Մասրիկի ջրանցք, Մազրայի ջրանցք, ջրանցք ՀայաստանիԳեղարքունիքի մարզում, սկիզբ է առնում Ակունք գյուղի շրջակայքի աղբյուրներից, 10-րդ կմ-ից սնվում նաև Մասրիկ գետի ջրերից։ Շահագործման է հանձնվել 1937 թվականին։ Երկարությունը 24,4 կմ է, ջրթողունակությունը՝ 2 մ³/վ։ Ոռոգում է Վարդենիսի տարածաշրջանի հողատարածքները[1]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 80 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։