Մարտինե Գրաել
Մարտինե Գրաել | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | Martine Soffiatti Grael |
Մասնագիտացում՝ | առագաստանավորդ |
Երկիր՝ | Բրազիլիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 12, 1991[1] (33 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Հասակ՝ | 1,68 մետր |
Քաշ՝ | 61 կիլոգրամ |
Մարտինե Գրաել (պորտ.՝ Martine Soffiatti Grael, փետրվարի 12, 1991[1], Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի մարզիկ (նավասպորտ)[2][3], որը հանդես է գալիս 49-րդ FX դիսցիպլինայում։ Կաենա Կունզիի հետ միասին դարձել է 2014 թվականի աշխարհի չեմպիոն[4] և երկակի օլիմպիական չեմպիոն (2016 և 2020)։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտինեն ծնվել է մարզական ընտանիքում։ Նրա հայրը՝ Տորբեն Գրաելը, «Աստղային» դասի երկակի օլիմպիական չեմպիոն է, հորեղբայրը՝ Լարս Գրաելը, Օլիմպիական խաղերի երկակի բրոնզե մեդալակիր է, եղբայրը՝ Մարկո Գրաելը, մասնակցել է 2016 թվականի Օլիմպիական խաղերի։ Մարտինեն նաև բրազիլացի մարզիկներ Ակսել և Էրիկա Պրեբեն Շմիդտների թոռնուհին է, որոնք հանդես են եկել 1968 և 1972 թվականների Օլիմպիական խաղերում։
Մարտինեն և Կաենա Կունզին սկսել են մրցել միմյանց դեմ, երբ նրանք 13 տարեկան էին, սակայն չնայած դրան, ընկերական հարաբերություններ են պահպանել մրցություններից դուրս[5]։ 2004 և 2006 թվականներին դարձել է չեմպիոն «Օպտիմիստ» դիսցիպլինայում, որը կիրառվում է երեխաներին առագաստային սպորտի հիմունքների ուսուցման համար։ 2009 թվականին Մարտինեն և Կաենան, որոնք հանդես էին գալիս միասին, դարձել են «420» դասի պատանիների աշխարհի չեմպիոններ։ Շուտով, դառնալով պատանիների չեմպիոն, Մարտինեն որոշել է զույգ կազմել Իզաբել Սվանի հետ, որը 2008 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է դարձել «470» դասում՝ սկսելով նախապատրաստվել 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին։ Զույգը պարտվել է Սվանինախկին զուգընկեր, խաղերի բրոնզե մեդալակիր Ֆեռնանդե Օլիվեյրայի և Անա Բարբաչանիին[6]։
2014 թվականին Մարտինեն Կաենայի հետ միասին դարձել է 49-րդ FX կարգի աշխարհի չեմպիոն։ 2015 թվականին Պանամերիկյան խաղերում երկրորդն է դարձել, այդ պատճառով 2016 թվականի Օլիմպիական խաղերին մեկնել է ֆավորիտներից մեկի կարգավիճակով։ Օլիմպիական խաղերում կրկնել է աշխարհի առաջնության հաջողությունը՝ առաջ անցնելով Նոր Զելանդիայի ներկայացուցիչներից, որոնք գրավել է երկրորդ տեղը՝ ընդամենը երեք միավորի տարբերությամբ։
2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2021 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[7]
Տարի | Վայր | Դաս | Մրցություն |
---|---|---|---|
2008 | 4 | 420 | Աշխարհի առաջնություն 420 դասում |
2009 | 4 | 420 | Աշխարհի առաջնություն 420 դասում |
2009 | 420 | Աշխարհի պատանեկան առաջնություն 2009 | |
2010 | 7 | 470 | Աշխարհի առաջնություն 470 դասում |
2011 | 8 | 470 | Աշխարհի առաջնություն 2011 |
2012 | 8 | 470 | Աշխարհի առաջնություն 470 դասում |
2013 | 49-րդ FX | Աշխարհի առաջնություն 49-րդ FX դասում | |
2014 | 49-րդ FX | Աշխարհի առաջնություն 2014 | |
2015 | 49-րդ FX | Աշխարհի առաջնություն 49-րդ FX դասում | |
2016 | 6 | 49-րդ FX | Աշխարհի առաջնություն 49-րդ FX դասում |
2016 | 49-րդ FX | Ամառային օլիմպիական խաղեր 2016 | |
2017 | 49-րդ FX | Աշխարհի առաջնություն 49-րդ FX դասում | |
2019 | 49-րդ FX | Աշխարհի առաջնություն 49-րդ FX դասում | |
2021 | 49-րդ FX | Ամառային օլիմպիական խաղեր 2020 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/129317
- ↑ Martine Grael Արխիվացված 2016-09-19 Wayback Machine. cob.org.br
- ↑ «Martine Grael Kahena Kunze». 49er.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «World Sailor of the Year – About – ISAF – World Sailing – Official Website : Martine Grael & Kahena Kunze (BRA)». sailing.org.
- ↑ «Amigas de longa data, Martine Grael e Kahena Kunze brilham na vela» (պորտուգալերեն). ndonline.com.br. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Fernanda Oliveira e Ana Barbachan ficam em sexto na classe 470» (պորտուգալերեն). foxsports.com.br. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Martine Soffiatti Grael. Members.sailing.org (2016-01-13). Retrieved on 2016-08-18.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտինե Գրաել» հոդվածին։ |
|