույն սերիալը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ «Marvel & Netflix Announce Release Date for Marvel's Daredevil». Marvel.com. 2015 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Netflix Renews 'Daredevil' for Second Season — With New Showrunners
- ↑ Lesley Goldberg, Sydney Bucksbaum (2016 թ․ հուլիսի 21). «Comic-Con: 'Daredevil' Renewed for Third Season at Netflix» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Marvel’s ‘Daredevil’ Season 3 Gets October Launch Date On Netflix
- ↑ «Marvel TV head: 'Daredevil' starts shooting in July, 'Jessica Jones' next up». HitFix. 2014 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
- ↑ Graser, Marc (2013 թ․ նոյեմբերի 7). «Why Disney Chose to Put Marvel's New TV Shows on Netflix». Variety. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Daredevil Reboot Series Reported to Begin Filming This Year». Marvel (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.