Jump to content

Կրյոլլեր-Մյուլլերի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրյոլլեր-Մյուլլերի թանգարան
Տեսակհուշարձանների այգի, պատկերասրահ, ազգային թանգարան, մշակութային կառույց և թանգարան
Երկիր Նիդերլանդներ[1][2]
ՏեղագրությունԷյդե և Otterlo?[2]
ՎայրOtterlo?
Մասն էKröller Müller Museum complex?
Ղեկավարության նստավայրOtterlo, Էյդե, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[3][4]
ՀասցեHoutkampweg 6[4]6731 AWHoutkampweg? (6)[4]
Հիմնադրվել էհուլիսի 13, 1938
ՀիմնադիրHelene Kröller-Müller?[5]
Այցելուներ307 000 մարդ
ՏնօրենԷվերտ վան Ստրատեն
Կայքkrollermuller.nl
Քարտեզ
Քարտեզ

Կրյոլլեր-Մյուլլերի թանգարան (հոլ.՝ Kröller-Müller Museum), գեղանկարչության թանգարան, գտնվում է Դե Հոգե Վելյուվեյի ազգային պարկում, Նիդերլանդներում գտնվող Օթերլո բնակավայրի մոտակայքում, Գելդերլանդի նահանգում։

Թանգարանի նկարչական հավաքածուից ավելի մեծ դեր և նշանակություն ունեն Վինսենթ վան Գոգի կտավները, այս թանգարանը համարվում է Վինսենթ վան Գոգի կտավների թվով երկրորդը (87 կտավ)՝ Վան Գոգի թանգարանից հետո, որը գտնվում է Ամստերդամում (ավելի քան 200 նկար և 400 կտավ)։ Բացի Վան Գոգի նկարներից, այստեղ ներկայացված են նաև այլ հայտնի նկարիչների կտավներ. Պիտ Մոնդրիանի, Ժորժ Սյորայի, Ռադոն Օդիլոնի, Ժորժ Բրաքի, Պոլ Գոգենի, Լուկաս Կրանախ Ավագի, Էնսոր Ջեյմսի, Գրիս Խուանի, Պաբլո Պիկասոյի և այլ նկարիչների նկարներ։

Թանգարանի անունը դրվել է ի պատիվ Ելենա Կրյոլլեր-Մյուլլերի (1869—1939), ով եղել է իր ժամանակների խոշոր կոլեկցիոներ, առաջներից մեկն է, ով շատ դրական է գնահատել Վինսենթ վան Գոգի նկարները և ակտիվությամբ զբաղվել է նրա աշխատանքների գնելով։

1935 թվականին, ոչ շատ ուշ մինչև մահը, նա իր հավաքածուն դարձնում է հանրային սեփականություն։ 1938 թվականին թանգարանը, Անրի Վան դե Վելդենի կողմից, այցելուների համար, պաշտոնապես բացվում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրյոլլեր-Մյուլլերի թանգարան» հոդվածին։