Jump to content

Կասատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասսատա

Կասսատա կամ սիցիլիական կասսատա, ավանդական քաղցր ուտեստ Պալերմոյից՝ Սիցիլիայից (Իտալիա). Կասստա նաև կարող է նշանակել նեպոլական պաղպաղակի տեսակ՝ սառցաշաքարներով չորացրած մրգերով և ընկույզով։ Սիցիլիական Կասսատան բաղկացած է կլոր բիսկվիտից, լիկյորի կամ հյութի մեջ թաթախված մրգերից, ինչպես նաև ռիկոտայից, չրերից և շոկոլադային կամ վանիլային հավելումներից։ Վերևից կասսատան պատվում է մարցիպանով, վարդագույն և կանաչ պաստելային սառնաշաքարներով, ինչպես սնաև այլ զարդարանքներով։ Կասստան վերևից նաև պատում են շաքարազտված մրգերով, ինչպես նաև ցիրուսային մրգերի կտորներով, ինչը բնորոշ է Սիցիլիային։

Այլընտրանքային

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն ավանդական կլոր տարբերակի, երբեմն Կասսատան պատրաստում են ուղղանկյուն եռանկյան տեսքով։ Պատրաստման ժամանակ ռիկոտայի շերտերը կարող են փոխարինվել պաղպաղակով։