Հարթաշեն (Սյունիքի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարթաշեն
Գյուղ | ||
---|---|---|
Հարթաշեն | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Սյունիքի | |
Համայնք | Գորիս (համայնք) | Գորիս համայնք[1] | |
Մակերես | 30,99 կմ² | |
ԲԾՄ | 1460 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 717[2] մարդ | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Հարթաշեն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գորիս քաղաքից հեռու է 3-4 կմ դեպի հարավ-արևմուտք, սարավանդի վրա, բարձրությունը ծովի մակերևույթից` մոտ 1460 մ։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 93 կմ։
Գյուղը կազմավորվել է 1970-1974 թթ. Այգեձոր, Ազատաշեն և Ձորաշեն գյուղերի բնակիչներին այստեղ բնակեցվելով։ Մասն է կազմել Գորիսի շրջանի, 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարթաշենը հիմնադրվել և կառուցվել է 1970-1974 թթ.՝ Այգեձոր, Ազատաշեն և Ձորաշեն լքված գյուղերի բնակիչների կողմից։ Դրանք հին գյուղեր էին, որոնք հիշատակվում են Մաղանջազ, Ալիղուլիշեն, Կյորու անուններով։ Այդ գյուղերում կան բնական քարայրեր, խաչքարերով գերեզմանոցներ, եկեղեցիների ավերակներ, որոնք վկայում են դրանց հին (10-17 դդ.) լինելու մասին։ Կառուցվել է հարթավայրում, այստեղից էլ նրա Հարթաշեն անվանումը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հարթաշենի մշտական բնակչությունը կազմել է 717, առկա բնակչությունը՝ 632 մարդ։ Բնակվել են հայեր, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1970 | 1981 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 613 | 578 | 609 | 662[5] | 717[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Գորիս համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 3, էջ 386
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները