Հայերը Սամսունում
Հայերը Սամսունում. հնագույն ժամանակներից բնակված հայերը զգալի դեր են խաղացել տեղի առևտրական և արհեստագործական կյանքում։ Սամսունից արտահանել են մետաղ, փայտանյութ, մետաքս, ընտիր ծխախոտ (հայտնի է «Սամսոն» անունով), միրգ են։ 1914 թվականին Սամսունում բնակվել է ավելի քան 10 հազար հայ։ Ունեցել են 2 եկեղեցի (առաքելական և ավետարանական) և 2 վարժարան։ Սամսունը եղել է առաջնորդական թեմի և Ջանիկի անկախ սանջակի վարչական կենտրոնը։ Հրատարակվում էր «Դպրոց» պատմագիտական ամսագիրը (1914)։ Սամսունի ծխախոտի և ալյուրի արդյունաբերությունն ու արտահանումը գրեթե ամբողջովին կենտրոնացած էր Իփեկյան, Խերյան, Իպրանոսյան, Ասրյան, Աբրահամյան, Պահճեգուլյան, Չեքեմյան և այլ գերդաստանների ձեռքում։ Մեծ եղեռնի ժամանակ Սամսունի հայերը ենթարկվել են բռնագաղթի և կոտորածների։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։