Jump to content

Մանուկ Էքսերջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուկ Էքսերջյան
Ծնվել է1898
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 5, 1974(1974-11-05)
Մահվան վայրՄանհասսեթ, North Hempstead, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունճարտարապետ

Մանուկ Էսերջյան (1898, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 5, 1974(1974-11-05), Մանհասսեթ, North Hempstead, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկահայ ճարտարապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ստամբուլում։ Ավարտել է Ստամբուլի Թագավորական դպրոցի Ճարտարապետության բաժինը 1914 թվականին։ Նրա նախագծերով են կառուցվել «Manhasset», Նյու Յորքի բժշկական կենտրոնը և հիվանդանոցը[2]։ Նա հայտնի դարձավ իր առաջին մրցանակը ստանալուց հետո, $750, Բրոդվեյի (Manhattan) լավագույն դիզայնի համար[3]։

Կարիերան որպես դիզայներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին Էքսերջյանին պատկանող և նրա նախագծով կառուցված չորս տները գտնվում են Cannon Place-ում, Բրոնխի 288-րդ փողոցի վրա[4]։ Նա սեփականացրեց մի քանի հողակտորներ Lexington Avenue (Manhattan)-ում, որոնք նրանից գնվել էին 1929 թվականի փետրվարին[5]։

1934 թվականի մարտին Մանուկ Էքսերջյանը տեղեկացավ, որ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության միջոցներից հատկացված $25,000,000 նախատեսված է «East Side» ցածրադիր շրջանների բնակարանների համար։ Նա ընդգծեց, որ այդ նույն գումարը, որն օգտագործվում է նոր տների թաղամասեր կառուցելու համար, կարող է երկարաձգել աղքատ թաղամասերի գոյությունը։ Դա կարող էր տեղի ունենալ, քանի որ մասնավոր կապիտալը ընդունակ չէր լինի մրցակցելու հարկերից ազատված բնակարանների հետ[6]։

Էքսերջյանը ձևավորեց երեք խումբ առանձնատներ Queens Boulevard-ում, որը գտնվում է Նյու Յորքի անտառապատ բլրի 66-րդ և 67-րդ ավենյուի միջև։ Նախագծված է վեց հարկանի պարտեզի ոճով, 1937 թվականին։ 212 բնակարան և 14 խանութ նախատեսվում է կառուցել այդ տարածքում[7]։

Որպես Ժամանակակից Տների Ձևավորման նախագահ Էքսերջյանը 1940 թվականի նոյեմբերին վերականգնեց և վաճառեց քսանչորս հողատարածք, երեք թաղամասեր 8-րդ Ավենյուի մետրոյի համար։ Հիմնականում զարգացան «Austin» փողոցի հարավային մասը, «Yellowstone Boulevard»-ի արևելյան մասը։ Ավելի վաղ նա կառուցեց և վաճառեց մի քանի մասնավոր տներ[8]։

Մանուկ Էքսերջյանը մահացել է 1974 թվականին 86 տարեկան հասակում, Մանհասեթի Բոնի Հեիթս Ռոդի իր տանը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ssdi, WWii draft card. «Ancestry.com».
  2. 2,0 2,1 Manoug Exerjian, New York Times, November 6, 1974, pg. 78.
  3. Real Estate Transaction 1-No Title, New York Times, December 24, 1933, pg. RE1.
  4. Bronx House Leased With Option, New York Times, November 19, 1927, pg. 31.
  5. Bishop Estate Sells Sixth Avenue Plot, New York Times, February 5, 1929, pg. 57.
  6. Fatal Fires Show Old Slum Hazards, New York Times, March 4, 1934, pg. RE1.
  7. Plan Queens Apartments, New York Times, December 12, 1937, pg 228.
  8. Builder To Erect Houses In Queens, New York Times, November 4, 1940, pg. 35.