Սուրբ Գրիգոր եկեղեցի (Ծար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Քելբաջարի շրջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 13-րդ դար |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 13-րդ դար |
Ծարի Սուրբ Գրիգոր եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության, Շահումյանի շրջանի, Ծար գյուղում, ծովի մակերևույթից 2030-2050 մետր բարձրության վրա։ Կառուցվել է 13-րդ դարում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծարը միջնադարյան Արցախի և ընդհանրապես Հայաստանի պատմամշակութային նշանավոր օջախներից մեկն էր։ Խաչենի իշանության շրջանում եղել է Արցախի երեք կենտրոններից մեկը (մյուս երկուսն էին Հաթերքը և Գանձասարը)։ 13-րդ դարում Ծարը Դոփյանների իշխանական տոհմի նստավայրն էր, որի տիրույթները ընդհանուր առմամբ կոչվում էին Ծար, Ծարա գավառ կամ Վերին-Խաչեն։ Իրենց շինարարական գործունեությամբ աչքի են ընկել Ծարա իշաններից ու հոգևորականներից շատերը, հայտնի է եղել հատկապես իշխանուհի Ասփա Օրբելյանը։
14-րդ դարասկզբին Ծարը ավերվել է թուրքերի ասպատակությունների ժամանակ, հայաթափվել է և այստեղ բնակություն են հաստատել քրդերը։ 1921 թվականին Վայկունիքի շրջանի հետ բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին, մտել է Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի մեջ։ Խորհրդային շրջանում բարբարոսաբար ոչնչացվել է Ծարի պատմամշակութային հուշարձանների մեծ մասը։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծարի Սուրբ Գրիգոր եկեղեցին, թաղապատ ծածկով միանավ բազիլիկ կառույց է, որը կառուցվել է 1274 թվականին, դրա մասին վկայում է բարավորի վրա եղած արձանագրությունը։ Եկեղեցին ի սկզբանե կառուցվել է սրբատաշ քարով, որից հետո 17-րդ դարում վերանորոգման արդյունքում օգտագործվել է անմշակ քարեր։ Կան նաև այլ արձանագրություններ, որոնցից մեկ գտնվում է մուտքից դեպի հյուսիս մի քարի վրա և ևս երկու արձանագրություն հարավային պատին։
Մինչև ազատագրումը այս եկեղեցին օգտագործվել է որպես օժանդակ պահեստ տեղացի թրքացած քրդերի կողմից։