Կլարա Գոնսալես (իսպ.՝ Clara Gonzalez, սեպտեմբերի 11, 1901(1901-09-11)[1], Ռեմեդիոս, Remedios District, Չիրիկի, Պանամա - փետրվարի 10, 1990(1990-02-10)[2], Պանամա, Պանամա), առաջին պանամացի կինն է, որը 1922 թվականին ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։ Գոնսալեսը ստեղծել է Ազգային ֆեմինիստական կուսակցությունը, պայքարել է կանանց ընտրական իրավունքի համար՝ ստեղծելով դպրոց, որտեղ կանայք ուսանել են քաղաքական պատասխանատվություն։ Նա առաջին լատինաամերիկացի կինն է, որն իրավունքի դոկտորի աստիճան է ստացել։ Ծառայել է Սահմանադիր ժողովում, որն ի վերջո 1946 թվականին կանանց իրավունքներ շնորհեց։ Գոնսալեսն առաջին պանամացի կինն է, որը եղել է անչափահասների դատարանի դատավոր։ Նա աջակցել է անչափահասների մասին օրենսգրքի մշակմանը և հիմնադրել Chapala Junior Renewable Reformatory-ին։
Կլարա Գոնսալես Կարիլյոն ծնվել է 1898 թվականի սեպտեմբերի 11-ին Պանամայի Չիրիկի նահանգի Ռեմեդիոս քաղաքում, իսպանացի ներգաղթյալների՝ Դեյվիդ Գոնսալեսի և Բասիլիա Կարիլյո Սանչեսի ընտանիքում։ Մանուկ հասակում ընտանիքի հետ ապրել է Կոստա Ռիկայում, որտեղ նրանց աքսորել էին 1900-1904 թվականներին[3]։ 1918 թվականին Escuela Normal-ից ստացել է ուսուցչի որակավորում և 1919 թվականին ընդունվել է Իրավունքի ազգային դպրոց (Escuela Nacional de Derecho)[4]: Իրավաբանական դպրոցում ուսանելու տարիներին դասավանդել է Մանուել Խոսե Ուրտադո դպրոցում[3]։ 1922 թվականին Գոնսալեսը դարձել է առաջին կինը, ով ստացել է իրավունքի բակալավրի աստիճան, սակայն նրան արգելել են պրատիկ գործունեությամբ զբաղվել։ Նրա ավարտական թեզիսի թեման է եղել «La Mujer ante el Derecho Panameño» (Կանայք պանամական օրենքում)[4]՝ կանանց իրավական կարգավիճակի առաջին ուսումնասիրություններից մեկը և հիմք դարձավ Սահմանադրության փոփոխության համար։ Նախագահ Բելիսարիո Պորրասի վարչակազմը ստացավ բազմաթիվ դիմումներ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ, որը վերջապես կատարվեց 1925 թվականին՝ թույլատրելով Գոնսալեսին պրակտիկ զբաղվելու օրենքով[3]։
↑ 4,04,1Moreno, Célia. «Clara González de Behringer». Unidade Acadêmica de Engenharia Civil (Portuguese). Campina Grande, Paraíba, Brasil: Universidade Federal de Campina Grande. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)