Հայաստանի նախագահի աշխատակազմ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով ՀՀ նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովող պետական կառավարչական հիմնարկ։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված կարգով ձևավորում է իր աշխատակազմը։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով ՀՀ Նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը։
Աշխատակազմի խնդիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատակազմի հիմնական խնդիրներն են՝ կազմակերպել և պայմաններ ստեղծել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով ՀՀ նախագահին վերապահված հետևյալ լիազորություններն իրականացնելու համար՝
- ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու ՀՀ նախագահի գործառույթի իրականացումը.
- ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորի գործառույթների իրականացումը.
- oրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովումը.
- ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների որոշումը.
- իր իրավասությանը վերապահված կադրային հարցերի լուծումը.
- ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածով նախատեսված հարցերով ՀՀ Նախագահի՝ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու գործառույթի իրականացումը.
- ՀՀ Նախագահի՝ որպես ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթի իրականացումը.
- ՀՀ Նախագահի կողմից քաղաքացիության, քաղաքական ապաստան տալու, ՀՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը.
- միջազգային պայմանագրերը ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը, կասեցմանը և չեղյալ հայտարարմանը ներկայացնելու, ինչպես նաև վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը հաստատելու, կասեցնելու և չեղյալ հայտարարելու գործառույթի իրականացումը.
- ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով ՀՀ Նախագահին վերապահված այլ լիազորությունների իրականացումը։
Գործառույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ նախագահի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ oրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակազմն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
- նախապատրաստում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ oրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության որոշումների, ինչպես նաև դրանց նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները, նախագծերի փորձաքննությանը և լրամշակմանը մասնակից է դարձնում շահագրգիռ կամ այլ իրավասու պետական մարմինների, պաշտոնատար անձանց և մասնագետների.
- նախապատրաստում և ՀՀ Նախագահին է ներկայացնում ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ուղերձների, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախագծերը.
- ապահովում և վերահսկում է ՀՀ oրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների պաշտոնական հրապարակումը.
- վերահսկում է ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ oրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող ՀՀ կառավարության որոշումների կատարումը.
- կազմակերպում է ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության հարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի նախապատրաստումը.
- ՀՀ Նախագահի կողմից սահմանված կարգով ապահովում է ՀՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը.
- ապահովում է կուսակցությունների, հասարակական միավորումների և զանգվածային լրատվության միջոցների հետ ՀՀ Նախագահի համագործակցությունը.
- ապահովում է oտարերկրյա պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ Նախագահի համագործակցությունը.
- հավաքում, մշակում, վերլուծում և ՀՀ Նախագահին է ներկայացնում ՀՀ-ում և oտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը.
- պարբերաբար ուսումնասիրում և վերլուծում է տնտեսության և պետական կառավարման համապատասխան բնագավառներում իրավիճակը, բացահայտում հրատապ հարցերը և դրանց հիման վրա մշակում և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.
- կազմակերպում է ՀՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերի պահպանումը, մշակումը և oգտագործումը, ինչպես նաև գործավարությունը.
- համագործակցում է ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատական մարմինների, ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ դատախազության, ՀՀ կենտրոնական բանկի, գործադիր իշխանության, տարածքային կառավարման, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև oտարերկրյա պետական մարմինների, միջազգային և oտարերկրյա կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ.
- կազմակերպում և ապահովում է ՀՀ Նախագահի գործունեության հետ կապված արարողակարգային միջոցառումները.
- պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
- իրականացնում է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց՝ ՀՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված դիմումների և առաջարկությունների ուսումնասիրությունը, վերլուծությունը, անհրաժեշտության դեպքում դրանց՝ համապատասխան մարմինների, պաշտոնատար անձանց վերահասցեագրումը, ամփոփումը և ՀՀ Նախագահին համապատասխան հաշվետվություններ ներկայացնելը.
- կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
- կազմակերպում է հետազոտական-վերլուծական աշխատանքներ՝ դրանցում ներգրավելով համապատասխան գիտական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների.
- ՀՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում ՀՀ Նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձանց՝ իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
- վերահսկում և տեղերում ստուգում է ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող ՀՀ կառավարության որոշումների կատարումը, միջոցներ է ձեռնարկում դրանք ժամանակին և ճիշտ կատարելու համար, ՀՀ Նախագահին ներկայացնում է առաջարկություններ կամ զեկուցումներ հայտնաբերված թերությունների, խախտումների վերաբերյալ.
- առաջարկություն է ներկայացնում ՀՀ կառավարության որոշման գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու և ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանության հարցը որոշելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ.
- իրականացնում է ՀՀ oրենքներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայեցողական պաշտոնյաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
- Աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
- Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
- Հատուկ հանձնարարություններով դեսպան
- ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական
- ՀՀ Նախագահի խորհրդականներ
- ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
- ՀՀ Նախագահի oգնականներ
- ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար
- ՀՀ Նախագահի ռեֆերենտներ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրավաբանական վարչություն (1-ին խումբ, 2-րդ խումբ)
- Արտաքին կապերի վարչություն
- Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
- Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչություն
- Փորձագիտական-վերլուծական վարչություն (1-ին խումբ, 2-րդ խումբ)
- Կադրերի վարչություն
- Քարտուղարություն (ընդհանուր բաժին, արձանագրային բաժին, արխիվ, գրադարան)
- Գործերի կառավարչություն (մատակարարման բաժին, շահագործման և ծառայությունների բաժին, ավտոտրանսպորտային բաժին)
- Հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչություն
- Առաջին բաժին
- Արարողակարգի բաժին
- Համակարգչային ծառայությունների բաժին
- Աշխատակազմի ղեկավարի գրասենյակ։
Առանձնացված ստորաբաժանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայություն (1-ին բաժին, 2-րդ բաժին, քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժին)
- ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչություն։