Կինեոգրաֆ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կինեոգրաֆն անիմացված պատկեր ստեղծելու համար նախատեսված հարմարանք է, որը բաղկացած է առանձին կադրերից, որոնք նկարված են թղթի կտորների վրա և տետրակ տեսք ունեն։ Դիտորդը, հատուկ եղանակով թերթելով տետրը տեսնում է անիմացիոն էֆեկտ։ Կինեոգրաֆիան համարվում է մուլտիպլիկացիայի ձևերից մեկը։ 1868 թվականին Կինեոգրաֆ անունն արտոնագրվեց Ջոն Բերենս Լիննետ անգլիացու կողմից։ Կինեմատոգրաֆիայի ռահվիրա Մակս Սկլադանովսկին կինեոգրաֆն օգտագործում է իր առաջին փորձնական նկարահանումների համար։ 1897 թվականին անգլիացի Հենրի Ուիլիամ Շորտը սկսեց կինեոգրաֆի զանգվածային արտադրություն, այն դնելով մետաղյա պատյանի մեջ և լծակով, որը հեշտացնում է էջերի թերթումը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]