Կարմրակտուց սուզաբադ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարմրակտուց սուզաբադ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Netta rufina | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
|
Կարմրակտուց սուզաբադ, (լատին․՝ Netta rufina), բադերի ընտանիքի թռչուն։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նստակյաց է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը՝ 53-57 սմ է, թևերի բացվածքը՝ 87-88 սմ, կենդանի զանգվածը՝ 1-1,5 կգ։ Արուն աչքի է ընկնում փետրավորման շքեղությամբ և կեցվածքով, լողում է՝ մետաքսափայլ փուփուլը բացած։ Արուի կտուցը կարմիր է, գլուխը՝ նարնջագույն, կուրծքը, ներքնապոչը՝ սև, մարմնի կողքերը՝ սպիտակ։ Էգը դարչնագույն է, գագաթը՝ մուգ, կոկորդը, այտերը՝ աղոտ սպիտակ։ Ավելի հաճախ սուզվում է կիսով չափ՝ գլխիվայր, քայլում է հեշտությամբ, կարող է կերակրվել ցամաքում։
Բնակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում է Արարատյան դաշտի՝ առափնյա եղեգով ու բոշխով հարուստ լճերում ու լճակներում։ Սևանի ավազանում կազմում է աշնանային մեծ երամներ (մինչև 600 և ավելի անհատ)։ 1984-93-ին Արմաշի ձկնաբուծական լճակներում 1 հա ջրային մակերեսի վրա կազմել է 0,002-0,3 թռչուն։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է ջրային բույսերով, անողնաշարավորներով, մանր ձկներով, երկկենցաղներով։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարսանեկան առաջին խաղերը դիտվում են մայիսի ընթացքում։ Սովորաբար 1 էգին հետապնդում են տարբեր կողմերից թռիչքով կամ լողալով դեպի էգը մոտեցող արուներ, որոնցից ամենաուժեղին է հաջողվում ծածկել էգին և նույն պահին հեռանալ։ Դիտվում են նաև խրոխտ կեցվածքով լողացող արուներ, որոնք առջևից ու հետևից ուղեկցում են շարք կազմած 3-4 էգի։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բները հայտնվում են մայիսի վերջից հունիսի վերջը։ Բույնը փոսիկ է (տրամագիծը՝ 30-25 սմ)՝ խոտաբույսերից ու աղվափետուրներից։ Բնադրում է գետնին։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի 2-րդ կեսը։ Դևում է 59 մմ տրամագծով, բաց մոխրագույն 5-10 ձու։ Թխսակալում է էգը՝ 28 օր։ Թռիչքին տիրապետում են սեպտեմբերից և մինչև հաջորդ տարվա գարունը կազմում մեծ երամներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակտուց սուզաբադ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակտուց սուզաբադ» հոդվածին։ |
|