Մարգար Եղիազարյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգար Եղիազարյան | |
---|---|
Պատկեր:IMG 1228.jpg | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունիսի 20, 1982 (42 տարեկան) Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ |
Մասնագիտություն | վոկալիստ և երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2011) |
Մարգար Աշոտի Եղիազարյան (հունիսի 20, 1982, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ), հայ մեներգիչ, «Գրան Պրի» մրցանակի դափներկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգար Եղիազարյանը ծնվել է 1982 թվականի հունիսի 20-ին Վաղարշապատ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Վաղարշապատի թիվ 8 միջնակարգ դպրոցում։ Միաժամանակ հաճախել է Էջմիածնի ժողգործիքների համույթ` «Նավասարդ» երգչախումբ, որպես երգիչ[1]։ 2003 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, երկամյա վոկալ նախապատրաստական կուրս[1], որն ավարտելուց հետո, 2005 թվականին ընդունվել է Կոնսերվատորիա և այն ավարտել 2011 թվականին ստանալով մագիստրոսի կոչում։ 2006 թվականից, սովորելուն համատեղ, ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական և գուսանական երգի պետական անսամբլ, որպես մեներգիչ և աշխատում է մինչ օրս[1]։ 2010 թվականից, որպես մենակատար համագործակցում է Գյումրիի «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի հետ[1]։ 2016 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության ակադեմիական երգչախումբ։ Համագործակցում է նաև «Դուդուկներ» համույթի հետ։ Համերգային շրջագայություններով հանդես է եկել մի շարք երկրներում՝ Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում և Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 թվականին դարձել է Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցությի դիպլոմակիր։
- 2017 թվականին, Թուրքիայում կայացած «Հարմոնիա» 7-րդ միջացգային մրցույթ փառատոնում արժանացել է «Գրան Պրի» մրցանակի[1]։