Կոնստանտին Նովոսյոլով
Կոնստանտին Նովոսյոլով ռուս.՝ Константин Сергеевич Новосёлов | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1974[1][2] (50 տարեկան) |
Ծննդավայր | Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ (1997), Radboud University Nijmegen? և Q4186374? (1991) |
Կոչում | պրոֆեսոր[3] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (նոյեմբերի 3, 2004) |
Մասնագիտություն | ֆիզիկոս, գյուտարար և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Մանչեսթերի համալսարան, Radboud University Nijmegen?, Սինգապուրի ազգային համալսարան և Institute of Microelectronics Technology and High Purity Materials? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Եվրոպական ակադեմիա[12] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Կայք | condmat.physics.manchester.ac.uk/people/academic/novoselov/ |
Konstantin Novoselov Վիքիպահեստում |
Կոնստանտին Սերգեևիչ Նովոսյոլով (օգոստոսի 23, 1974[1][2], Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս[13] և բրիտանացի[14] ֆիզիկոս։
2010 թվականին ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Անդրեյ Գեյմի հետ), Լոնդոնի թագավորական ընկերության գիտաշխատող (2011 թվական), ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (2019 թվական)[15]։
2020 թվականի հուլիսի դրությամբ նա իր աշխատանքներից ունի ավելի քան 200,000 մեջբերում։ H-գործակիցն ավելի քան 110 է[16]։ Ըստ Thomson Reuters-ի՝ 2014 թվականի ամենաազդեցիկ գիտնականների վարկանիշի առաջատարն է[17]։
2011 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարվել է, որ Եղիսաբեթ II-ի թագուհու հրամանագրով գիտությանը մատուցած ծառայությունների համար նրան շնորհվել է ասպետի կոչում[18]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Նովոսյոլովը ծնվել է 1974 թվականի օգոստոսի 23-ին Նիժնի Տագիլում։ Նրա հայրը՝ Սերգեյ Վիկտորովիչը, ինժեներ էր, աշխատել է Ուրալվագոն գործարանում։ Նրա պապը՝ Վիկտոր Նովոսյոլովը, թիվ 39 դպրոցի հիմնադիրն ու առաջին տնօրենն է եղել (2005 թվականից՝ թիվ 39 ճեմարան)։ Մայրը՝ Տատյանա Գլեբովնան, աշխատել է նույն դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցչուհի։ Նա ունեցել է քույր՝ Ելենան։
Սովորել է թիվ 39 դպրոցում[19][20]։ Առաջին ակադեմիական հաջողությունը գրանցել է արդեն վեցերորդ դասարանում, 1986 թվականին նա ֆիզիկայի ոլորտում տարածաշրջանային օլիմպիադայում նվաճել է առաջին տեղը[21], իսկ ԽՍՀՄ դպրոցականների համամիութենական օլիմպիադայում նա մտել է լավագույն տասնյակի մեջ։ 1988-1991 թվականներին նա լրացուցիչ սովորել է Ֆիզիկայի և տեխնոլոգիայի հեռակա դպրոցում[22]։ 1990 և 1991 թվականներին մասնակցել է ֆիզիկայի և մաթեմատիկայի համամիութենական օլիմպիադաներին։ 1991 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ։
1997 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը՝ մասնագիտանալով «նանոէլեկտրոնիկայի» մեջ[23]։ Ավարտելուց հետո նա երկու տարի աշխատել է Չեռնոգոլովկայում` Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիայի խնդիրների ինստիտուտում (Ճշգրիտ մեխանիկայի և կառավարման խնդիրների ինստիտուտ), եղել է Ճշգրիտ մեխանիկայի և կառավարման խնդիրների ինստիտուտի ասպիրանտ (ղեկավար` Յուրի Դուբրովսկի)։
