Միացյալ Հայաստան կամավորական ջոկատ
Արտաքին տեսք
Միացյալ Հայաստան կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Անվանված է | Միացյալ Հայաստան |
Ստեղծվեց | 1989 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1994 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Է. Խաչիկյան, Ա. Մկրտչյան, Ի. Խաչիբաբյան |
«Միացյալ Հայաստան» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Երևանում։ Ունեցել է շտաբ, զինանշան։ 1992 թվականից ջոկատի ազատամարտիկների մի մասը ծառայության է անցել ՀՀ ԶՈՒ-ում։ 1989-1994 թվականներին ջոկատը մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Սիսիանի (Զոլաքար, Սառնակունք, Ծղուկ), Տավուշի (Այգեպար), Գորիսի (Խոզնավար), Իջևանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Մատաղիս, Հակոբ Կամարի, Հարությունագոմեր, Կարմիրավան) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Տարբեր մարտական գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Է. Խաչիկյանը, Ա. Մկրտչյանը, Ի. Խաչիբաբյանը, շտաբի պետ՝ Ա. Մկրտչյանը։ Ջոկատից զոհվել է 1 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |