Ճանապարհին (պատմվածք)
Ճանապարհին ռուս.՝ На пути | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | դեկտեմբերի 25 1886 (հունվարի 6 1887) |
«Ճանապարհին» (ռուս.՝ На пути), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին։ 1886 թվականի դեկտեմբերի 25-ին «Նոր ժամանակ» թերթում (№ 40) Ան. Չեխով ստորագրությամբ։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոն Պավլովիչ Չեխովի «Ճանապարհին» պատմվածքը գրվել է 1886 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1886 թվականի դեկտեմբերի 25-ին «Նոր ժամանակ» թերթում (№ 40) Ան. Չեխով ստորագրությամբ, պատմվածքը ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակված գրողի ստեղծագործությունների ժողովածուի մեջ։ 1887 թվականին պատմվածքը տպագրվել է «Աղջամուղջում» ժողովածուում։
Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է անգլերեն և գերմաներեն։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքը քննադատների ուշադրությունից չի վրիպել։ Հրապարակախոս Վլադիմիր Գալակտիոնովիչ Կորոլենկոն 1888 թվականին գրել է «Չեխովը շատ ճշմարտացիորեն է ուրվագծել Ռուդինի հին տիպարը նոր կաշվի մեջ, այսպես ասած նոր արտաքինով»[1]։ «Դիտորդ» ամսագրում «Ճանապարհին» պատմվածքը գնահատվել է, որպես «ժողովածուի տասնվեց պատմվածքներից» լավագույնը, 30 էջի վրա «նրանում լավագույն ձևով և տարածականորեն գծագրվել է ջերմ սրտով և խառնափնթոր գլխով, ինչպես չէր հաջողվի արտացոլել այն հարյուր էջի վրա ավելի փորձառու արձակագիրներին»[2]։ Չեխովի կենդանության օրոք պատմվածքի մասին գրել են քննադատներ Ն. Լադոժսկին, Վ. Լ. Կիգնը, Ա. Լ. Լիպովսկին, Վ. Մ. Շուլյատիկովը, Պակտովսկին և մյուսները[3][4]։
Ն. Լադոժսկին նշել է «Ժողովածուում ներառված որոշ պատմվածքներ, իրենցից ներկայացնում են բարդ վեպեր, որոնք ամփոփված են մի քանի էջի վրա և այնուամենայնիվ բավականին ամբողջական տպավորություն են թողնում։ Այսպես օրինակ, «Ճանապարհին» պատմվածքը, որտեղ ընթերցողի առջև վեր է հառնում ռուսական Դոն-Կիխոտի կերպարը, հավանաբար Ռուդինի (սակայն հոգեբանորեն անհամեմատ ավելի խորը), և բռնկվում ու մարում է գեղեցիկ աղջկա նկատմամբ սերը։ Երկու կերպարներն էլ ստացվել են կատարյալ ցայտուն, ճշմարտացի, կրքոտ, բայց նրանց սերը սկսվում և մարում է ընդամենը կես էջի սահմաններում»[5]։
1898 թվականին Սերգեյ Ռախմանինովը Չեխովին նվիրում է իր ստեղծագործության մեկ օրինակը «Ֆանտազիաներ օրկեստրի համար», «Ժայռ» (1893), «Թանկագին և մեծարգո Անտոն Պավլովիչ Չեխովին «Ճանապարհին» պատմվածքի հեղինակին, որի բովանդակությունը, նույն բնաբանով, որպես ծրագիր է ծառայել այս երաժշտական ստեղծագործության համար։ Ս. Ռախմանինով, 9 նոյեմբերի 1898 թ.» մակագրությամբ[6]։
Գործող անձիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգորի Պետրովիչ Լիխարև` սնանկացած կալվածատեր, պարագլխի եղբայր
- Սաշա` Լիխարևի դուստրը
- Մարիա Միխայլովնա Իլովայսկայա` հարուստ կալվածատիրոջ դուստր, ավարտել է Նովոչերկասսկ քաղաքի Դոնի ինստիտուտը
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքի գործողությունները սկսվում են կազակ Սեմյոն Չիստո-պլյուի պանդոկում։ Մի անգամ ձմռանն ամանորյա գիշերը վատ եղանակին, այստեղ գիշերելու է գալիս ազնվական օրիորդ Իլովայսկայան։ Նա շտապում էր հոր և եղբոր մոտ, որպեսզի ամանորյա գիշերը թաթախվեն, պասը բաց անեն։ Այստեղ են իջևանում նաև Լիխարևը և իր ութամյա դուստրը, Սաշան։ Աղջիկը կամակորություն է անում, ցավում է նրա ուսը։ Իլովայսկին և Լիխարևը սկսեցին աղջկան հանգստացնել։ Երբ նրան պառկեցրին քնելու Իլովայսկին և Լիխարևը զրույցի բռնվեցին և սկսեցին իրենց մասին պատմել։ Իլովայսկայան իր կարծիքը հայտնեց «ծննդյան», «պահքի» և«երրորդության» տոների մասին, որոնք սիրում են նշել նույնիսկ անհավատ մարդիկ։ Լիխարևը պատմեց իր հավատի ընդունակության մասին, չնայած այն բանին, որ ինքը աթեիստ է և նիհիլիստ, հավատափոխության մասին, կանանց և տղամարդկանց հարաբերությունների մասին, իր հետաքրքրությունների մասին։ Զրուցակիցները ամբողջ երեկոն խոսակցությամբ անցկացրին։ Լիխարևի խոսակցությունն անկեղծ հետաքրքրություն առաջացրեց Իլովայսկայայի մոտ։ Ազնվական օրիորդի մոտ համակրանք առաջացավ նրա հանդեպ, որպես հոգեկան կյանքով հարուստ մարդու։ Ինչ որ պահ նույնիսկ որոշեց Լիխարևին գումար տալ, բայց հրաժարվեց։ Առավոտյան հերոս Լիխարևը ասաց, որ գնում է ածխահանքերում կառավարիչ աշխատելու, որը զարմացրեց Իլովայսկայային, քանի որ կանանց հանդեպ ունեցած Լիխարևի հետաքրքրություններն ու ածխահանքերը անհամատեղելի էր համարում։ Այնուհետև նրանք հավաքվեցին և մեկնեցին տարբեր ուղղություններով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чехов А. П. На пути// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В. Г. Короленко. Собр. соч., т. 10, 1956, стр. 100. Ср. т. 8, стр. 84
- ↑ ↑ «Наблюдатель», 1887, № 12, отдел «Новые книги», стр. 68
- ↑ «Литературный вестник», 1901, кн. V, стр. 25
- ↑ Ф. Е. Пактовский. «Современное общество в произведениях А. П. Чехова». Казань, 1901, стр. 17—18
- ↑ «С.-Петербургские ведомости», 1887, № 306, 6 ноября
- ↑ С. В. Рахманинов. Письма. М., 1955, стр. 103
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- А. П. Чехов. На пути Արխիվացված 2017-05-08 Wayback Machine Բնօրինակ ռուսերեն տեքստ
- Мастерство Чехова в рассказах «На пути» и «О любви»