1999 թվականին նա տեղափոխվել է Նիդերլանդներ, որտեղ սկսել է աշխատել Անդրեյ Գեյմի հետ Նայմեգենի համալսարանում։ 2001 թվականին նրա հետ տեղափոխվել է Մանչեստրի համալսարան։ 2004 թվականի նոյեմբերի 3-ին[24] Նովոսյոլովը պաշտպանել է իր թեզը փիլիսոփայության դոկտորի կոչման համար (PhD)՝ պրոֆեսոր Յան Քես Մանի ղեկավարությամբ[25]։
2011 թվականին ընտրվել է թագավորական ընկերության անդամ[26]։ Ներկայումս Langworthy professor of physics-ի և Մանչեստրի համալսարանի պրոֆեսորն է[27]։
Ապրել է Մանչեստրում և ունեցել Ռուսաստանի ու Բրիտանիայի քաղաքացիություն[14]։
Գիտական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Նովոսյոլովի հիմնական գիտական նվաճումները պատկանում են մեզոսկոպիկ ֆիզիկայի և նանոտեխնոլոգիայի ոլորտին։
2004 թվականին, իր առաջնորդ Անդրեյ Գեյմի հետ միասին, նա հայտնաբերել է ածխածնի նոր ալոտրոպային փոփոխություն` գրաֆեն, որը ածխածնի ատոմների մեկ շերտ է[28]։
Կոնստանտին Նովոսյոլովը գլխավորել է գիտնականների մի թիմ, որը մշակել է հայեցակարգ Մանչեստերի Գրաֆենի ազգային ինստիտուտում և հետագայում վերահսկել է դրա նախագծումը, կառուցումը և հայտնաբերումը[29]։ Նովոսյոլովն առաջարկել է մի քանի եզակի ճարտարապետական և տեխնիկական լուծումներ[30]։ Մասնավորապես, Գրաֆենի ազգային ինստիտուտի շապիկի վրա պատկերված են Նովոսյոլովի և Գեյմի վաղ շրջանի աշխատանքի բանաձևերը[31][32]։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007-2008 թվականներին նա ստացել է մի շարք մրցանակներ երիտասարդ գիտնականների համար, մասնավորապես` 2007 թվականինին Եվրոպական Նիկոլաս Կուրտի Եվրոպական մրցանակը` ցածր ջերմաստիճանի և մագնիսական դաշտերի հետազոտության ոլորտում կատարած աշխատանքի համար[33]։
2008 թվականին նա տեսական և կիրառական ֆիզիկայի միջազգային միությունից ստացել է Երիտասարդ գիտնականի մրցանակ` «գրաֆենի հայտնաբերմանը նպաստելու և դրա բացառիկ հատկությունների ուսումնասիրմանը նվիրված ռահվիրա աշխատանքի համար»։
2008 թվականինին MIT Technology Review-ի «երկչափ տրանզիստորների համար» ստացել է «TR-35 երիտասարդ գիտնական»ի մրցանակ, որը սահմանված էր մինչև 35 տարեկան գիտնականների համար[34]։
2008 թվականին Մանչեստրի համալսարանի կողմից ստացել է «Տարվա գիտնական» կոչումը։
2008 թվականին Նովոսյոլովը և Գեյմը ստացել են Եվրոֆիզիկոսի մրցանակ «Գրաֆենի հայտնաբերման և դրա ուշագրավ էլեկտրոնային հատկությունների պարզման համար»[35][36]։
2010 թվականին իր ուսուցիչ Անդրեյ Գեյմի հետ նա արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում` «գրաֆենով առաջադեմ փորձերի համար»[37]։ Դափնեկիրները կարողացել են «ապացուցել, որ միաշերտ ածխածինն ունի բացառիկ հատկություններ, որոնք բխում են քվանտային ֆիզիկայի զարմանալի աշխարհից»,- նշել է Նոբելյան կոմիտեն։ Նովոսյոլովը դարձել է ֆիզիկայի ամենաերիտասարդ Նոբելյան դափնեկիրը վերջին 37 տարվա ընթացքում (1973 թվականից) և 2010 թվականին միակ դափնեկիրը բոլոր ոլորտներում[38]։
Նիդեռլանդների գիտության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար 2010 թվականի նոյեմբերի 24-ին «Նիդեռլանդների առյուծ» շքանշան է ստացել[39]։
2010 թվականին ընտրվել է Մեծ Բրիտանիայի Քիմիայի թագավորական ընկերության պատվավոր անդամ[40]։
2010 թվականին նրան շնորհվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում։
2011 թվականին ընտրվել է Բրիտանական ֆիզիկայի ինստիտուտի պատվավոր անդամ[41]։
2011 թվականին նա արժանացել է դասախոսության և Բյուրեղագրողների միջազգային միության Բրեգգի մրցանակին «Երկչափ ատոմային բյուրեղների ուսումնասիրության համար»։
2011 թվականի մայիսի 19-ին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[42]։
Մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի «Graphene Flagship»[43],1 միլիարդ եվրո արժողությամբ նախագծին։ Կոնստանտին Նովոսյոլովը նկարահանվել է նախագծի պաշտոնական գովազդային հոլովակում[44]։
2011 թվականին պարգևատրվել է ասպետ-բակալավրի կոչման[45]։
2012 թվականին պարգևատրվել է սըր Ռալֆա Կոնի դասախոսության մրցանակով«նոր նյութերի ցարգացման համար, երկչափ ատոմային բյուրեղներ»[46]։
2012 թվականին ընտրվել է «Britain’s 50 New Radicals»-ում ընտրվող NESTA և The Observer-ում[47]։
2013 թվականին պարգևատրվել է «the Honorary Freedom of the City of Manchester» տիտղոսով[48]։
2013 թվականին ստացել է Լևերհուլմի մեդալ «Գրաֆենի, մյուս երկչափ բյուրեղների և դրանց հետերոկառուցվածքների հեղափոխական աշխատանքի համար, որը մեծ ներուժ է բոլոր տեսակի օգտագործման համար, էլեկտրոնիկայից մինչև էներգիա»[49]։
2013 թվականին պարգևատրվել է Langworthy professor of physics, University of Manchester կոչումով։
2013 թվականին ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ[50]։
2014 թվականին ընդգրկվել է աշխարհի ամենանշանակալի գիտնականների ցուցակում և տեղ զբաղեցրել աշխարհի 17 ամենաարդիական («hottest») գիտնականների թվում՝ «individuals who have published the greatest number of hot papers during 2012-2013»[51]:
2014 թվականին պարգևատրվել է Օնսագեր մեդալով (Onsager Medal)[52]:
2015 թվականին ընտրվել է Եվրոպական ակադեմիայի անդամ[53]։
2016 թվականին պարգևատրվել է ամերիկյան ածխածնի ընկերության մեդալով (Carbon Medal)[54]:
2016 թվականին պարգևատրվել է Դալթոնի մեդալով (Dalton Medal)[55]:
2019 թվականին ընտրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[56]։
2019 թվականին ընտրվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան նյութերի ակադեմիայի անդամ(Asia Pacific Academy of Materials)[57]:
2019 թվականին պարգևատրվել է Օտտո Վարբուրգի քիմիական հիմնադրամի Օտտո Վարբուրգի մրցանակով[58]։
Հրատարակել է ավելի քան 320 գիտական աշխատություն, ներառյալ 26 հոդվածներ Nature և Science ամսագրերում[59]։
Գրաֆենի ազգային ինստիտուտ Մանչեստրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Նովոսյոլովը ակտիվորեն մասնակցել է Մանչեստերում գրաֆենի ազգային ինստիտուտի նախագծման և կառուցման աշխատանքներին՝ պատասխանատու լինելով գիտական լաբորատորիաների, մաքուր տարածքների և սպասարկման սենյակների վերաբերյալ բնօրինակ որոշումների մեծ մասի համար։ Ինստիտուտի ճակատը ծածկված է վահանակներով, որոնք ցուցադրում են գրաֆենի վրա Նովոսյոլովի և Գեյմի վաղ աշխատանքներից վերցված բանաձևերը։ Նաև, Կոնստանտին Նովոսյոլովը հաստատում է թաքնված կատակների առկայությունը բանաձևերի շարքում, բայց միևնույն ժամանակ, դրանց կոնկրետ տեղը չի բացահայտվում։
Կոնստանտին Նովոսյոլովը Մանչեստրի Գրաֆենի ազգային ինստիտուտում ճարտարապետության վերաբերյալ գրքի համահեղինակ է[60]։
Այլ նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Կոնստանտին Նովոսյոլովը պրոֆեսոր Թիմ Օ'Բրայանի հետ համատեղ մասնակցել է Խորհրդային Զոնդ-6 առաքելության ռադիոծրագրերի հետազոտմանը և արտագրմանը, որոնք ձայնագրվել են ռադիոաստղադիտակի կողմից Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարան[61],[62]:
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Նովոսյոլովը հայտնի է ժամանակակից արվեստի հանդեպ իր սիրով[63]:Մասնակցել է մի քանի նախագծերի։ 2015 թվականի փետրվարին Կոնստանտին Նովոսյոլովը, Կոռնելիա Պարկերի հետ միասին, ստեղծել է ներկայացում Ուիթվորթ արվեստի պատկերասրահի բացման համար։ Այս ցուցադրությունը հրավառություն էր, որը նախագծել էր Կոռնելիա Պարկերը, որը դրան ավելացրել է երկնաքարի կտորներ՝ այն դարձնելով երկնաքարի ցնցուղ։ Միևնույն ժամանակ, Կոնստանտին Նովոսյոլովը Ուիլյամ Բլեյքի (1789 թվական) գծանկարից արդյունահանել է գրաֆիտի միկրոմասնիկներ, և այս գրաֆիտն օգտագործվեց հրավառություն գործարկող սենսորի համար[63][64]։
Նա հետաքրքրված էր չինական գեղագրությամբ և չինական ոճի նկարներով[65]։ Նա այս արվեստները սովորել է հայտնի չինացի նկարիչ Ժենգ Շենգլոնգի մոտ։ Նովոսյոլովի ինը նկարներ ներկայացվել են Լիդսի համալսարանում «Բրիտանիան չինացի դիվանագետի աչքերով» ցուցահանդեսում[66]։ Նովոսյոլովի նկարներից մեկը գտնվում է Չինաստանի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հավաքածուում[67]։ 2017 թվականին Կոնստանտին Նովոսյոլովը մասնակցում է Vienna Contemporary Art Fair-ին[68], որտեղ նրա 5 աշխատանքները ներկայացվում են RDI Creative gallery գործակալության կողմից։ Աշխատանքների թեմաները տարբերվել են ավանդական չինական գեղագրությունից մինչև ժամանակակից ժանր։ Որոշ աշխատանքներում օգտագործվել են գրաֆենային թանաք[69]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Իրինան, ծնունդով Վոլոգդայից է, գիտությունների թեկնածու (Սանկտ Պետերբուրգում պաշտպանել է ատենախոսությունը), միկրոկենսաբան, ծանոթացել են Նիդերլանդներում։ 2009 թվականին ծնվել են երկվորյակ դուստրեր՝ Վիկան և Սոֆիան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Konstantin Novoselov - Facts
- ↑ 2,0 2,1 Gregersen E. Encyclopædia Britannica
- ↑ https://www.graphene.manchester.ac.uk/research/people/kostya-novoselov/
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2010/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://www.bbc.co.uk/news/science-environment-16362899
- ↑ https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/leverhulme-medal/
- ↑ https://www.innovatorsunder35.com/the-list/kostya-novoselov/
- ↑ https://www.americancarbonsociety.org/home/about/awards/#carbon
- ↑ https://web.archive.org/web/20140425020717/https://royalsociety.org/about-us/fellowship/new-fellows-2011/
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Novoselov_Konstantin
- ↑ «Нобелевский лауреат Новосёлов считает честью быть российским учёным». NEWSru.com. 2010 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 14,0 14,1 cite web|url=http://physicsworld.com/cws/article/news/43939%7Ctitle=Graphene(չաշխատող հղում) pioneers bag Nobel prize|author=Hamish Johnston|date=2010-10-05|publisher=PhysicsWorld|lang=en|accessdate=2010-10-06|archiveurl=https://www.webcitation.org/66S42YCHO?url=http://physicsworld.com/cws/article/news/43939%7Carchivedate=2012-03-26%7Cdeadlink=no}}
- ↑ National Academy of Sciences Elects Members and Foreign Associates; Historic Number of Women Elected to Its Membership, 30 апреля 2019 (անգլ.)
- ↑ «Kostya Novoselov G-9581-2014» (անգլերեն). ResearcherID. 2014 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ THE WORLD’s Most Influential Scientific Minds 2014. — Highly Cited Researchers, 2014. — P. 7. — 108 p.
- ↑ «Создатели графена стали рыцарями». Lenta.ru. 2011 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «г. Нижний Тагил, лицей № 39». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ А. Тимошенко (2010 թ․ նոյեմբերի 2). «Нобелевский лауреат предложил в Москве новый способ определения числа «пи»». Газета. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Известия. Ру: Учил физику сам и давал списывать другим
- ↑ Н. Лукиных, Е. Катыхин (2010 թ․ հոկտեմբերի 6). «Нобелевского лауреата в школе называли Константой». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Приложение к диплому К. Новосёлова — Веб-музей МФТИ. Արխիվացված 2014-06-23 Wayback Machine
- ↑ Konstantin S. Novoselov Development and Applications of Mesoscopic Hall Microprobe. — Неймеген: Университет Неймегена, 2004. — 142 p. — ISBN 90-9018366-3
- ↑ Gabby Zegers (2010 թ․ հոկտեմբերի 5). «Nobel Prize for Physics 2010 for graphene research of Geim and Novoselov». Press releases 2010 (անգլերեն). Foundation for Fundamental Research on Matter (FOM)[nl]. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Professor Kostya Novoselov FRS» (անգլերեն).
- ↑ «The Royal Society, Dr. Konstantin Novoselov» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ K. S. Novoselov, A. K. Geim, S. V. Morozov, D. Jiang, Y. Zhang, S. V. Dubonos, I. V. Grigorieva, A. A. Firsov Electric Field Effect in Atomically Thin Carbon Films(անգլ.) // Science. — 2004. — Т. 306. — № 5696. — С. 666—669.
- ↑ «National Graphene Institute · Projects · Jestico + Whiles». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ National Graphene Institute – a video tour – Physics World
- ↑ http://www.lakesmere.com/Case-Study/161/National-Graphene-Institute/1.aspx#!prettyPhoto Արխիվացված 2016-10-11 Wayback Machine[gallery1]/4/
- ↑ cite web|title=Inside Graphene City, Birthplace of a Wonder Material|url=http://motherboard.vice.com/read/inside-graphene-city-birthplace-of-a-wonder-material%7Cwebsite=http://motherboard.vice.com/%7Cpublisher=Motherboard%7Caccessdate=2016-10-10(չաշխատող հղում)
- ↑ «Nicholas Kurti European Science Prize».
- ↑ «2008 Innovators under 35». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ EPS CMD Europhysics Prize Recipients
- ↑ cite news | title = Graphene pioneers bag Europhysics prize | date = 2008-09-02 | url = http://physicsworld.com/cws/article/news/2008/sep/02/graphene-pioneers-bag-europhysics-prize
- ↑ «The Nobel Prize in Physics 2010» (անգլերեն). Официальный сайт Нобелевского комитета. 2010 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Известия науки
- ↑ ANP. «Lintje voor Nobelprijswinnaars» (հոլանդերեն). Brabants Dagblad. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Honorary Fellow of the Royal Society of Chemistry».
- ↑ «Honorary Fellow of the Institute of Physics».
- ↑ «New Fellows 2011» (անգլերեն). The Royal Society. 2011 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Graphene Flagship». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Introducing graphene».
- ↑ «New Year Honours List 2012 - Gov.UK» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «The Kohn Award lecture».
- ↑ «2012 Britain's 50 New Radicals». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Graphene pioneers awarded the Freedom of Manchester». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Leverhulme Medal | Royal Society
- ↑ «The Assembly of Academicians at BAS elected three scientists as foreign members of the Academy».
- ↑ «a Thomson Reuters Highly Cited Researcher!» (PDF). Thomson Reuters.
- ↑ «The Lars Onsager Lecture and Professorship».
- ↑ «Европейская академия».
- ↑ «Carbon Medal». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Dalton Medal». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «2019 NAS Election».
- ↑ «Asia Pacific Academy of Materials».
- ↑ «Otto Warburg Lecture».
- ↑ «Kostya Novoselov G-9581-2014» (անգլերեն). ResearcherID. 2014 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «The New Architecture of Science» (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 1. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Audio archive of Soviet Zond 6 lunar mission released by Jodrell Bank». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Transcript of Jodrell Bank recordings of Russian probe Zond 6 from November 1968» (PDF). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ 63,0 63,1 «Art and science collide to reopen Whitworth gallery». bbc.com. BBC News. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Artist Douglas Gordon and Professor Kostya Novoselov in conversation». www.interdependence.co.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Joint painting exhibition of Chinese diplomat, British Nobel laureate kicks off. Xinhua, 29 September 2015
- ↑ «Art has no boundaries: the Grand Opening of 'Britain Through the Eyes of a Chinese Diplomat». The Business Confucius Institute at the University of Leeds. 2015 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Immersive art, physics pumpkins, personalizing Thor's hammer and more». physicsworld.com. Physics World. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Viennacontemporary/
- ↑ «Online Catalogue | viennacontemporary». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- G. Brumfiel. Graphene speeds pair to Stockholm win // Nature. — Vol. 467, P. 642 (2010).
- A. Cho. Still in Its Infancy, Two-Dimensional Crystal Claims Prize // Science. — Vol. 330, P. 159 (2010).
- Д. Бухвалов. Нобелевский тип углерода // Троицкий вариант. — № 64, С. 4 (12.10.2010).
- Михаил Кацнельсон: «Они сделали то, что запрещено учебниками» // Троицкий вариант. — № 64, С. 4—5 (12.10.2010).
- Y. Hancock. The 2010 Nobel Prize in physics—ground-breaking experiments on graphene // J. Phys. D: Appl. Phys. — Vol. 44, P. 473001 (2011).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Curriculum Vitae(անգլ.)
- Из личного дела Արխիվացված 2014-06-22 Wayback Machine
- Ю. Ерин. Нобелевская премия по физике — 2010 // «Элементы.ру», 11.10.2010
- K. S. Novoselov Nobel Lecture: Graphene: Materials in the Flatland(անգլ.) // Rev. Mod. Phys.. — 2011. — Т. 83. — С. 837—849. —
- На русском языке К. С. Новосёлов. Графен: материалы Флатландии(ռուս.) // Успехи физических наук. — Российская академия наук, 2011. — Т. 181. — С. 1299—1311..
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնստանտին Նովոսելովի հոդվածները «Ֆիզիկական գիտությունների առաջընթաց» ամսագրում
- Հոդվածներ Արխիվացված 2012-02-02 Wayback Machine «Նամակներ ԺԵՏՖ»-ում
- Հրապարակումներ Astrophysics Data System
- Մանչեստրի համալսարանի խտացրած նյութերի ֆիզիկայի բաժնի հրապարակումների ամբողջական ցանկը
Դասախոսություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ձայնագրված դասախոսություն Ֆիզտեխ-ում 2010 թվականի նոյեմբերի 1-ին Արխիվացված 2014-07-21 Wayback Machine
- Նոբելյան մրցանակակիր Կոնստանտին Նովոսելովի դասախոսությունը։ Էկո-քաղաք, 20.04.2014 թվական
Հարցազրույց
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնստանտին Նովոսելովի հաջողության գաղտնիքը. «Արեք այն, ինչ հետաքրքիր է և ոչ մի խորհուրդ մի՛ լսեք» Հարցազրույց Մեր Газете.ch-ին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Նովոսյոլով» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիժնի Տագիլ քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Բրիտանացի գիտնականներ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ
- Բրիտանացի ֆիզիկոսներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Ռուս գյուտարարներ
- Ռուս նոբելյան մրցանակակիրներ
- Ռուս ֆիզիկոսներ
- Ռուսաստանից արտագաղթածներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով