Հայաստանում ֆրանսիական քոլեջ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանում ֆրանսիական քոլեջ Lycée professionnel français en Arménie | |
---|---|
Պատկեր:Logo du lycée professionnel français en Arménie.jpg | |
Հիմնադրված է | 2012 թվական |
Տնօրեն | Հովհաննես Հովհաննիսյան |
Երկիր | Հայաստան |
Հասցե | Դավիթ Անհաղթ 4/4 |
Կայք | lpfa.am |
Հայաստանում ֆրանսիական քոլեջ (ֆր.՝ Lycée professionnel français en Arménie), միջին մասնագիտական կրթական գործունեություն իրականացնող ուսումնական հաստատություն։ Հիմնադրվել է 2012 թվականին Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից տրված «0010» լիցենզիայի հիման վրա։ 2014 թվականից Ֆրանսիական քոլեջի տնօրենը Հովհաննես Հովհաննիսյանն է։ Հովհաննես Հովհաննիսյանը միջազգայնագետ է։ 1992-1999 թվականներին ուսանել և ավարտել է Երևանի պետական համալսարանը (պատմաբան-միջազգայնագետ մասնագիտությամբ)։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ֆրանսիական քոլեջի նպատակներն են՝ ֆրանսիական կրթական համակարգի առաջավոր փորձի, ժամանակակից նորարական ծրագրերի, ֆրանսիական և եվրոպական միջին մասնագիտական կրթական չափանիշների ներդրումը Հայաստանում։ Եվրոպական ժամանակակից կրթական չափանիշներին համապատասխան կրտսեր մասնագետների պատրաստումը։ Հայկական և Ֆրանսիական կրթական ծրագրերի զուգակցումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Առարկայական ճկուն ծրագրերի միջոցով մրցունակ կադրերի պատրաստումը։ Երկլեզու կրթական ծրագրերի իրականացումը։
Առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի ֆրանսիական քոլեջում դասավանդում են բազմափորձ, իրենց ոլորտում ճանաչված մասնագետներ, այդ թվում նաև գիտության թեկնածուներ և դոցենտներ։ Քոլեջի ուսումնական պլանները և ծրագրերը համապատասխանեցված են ֆրանսիական կրթական համակարգին։ Քոլեջի լավագույն ուսանողների արտադրական պրակտիկան ուսումնառության 3-րդ տարում կկազմակերպվի Ֆրանսիայում, ինչպես նաև քոլեջի լավագույն ուսանողները կստանան ավարտական երկու դիպլոմներ՝ հայկական և ֆրանսիական։ Հայաստանում Ֆրանսիական քոլեջը 2 տարի է, որ տալիս է շրջանավարտներ ովքեր վիճակագրական տվյալներով ընդունվում են Ֆրանսիական համալսարան` 80-85 %, ամենաբարձր միավորներով, մյուս շրջանավարտները` մոտ 8% ընդունվում են Հայաստանում Ֆրանս-Գերմանական ինժեներական բարձրագույն ինստիտուտ, 5%-ը Ամերիկյան համալսարան, 2%-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, 2%-ը Երևանի պետական բժշկական համալսարան և այլ առաջատար համալսարաններ։ 2016 թվականին երկու շրջանավարտ ընդունվել են արտասահմանյան բուհեր։
Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ կնքվել են և գործում են մի շարք բազմակողմանի համագործակցության պայմանագրեր, մասնավորապես Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ կնքված պայմանագրի կետերից մեկի համաձայն ֆրանսիական քոլեջի շրջանավարտները ունենալով B1 կամ B1 junior վկայական ազատվում են ֆրանսերենի քննությունից և նրանց այդ քննության գնահատականը համարվում է առավելագույն 60 միավորը։
Իր վարկանիշով Հայաստանյան միջին մասնագիտական կրթական հաստատությունների շարքում այսօր Հայաստանում ֆրանսիական քոլեջ հիմնադրամը զբաղեցնում է իր ուրույն և առաջատար տեղերից մեկը։
Ուսումնառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի ֆրանսիական քոլեջում ուսումը 3 տարի է։ Քոլեջում ուսուցանվում են հետևյալ առարկաները՝
- Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ
- Ապահովագրական գործ
- Շուկայաբանություն
- Հաշվողական տեխնիկա
- Ֆինանսներ
Պրակտիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի ֆրանսիական քոլեջում ուսումնառության ընթացքում բաղկացուցիչ մաս է կազմում տեսական մասից բացի պրակտիկաները, որոնց մեծ տեղ է հատկացվում։ Պրակտիկաները իրականացվում են Ֆրանսիայի գործընկերների հետ փոխանակման ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև գերատեսչություններում և ֆիրմաներում։ Պրակտիկաների արդյունքում բազմաթիվ ուսանողներ հրավերներ են ստանում հետևյալ կազմակերպություններից՝
- Ռոսգոսստրախ Արմենիա
- Պեպսի-Կոլա Արմենիա
- ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ
- «IMR» մարքեթինգային կենտրոն
Շրջանավարտների աշխատանքի և կրթության հեռանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլեջը պատրաստում է մասնագետներ տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, աուդիտի, ապահովագրության, շուկայաբանության բնագավառներում, ովքեր իրենց ուսումնառության ընթացքում ստացած կայուն գիտելիքների և ձեռք բերած ունակությունների շնորհիվ կարող են աշխատել տարբեր ոլորտներում։ Շրջանավարտները կարող են աշխատել հետևյալ ոլորտներում՝
- Մարքեթինգային, ֆինանսահաշվային և աուդիտի ծառայություններ
- Մատուցող կազմակերպություններ
- Դրամավարկային, ներդրումային և ապահովագրական կազմակերպություններ
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ
- Առևտրի և մարքեթինգային ոլորտի կազմակերպություններ
- Գովազդային գործակալություններ
2015 թվականին ֆրանսիական քոլեջից 10 ուսանողներ իրենց պրակտիկան անցկացրեցին Փարիզի կենտրոնում գտնվող Albert de Mun մասնագիտական լիցեյում։ 2016 թվականի ամռանը 5 ուսանողներ մեկնել են Ֆրանսիա՝ ամառային դպրոցին, որը տեղի է ունեցել Վիշի քաղաքի Կավիլամ ինստիտուտում։ Այնտեղ 5 ուսանողներն էլ ստացել են B1+ հավաստագիր։
Զեղչային տեղերի բաշխում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր մասնագիության գծով զեղչային համակարգում հաշվի են առնվում դիմորդների նախորդ կրթության գնահատականների միջին թվաբանականը և ընդունելության մրցութային առարկաների գնահատականների ընդհանուր առավելագույն միավորները։ Յուրաքանչյուր հաջորդ կուրսի զեղչային համակարգը ձևավորվում է քոլեջի անցյալ տարվա գնահատականների թվաբանական միջինների վրա։ Զեղչային տեղերը ընդունակ են ռոտացիայի։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ֆրանսիական քոլեջում ընդունելությունը կատարվում է նախորդ կրթության վկայականի (առնվազն հիմնական ընդհանուր 9-ամյա կրթության) գնահատականների հիման վրա։ Ավագ դպրոցն ավարտած աշակերտները նույնպես ուսումնառության համար կարող են դիմել Հայաստանում ֆրանսիական քոլեջ հիմնադրամ։ Քոլեջում վերոհիշյալ ուսանողները իրենց ընտրած մասնագիտությունների գծով սովորում են 2 տարի։
Գործընկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ֆրանսիական քոլեջի գործընկերներն են՝ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը, Փարիզի կենտրոնում գտնվող Albert de Mun մասնագիտական լիցեյը, ֆրանս-հայկական շինարարական ինստիտուտի ստեղծման և կայունության աջակցման ասոցացիան, Claude-Nicolas LEDOUX-ի անվան հանրային աշխատանքների և շինարարական լիցեյը, Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտը։ Այս համագործակցությունը թույլ է տալիս ուսուցումը և ուսանողների գնահատումը քոլեջում իրականացնել՝ համադրելով հայկական և ֆրանսիական միջին մասնագիտական կրթական չափորոշիչներ, իրականացնել համատեղ ծրագրեր, ուսանողների և դասախոսների փոխանակումներ։