Մասնակից:Karine Abrahamyan/Ավազարկղ12
Ֆիլիպինների ազգային թանգարան, պետության հովանո ներքո գտնվող կայուռց, որը վերահսկում է Ֆիլիպինների մի շարք ազգային թանգարաններ, ներառյալ ազգագրական, մարդաբանական, հնագիտական և արվեստի այլ հավաքածուներ: 1973 թվականից մինչև 2021 թվականը ազգային թանգարանը ծառայել է Ֆիլիպիններում նշանակալից մշակութային արժեքների, վայրերի և արգելոցների վերականգնման և պահպանման գործում[1]: Այնուհետև պահպանման մանդատը փոխանցվել է Մշակույթի և արվեստի ազգային հանձնաժողովին[2]:
Ազգային թանգարանում առանձին գործում են Կերպարվեստի ազգային թանգարանը, Մարդաբանության ազգային թանգարանը և Բնական պատմության ազգային թանգարանը, որոնք բոլորը գտնվում են հենց Ազգային թանգարանային համալիրում: Հաստատությունը ունի նաև մասնաճյուղային թանգարաններ ողջ հանրապետության տարածքում։
Ազգային թանգարանը նաև հիմնադրել և շահագործում է տարածաշրջանային թանգարաններ Ֆիլիպիններում։ Դրանցից են՝ հյուսիսարևելյան Մինդանաոնի ազգային թանգարանը (Բուտուան), Կենտրոնական Վիսայասի տարածաշրջանային ազգային թանգարանը (Սեբու քաղաք), Արևմտյան Վիսայասի ազգային թանգարանը (Իլոիլո քաղաք), հարավարևմտյան Մինդանաոնի ազգային թանգարանը ( Զամբոանգա քաղաք) և Իլոկոսի ազգային թանգարանը (Վիգան քաղաք):
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանական դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպինների ներկայիս ազգային թանգարանին համարժեք նախորդողը Ֆիլիպինների թանգարանն էր, որը ստեղծվել է 1887 թվականի օգոստոսի 12-ին՝ Իսպանիայի գաղութային կառավարության կողմից տրված թագավորական հրամանագրով: Առաջին թանգարան-գրադարանը բացվել է 1891թ. հոկտեմբերի 24-ին Casa de la-Moneda-ում՝ Մոնեդա Կաբիլդո փողոցի ամբողջ երկայնքով: Հետագայում՝ նախքան 1900թվականը այն տեղափոխվեց Կիապոյի Գունաո փողոցում գտնվող շենք[3]։
Ամերիկյան դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկայի կողմից վերահսկվող Ֆիլիպինների հանձնաժողովը 1901 թվականի հոկտեմբերի 29-ին թիվ 284 ակտի միջոցով ստեղծեց Էթնոլոգիայի, բնական պատմության և առևտրի թանգարանը[4]:
1916 թվականին Ֆիլիպինների թանգարանը ենթարկվեց մեկ այլ փոփոխության։ Թիվ 2572 օրենքի միջոցով Ֆիլիպինների գրադարանը և թանգարանը կազմավորվեց Ֆիլիպինների թանգարանի Էթնոլոգիայի բաժնի և Ֆիլիպինների թանգարանի կերպարվեստի բաժնի միաձուլման միջոցով: Ֆիլիպինների թանգարանի պատմության բաժինը պահպանվել է Գիտության բյուրոյի շնորհիվ[4]:
Ֆիլիպինյան կղզիների ազգային թանգարանը ստեղծվել է 1928թ. դեկտեմբերի 7-ին թիվ 3477 ակտով: Այն վերացվել է 1933 թվականին թիվ 4007 ակտով: Գեղարվեստի բաժինը գտնվում էր Ֆիլիպինների գրադարանի և թանգարանի ներքո (այժմ՝ Ֆիլիպինների ազգային գրադարան), իսկ Էթնոլոգիայի բաժինը՝ Գիտության բյուրոյին: Ազգային թանգարանային բաժինը ստեղծվել է Էթնոլոգիայի և Բնական պատմության բաժնի միաձուլումից: Ազգային թանգարանային բաժինը վերանվանվել է Ազգային պատմության թանգարանի բաժին: Բաժինն ավելի ուշ միավորվել է Ազգային գրադարանի կերպարվեստի բաժնին[4]։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆիլիպինների ճապոնական օկուպացիան միավորեց Բնական պատմության թանգարանի և Ազգային գրադարանի կերպարվեստի բաժինը մեկ կազմակերպության մեջ, սակայն թանգարանը կորցրեց իր հավաքածուի մեծ մասը Մանիլայի ազատագրման ժամանակ՝ 1945 թվականին, երբ Հին օրենսդիր շենքը և գիտության բյուրոյի շենքը ավերվել են։ Բաժինների միաձուլման արդյունքում առաջացած կազմակերպությունը կոչվեց Ազգային թանգարան և անցավ գործադիր քարտուղարի իրավասության տակ[3]: Օրենսդիր շենքը հետագայում վերականգնվել է։
Ժամանակակից դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի դերը մշակութային զարգացման գործում ճանաչվեց կարևոր գործոն ազգային զարգացման խթանման համար[5]: 1966 թվականին նախագահ Ֆերդինանդ Մարկոսը ստորագրել է Հանրապետության օրենքը թիվ 4846 կամ Մշակութային սեփականության և պաշտպանության մասին օրենքը՝ նախատեսելով մի քանի տարածաշրջանային թանգարանների կառուցում և զարգացում, այդ թվում՝ Բաթանեսում, Վիգանում, Մարինդուկեում, Բոհոլում և Իլոիլոյում և այլն, միաժամանակ աջակցելով Ազգային թանգարանի ժառանգության պահպանման ծրագրերին, ներառյալ բնական աղետներից տուժած եկեղեցիների, այդ թվում՝ Սեբուի, Բոհոլի և Արևելյան Սամարի եկեղեցիների վերականգնումը[6]։ 2019 թվականին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն փոխեց գործակալության անվանումը Ազգային թանգարանից Ֆիլիպինների ազգային թանգարանի՝ հանրապետության 11333-րդ օրենքի միջոցով[7]։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային թանգարանային համալիրը բաղկացած է Ֆիլիպինների ազգային թանգարանի կենտրոնական թանգարաններից։ Դրանք են՝ Կերպարվեստի ազգային թանգարանը, Մարդաբանության ազգային թանգարանը և Բնական պատմության ազգային թանգարանը: Այս համալիրի մաս էր կազմում նաև Ազգային պլանետարիումը։
Թանգարան | Բացման տարեթիվ | |
---|---|---|
Կերպարվեստի ազգային թանգարան | 2000 | |
Մարդաբանության ազգային թանգարան | 1998 | |
Բնական պատմության ազգային թանգարան | 2018 |
Կից թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային թանգարանը նաև հիմնել է բազմաթիվ կից թանգարաններ Մանիլայի շրջանից դուրս:
Մարզային թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարան | Տեղանք | Բացման տարեթիվ |
---|---|---|
Կորդիլերայի ազգային թանգարան | Կյանգան, Իֆուգաո | 1984 |
Իլոկոսի ազգային թանգարան | Վիգան և Մագսինգալ, Իլոկոս Սուր | - |
Ազգային թանգարան Կագայան հովտի ազգային թանգարան | Պենյաբլանկա, Կագայան | 1980-ականներ |
Բիկոլի ազգային թանգարան | Դարագա, Ալբայ | - |
Հյուսիսարևելյան Մինդանաոյի ազգային թանգարան | Բութան | 1978 |
Հարավարևմտյան Մինդանաոյի ազգային թանգարան | Զամբոանգա քաղաք | 1986 |
Տարածքային թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարան | Տեղանք | Բացման տարեթիվ |
---|---|---|
Բատանեսի ազգային թանգարան | Ույուգան, Բաթանես | 2012 |
Մարինդուկե-Ռոմբլոնի ազգային թանգարան | Բոակ, Մարինդուկե | 1995 |
Բոհոլի ազգային թանգարան | Թագբիլարան, Բոհոլ | 2018 |
Սուլուի ազգային թանգարան | Ջոլո, Սուլու | 1982 |
Դումագետեի թանգարան | Դումագետ | 2022 |
Կից կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային թանգարանն ունի մասնաճյուղային թանգարաններ Բոլինաոյում։ Այն հնագիտական թանգարան է, որտեղ ներկայացված էին գավառի տարբեր մասերից վերցված պատմական գտածոներ։ Այն առաջին անգամ բացվել է 1970 թվականին[8]։
Ազգային պլանետարիում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլանետարիումը նախագծվել է 1970-ականներին Ազգային թանգարանի նախկին տնօրեն Գոդոֆրեդո Ալկասիդ Ավագի կողմից՝ Ֆիլիպինների օդերևութաբանության բյուրոյի պարոն Մաքսիմո Պ. Սակրոյի կրտսերի և Ֆիլիպինների աստղագիտական ընկերության հիմնադիրներից մեկի աջակցությամբ:
Շենքի շինարարությունը սկսվել է 1974 թվականին և ավարտվել 9 ամիս անց։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1975 թվականի հոկտեմբերի 8-ին։ Նախագահի 1975 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 804-Ա հրամանագրով հաստատվել է պլանետարիումի կարգավիճակը։ Պլանետարիումը գտնվում է Ճապոնական այգու և Ռիզալ այգու այգու միջև[9]:
Սեմինարներ և դասախոսություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային թանգարանը տարեկան առաջարկում է բազմաթիվ դասախոսություններ և սեմինարներ: Երկրի շրջանների ավելի քան 80%-ը դեռևս չունեն Ազգային թանգարանի ենթակայության տակ գտնվող թանգարան: Դրա պակասի մասնակի պատճառը մշակույթի վարչության բացակայությունն է երկրում։ 2016-ի վերջին սենատ է ներկայացվել Մշակույթի և արվեստի դեպարտամենտ ստեղծելու մասին օրինագիծը և Ազգային թանգարանը, ներառյալ նրա տարածաշրջանային թանգարանները, ամրացնելու մեկ այլ օրինագիծ: Երկու օրինագծերն էլ պաշտոնապես ներկայացվել են 2017 թվականի սկզբին, սակայն օրենսդրական գործընթացում ոչ մեկը չընդունվեց՝ օրենսդիր մարմինների աջակցության բացակայության պատճառով[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «AMENDING CERTAIN SECTIONS OF REPUBLIC ACT NO. 4846, OTHERWISE KNOWN AS THE "CULTURAL PROPERTIES PRESERVATION AND PROTECTION ACT"». The LawPhil Project. Վերցված է 23 November 2022-ին.
- ↑ «An Act Strengthening the National Museum of the Philippines, Repealing for the Purpose R.A. No. 8492, Otherwise Known as the "National Museum Act of 1998", and Appropriating Funds Therefor». The LawPhil Project. Վերցված է 23 November 2022-ին.
- ↑ 3,0 3,1 «History». National Museum of the Philippines. Վերցված է 11 December 2022-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «History of the National Museum». National Museum of the Philippines. Վերցված է 11 December 2022-ին.
- ↑ Ferdinand Marcos, New Filipinism: The Turning Point, State of the Nation Message to the Congress of the Philippines, January 27, 1969 [on-line] accessed from https://www.officialgazette.gov.ph/1969/01/27/ferdinand-e-marcos-fourth-state-of-the-nation-address-january-27-1969/.
- ↑ https://news.abs-cbn.com/life/07/06/21/in-tribute-video-national-museum-recalls-cultural-heritage-projects-supported-by-pnoy
- ↑ «Duterte signs law giving more powers the National Museum of the PH » Manila Bulletin News». News.mb.com.ph. Վերցված է October 14, 2019-ին.
- ↑ «Bolonao branch». National Museum of the Philippines. Վերցված է 11 December 2022-ին.
- ↑ Branches of the National Museum. National Museum of the Philippines
- ↑ «LOREN LEGARDA: Sponsorship Speech: Senate Bill No. 1529, Committee Report No. 140». YouTube. Արխիվացված օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է October 14, 2019-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lenzi, Iola (2004). Museums of Southeast Asia. Singapore: Archipelago Press. էջ 200 pages. ISBN 981-4068-96-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատեգորիա:Ազգային թանգարաններ Կատեգորիա:Ազգային թանգարաններ ըստ երկրի Կատեգորիա:Ֆիլիպինների թանգարաններ