ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
Արտաքին տեսք
ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ | |
---|---|
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի շենքը Երևանի Արամի փողոցում | |
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1969 |
Գլխադասային գրասենյակ | Արամի 44, 0010, Երևան, Հայաստան |
Ղեկավար | Էմիլ Օրդուխանյան |
Վերադաս կազմակերպություն | ՀՀ ԳԱԱ |
Կայք | ipsl.sci.am |
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ ՓՍԻԻ փիլիսոփայության, իրավագիտության և սոցիոլոգիայի գիտահետազոտական հաստատություն Երևանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականին ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտին առընթեր ստեղծվել է փիլիսոփայության բաժին, որը 1947 թվականին դարձել է ՀԽՍՀ ԳԱ նախագահությանն առընթեր փիլիսոփայության բաժին, 1959 թվականին իրավագետների առանձին հետազոտական խմբի ստեղծման հետևանքով վերանվանվել է փիլիսոփայության և իրավունքի բաժին, որի հիմքի վրա 1969 թվականին ստեղծվել է Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը[1]։
Գործունեության հիմնական ոլորտները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ փիլիսոփայության և գեղագիտական մտքի պատմություն
- Տեսական փիլիսոփայություն, գիտության տրամաբանություն և մեթոդաբանություն
- Սոցիոլոգիա և քաղաքագիտություն՝ սոցիալական փոխակերպումների հիմնախնդիրները Հայաստանում, բնակչության միգրացիայի և քաղաքական օտարման հիմնախնդիրներ, աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում
- Հայ իրավունքի տեսություն և պատմություն, իրավունքի տեսության ֆենոմենոլոգիական հիմքեր, իրավունքի և անվտանգության փոխհարաբերության հիմնախնդիրներ
Գիտական բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ փիլիսոփայության պատմություն
- Տեսական փիլիսոփայություն
- Սոցիոլոգիա
- Իրավունք
- Քաղաքագիտություն
Հիմնական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիմնադրվել է հայ փիլիսոփայական ժառանգության և գեղագիտական մտքի ուսումնասիրության գիտական դպրոց («Հայոց փիլիսոփայության պատմություն» հիմնարար մենագրության և անցյալի ականավոր հայ իմաստասերների փիլիսոփայական հայացքներին նվիրված մենագրությունների շարքի, "Вопросы теории и истории эстетики" մենագրության և «Հայ մշակույթի գործիչները արվեստի մասին» մատենաշարի հրատարակում)։
- Մշակվել է իմացաբանության ավանդական ընդհանուր խնդրից դեպի տրամաբանության, գիտության փիլիսոփայության և մեթոդաբանության ոլորտ անցման փիլիսոփայական հայեցակարգ ("Философия. История. Культура" աշխատության, "От логических атомов к физическим законам", "LMP fundamental theory" գրքերի տպագրություն, գերմանացի փիլիսոփա Ի.Կանտի «Զուտ բանականության քննադատություն» դասական աշխատության հայերեն թարգմանություն և հրատարակում)։
- Ուսումնասիրվել են ժամանակակից հայ հասարակության սոցիալ-քաղաքական հիմնախնդիրները, մշակվել են նրա հետագա արդիականացման ազգային մոդելները և ռազմավարությունը (հրատարակվել են "Армянское общество в трансформации", "Современное армянское общество. Особенности трансформации", «Հայ հասարակությունը 21-րդ դարասկզբին», «Հայաստան. օտարացած հասարակություն» "Armenian Society in Transition", "Out-migration from Armenia - in Transboundary Migration in the Post-Soviet Space”, "One Nation - Three Sub-Ethnic Groups", «Ղարաբաղյան ազատամարտը հայոց քաղաքական գիտակցության մեջ», «Նոր աշխարհակարգը և Հայաստանը», «Իշխանություն և ընդդիմություն. քաղաքական խոսույթի վերլուծություն», «Տեղեկատվական հասարակություն. սոցիալ-քաղաքական հիմնախնդիրներ», «Քաղաքական մշակույթի առանձնահատկությունները Հայաստանում» մենագրությունները)։
- Ուսումնասիրվել են ազգային օրենսդրության և իրավակիրառման պրակտիկայի, իրավունքի և հայ իրավական մտքի պատմության տեսական հիմնախնդիրները (տպագրվել են «Միջնադարյան հայ իրավունքը և իրավաքաղաքական միտքը (10–13-րդ դդ.)», «Իրավունքի տեսության և պատմության հիմնահարցեր», «Իրավունքի տեսության հիմնահարցեր. ֆենոմենոլոգիական մոտեցում», «Նոր իրավաըմբռնման անհրաժեշտությունը», «Արդարադատության հարցեր», «Իրավունք և հանցագործություն»մենագրությունները և գրքերը)։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտի գիտական ղեկավարներ և տնօրեններ են եղել`
- 1969-1973 թթ. և 1976 թվականից՝ Ստեփան Թովմասյան
- 1973-1976 թթ.՝ Յակով Խաչիկյան
- 1996 թվականից՝ Գևորգ Պողոսյան
- 2022 թվականից՝ Էմիլ Օրդուխանյան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 12, Երևան, 1986.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի պաշտոնական կայք
- Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |