Jump to content

Մարկ Քյուբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Քյուբան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 31, 1958(1958-07-31)[1] (66 տարեկան)
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ԿրթությունԻնդիանայի համալսարան, Բլումինգթոն, Ինդիանայի համալսարան, The Jean and Samuel Frankel Jewish Academy of Metropolitan Detroit? և Indiana University Kelley School of Business?
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, հնչյունավորող, բլոգեր, ձեռնարկատեր, վենչուրային կապիտալիստ, գործարար, մանկագիր, քաղաքական գործիչ, կինոդերասան, ֆինանսիստ և հեռուստատեսային պրոդյուսեր
Կայքblogmaverick.com
 Mark Cuban Վիքիպահեստում

Մարկ Քյուբան (անգլ.՝ Mark Cuban, հուլիսի 31, 1958(1958-07-31)[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի գործարար, միլիարդատեր։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դալաս Մավերիքս», «Landmark Theatres» ակումբների, «HDNet» և «HDTV cable network» կազմակերպությունների սեփականատեր։ Քյուբանի կարողությունը կազմում է 2,3 միլիարդ դոլար[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Քյուբանը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում[3]։ Մեծացել է Փիթսբուրգի Լեբանոն արվարձանում՝ հրեական ընտանիքում։ Երբ նրա պապը Ռուսաստանից արտագաղթել է ԱՄՆ, նա կրճատել է իր Հաբենյան ազգանունը։ Մարկ Նորթոնի հայրը ավտոմեքենաների նստատեղերի համար շոր էր կարում[3]։ Առաջին աշխատանքային գործարքը Մարկը կատարել է 12 տարեկանում, երբ վաճառել է աղբամանները, որպեսզի գնի մի քանի բասկետբոլային մարզակոշիկ[3]։ Դպրոցում սովորելու ընթացքում աշխատել է որպես բարմեն, պարի հրահանգիչ և երեկույթների կազմակերպիչ։ Վճարել է քոլեջի ուսման վարձը՝ հավաքելով և վաճառելով նամականիշեր, իսկ մի օր վաստակել է 1100 դոլար՝ սկսելով երջանկության նամակի շղթան[3]։

Նախքան միջնակարգ դպրոցն ավարտելը Քյուբանն ընդունվել է Փիթսբուրգի համալսարան, որտեղ մեկ տարի սովորելուց հետո տեղափոխվել է Բլումինգթոնի Ինդիանայի համալսարան, որն ավարտել է 1981 թվականին՝ ստանալով բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի սեպտեմբերին Քյուբանն ամուսնացել է Թիֆենի Սթյուարթի՝ գովազդային գործակալություններից մեկում հաճախորդների հետ աշխատանքի գծով մենեջերի հետ։ Ամուսնության արարողությունն անցկացվել է Բարբադոսում[4]։ Առաջին դուստրը՝ Ալեքսիս Սոֆիան, ծնվել է 2005 թվականի սեպտեմբերի 25-ին, երկրորդ դուստրը՝ Ալիսիան, ծնվել է 2007 թվականին։ Ընտանիքն ապրում է «Preston Hollow»-ում՝ Դալասի արվարձանում, Քյուբանի՝ 13 միլիոն դոլարով ձեռք բերած առանձնատանը։

Գործունեության սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Քյուբանը տեղափոխվել է Տեխաս՝ Դալաս։ Սկզբում աշխատել է որպես բարմեն, ապա «Your Business Software» ընկերության վաճառող։ Այդ ընկերությունը քաղաքում առաջատարներից էր համակարգիչների ծրագրային ապահովման վաճառքով։ Չանցած մեկ տարի, Քյուբանն ազատվել է, որպեսզի ստեղծի իր սեփական ընկերությունը։

Քյուբանը «Your Business Software»-ի իր նախկին հաճախորդներից մեկի հետ հիմնադրել է «MicroSolutions» ընկերությունը։ Այս ընկերությունը առաջիններից մեկն է, որ առաջարկում է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են «Carbon Copy»-ն, «IBM Lotus Notes»-ը և «CompuServe»-ը[5]։ Ընկերության խոշորագույն հաճախորդներից մեկը «Perot Systems» ընկերությունն էր։ 1990 թվականին Քյուբանը «MicroSolutions» ընկերության «CompuServe»-ը վաճառել է «H&R Block»-ի մասնաճյուղին 6 միլիոն դոլարով[6]։ Գործարքից և բոլոր հարկերի վճարումից հետո Քյուբանը ստացել է մոտ 2 միլիոն դոլար։

1995 թվականին Քյուբանն Ինդիանայի համալսարանի ևս մեկ շրջանավարտի՝ Տոդ Վագների և Քրիստոֆեր Ջաեբի հետ հիմնել է «Audionet» ընկերությունը, որը համատեղել է նրա ուսանողական բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը համացանցով հեռարձակման հետ։ 1998 թվականին ընկերությունը վերանվանվել է «Broadcast.com»: 1999 թվականին «Broadcast.com»-ում աշխատել է 330 մարդ, իսկ ընկերության եկամուտը երկրորդ եռամսյակում կազմել է 13.5 միլիոն դոլար[7]։ 1999 թվականին «Yahoo!»-ն գնել է «Broadcast.com»-ը 5.9 միլիարդ դոլարով (ինքը՝ Քյուբանը, վաստակել է ավելի քան 1 միլիարդ դոլար[8]), որից 3 տարի անց փակել է կայքը (տվյալ գործարքը, որը դարձել Է «Yahoo!»-ի պատմության ամենաթանկ գործարքը, համարվում էր ինտերնետի շուկայում ամենաանհաջողը[9]

«Ֆորբս» ամսագիրը «աշխարհի ամենահարուստ մարդկանց» վարկանիշում Քյուբանին 400-րդ տեղում է դրել՝ նրա կարողությունը գնահատելով 2.4 միլիարդ դոլար։ 1999 թվականի հոկտեմբերին «Gulfstream V» օդանավի գնումը 40 միլիոն դոլարով գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես էլեկտրոնային առևտրի ամենամեծ գործարքը։

«Broadcast.com»-ի վաճառքից հետո Քյուբանը շարունակել է աշխատել Վագների ֆիլմերի և տեսանյութերի արտադրության և տարածման «2929 Entertainment» ընկերությունում։ 2003 թվականի սեպտեմբերի 24-ին նրանց ընկերությունը գնել է 58 կինոթատրոնների ցանց ունեցող «Landmark Theatres»-ը։ Նրանք նաև մասնակցել են «Star Search»-ի հեռուստատեսային տարբերակի թարմացմանը, որը ցույց է տվել «CBS»-ը։ «2929 Entertainment»-ը նաև թողարկել Է Սթիվեն Սոդերբերգի «Bubble» ֆիլմը կինոթատրոններում և «DVD»-ում։

2003 թվականի նոյեմբերին Քյուբանի լուսանկարը հայտնվել է «Best» ամսագրի շապիկին, որտեղ նա պատմում էր բարձր հստակության հեռուստատեսության գալու մասին։ Քյուբանը նաև «HDNet» ընկերության՝ բարձր հստակության առաջին արբանյակային հեռուստատեսային ցանցի համահիմնադիրն է։

2004 թվականի փետրվարին Քյուբանը հայտարարել է, որ American Broadcasting Company հեռուստաալիքի հետ աշխատելու է «The Benefactor» ռեալիթի-շոուի արտադրության մեջ, որտեղ մասնակիցները մրցում են 1 միլիոն դոլարով՝ անցնելով տարբեր մրցույթներ։ Շոուի պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականի սեպտեմբերի 13-ին, սակայն շոուի վատ վարկանիշի պատճառով առաջին մրցաշրջանից հետո այն փակվել է։

Դալաս Մավերիքս

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հունվարի 4-ին Քյուբանը 285 միլիոն դոլարով Ռոս Պերոյ կրտսերից (H. Ross Perot, Jr.) գնել է «Դալաս Մավերիքս» (NBA) թիմի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը[10]։

Նախորդ 20 տարիների ընթացքում՝ նախքան Քյուբանի կողմից թիմը գնելը, «Մավերիքսը» հաղթել է խաղերի ընդամենը 40%-ը, իսկ փլեյ-օֆի խաղերի վիճակագրությունում զբաղեցրել է 21-32-րդ հորիզոնականները։ 10 տարի թիմը ղեկավարելու ընթացքում կանոնավոր առաջնությունում հաղթանակների տոկոսը կազմել է 69%, իսկ փլեյ-օֆում գրանցվել է 49 հաղթանակ՝ 57 պարտությամբ։ 2005-2006 թվականների մրցաշրջանում թիմն առաջին անգամ դուրս է եկել «NBA»-ի առաջնության եզրափակիչ, որտեղ վեց հանդիպումից բաղկացած շարքում 2-4 հաշվով պարտվել է «Մայամի Հիթին»[11]։ 2010-2011 թվականների մրցաշրջանում թիմին հաջողվել է առաջին անգամ դառնալ «NBA»-ի չեմպիոն՝ վեց հանդիպումից բաղկացած շարքում եզրափակչում 4-2 հաշվով հաղթելով «Մայամի հիթին»[12]։

Սովորաբար ակումբների սեփականատերերը բասկետբոլային խաղերը դիտում են «VIP»-օթյակից, սակայն Քյուբանը նստում է երկրպագուների կողքին։ Արտագնա խաղերին Քյուբանը թռչում է իր «Gulfstream V» ինքնաթիռով[13]։

2010 թվականի մայիսին Ռոս Պերո կրտսերը, տիրապետելով բաժնետոմսերի 5%-ին, դատի է տվել Քյուբանին՝ պնդելով, որ նա անվճարունակ է կամ մոտ է դրան:2010 թվականի հունիսին Քյուբանը հանդես է եկել դատարանում՝ հայտարարելով, որ Պերոն սխալ վայրում է գումար փնտրում Վիկտորի այգու վերակառուցման ժամանակ 100 միլիոն դոլար արժողությամբ վնասները ծածկելու համար[14]։

2015 թվականի հունիսին Քյուբանը ներդրում է արել «Unikrn» կիբերսպորտի բուքմեյքերական հարթակում[15]։

«Fallen Patriot» հիմնադրամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյուբանը հիմնադրել է «Fallen Patriot Fund» հիմնադրամը՝ օգնելու այն ընտանիքներին, որոնց հարազատները զոհվել կամ վիրավորվել են իրաքյան պատերազմում։ Մարկն այդ հիմնադրամի հաշվին 1 միլիոն դոլար է փոխանցել իր «Mark Cuban Foundation» հիմնադրամից, որը ղեկավարում է նրա եղբայր Բրաին Քյուբանը[16]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Շնաձկան տորնադո 3» (2015) - ԱՄՆ նախագահ
  • «Shark Tank» (հեռուստասերիալ) - Շոուի 2-րդ և 3-րդ եթերաշրջաններում «շնաձկներից մեկը»
  • «Անտուրաժ» - (հեռուստասերիալ) (5 սերիա, 2010-2011)
  • WWE Raw - (2009 թվականին՝ մի քանի դրվագում)
  • «Breaking the F-ing Rules» (2007 ֆիլմ) - «Seamus»-ի դերում
  • «The Loop» (սերիալ) - 2007 թվականի սերիաներից մեկում
  • «All In» (2006)
  • «Like Mike 2: Streetball» (2006) «Drop Squad Coach»-ի դերում
  • «Survivor Series» (2003)
  • «The Cookout» (2004)
  • «Քաջ Ուոքեր։ Արդարադատություն՝ ըստ տեխասի (սերիալ) - (2000 թվականի սերիայում) «Mark Smith»-ի դերում
  • «Lost at Sea» (1995) - «Villain»-ի դերում
  • «Talking About Sex» (1994) - «Macho Mark»-ի դերում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GeneaStar
  2. «Mark Cuban news, photos, video and topics from Forbes.com<». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Rob Biertempfel (2006 թ․ հոկտեմբերի 22). «Cuban hoping to work his magic here someday». TRIBUNE-REVIEW. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Mavericks' Owner Cuban Gets Married». 2002 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  5. Mark Kindley (1999 թ․ հունվարի 22). «Mark Cuban: A Success Story You Can Relate To». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  6. Jon Swartz (4/25/2004). «Losing's not an option for Cuban». USA TODAY. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  7. «Gale Group Newsletter Database». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  8. Sandeep Junnarkar (1999 թ․ հուլիսի 20). «Yahoo completes Broadcast.com acquisition». CNET News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  9. «The Unknown Founder Who Got 10% of Broadcast.com». Mixergy. 2012 թ․ սեպտեմբերի 28.
  10. «Perot Hands Baton to Cuban». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  11. «NBA.com: Finals 2006 Mavs loose to». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  12. Финал НБА 2011
  13. KEVIN DING (: Feb. 14, 2006). «All fun and games for Cuban». The Orange County Register. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  14. «Cuban Responds To Perot Jr.'s Mavs Lawsuit». 2010 թ․ հունիսի 23. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  15. «Mark Cuban invests in esports» (անգլերեն). Dot Esports. 2015 թ․ հունիսի 30. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
  16. «Fallen Patriot Fund». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Քյուբան» հոդվածին։