Ծիծեռնավանք (գյուղ, Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիծեռնավանք (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ծիծեռնավանք | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Ծիծեռնավանք (համայնք, Քաշաթաղ շրջան) | Ծիծեռնավանք | |
Մակերես | 7119,0 կմ² | |
ԲԾՄ | 1291 մետր | |
Բնակչություն | 113 մարդ | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ծիծեռնավանք, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2]։
Մելիքաշեն, Տանձուտ և Արահոծ գյուղերի հետ միասին մտնում է Ծիծեռնավանք համայնքի մեջ[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 76 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 7119,0 հա տարածք, որից 2323,4 հա գյուղատնտեսական նշանակություն, 4482,9 հա անտառային հողեր։ Ծիծեռնավանք համայնքի սահմանային գոտով հոսում է Աղավնո գետի վտակը։
Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատագրվել է 1992 թվականի մայիսի 18-ին, բնակեցվել է 1994 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Ծիծեռնավանք համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 113 մարդ, կա 36 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 102 | 101 | 111 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Ծիծեռնավանք (5-7-րդ դարեր), 4 խաչքարեր (14-15-րդ դարեր), խաչքար (9-րդ դար), խաչքար (8-19-րդ դարեր), խաչքար (8-րդ դար), 2 խաչքարեր (9-11-րդ դարեր), խաչքար (1605 թ.), խաչքար (4-10-րդ դարեր), խաչքար (17-րդ դար), տապանաքար (1969 թ.), տապանաքար (1921 թ.)։ Մելիքաշեն գյուղում՝ Մելիք Հայկազի ապարանքը (15-րդ դարի վերջ), 2 խոյատապաններ (17-18-րդ դարեր), խաչքար (17-րդ դար), Տանձուտ գյուղում՝ ժայռափոր եկեղեցի (միջնադար), ջրաղաց (միջնադար)։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 32 աշակերտներ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 352.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.