Միշել Ուելբեք
Միշել Ուելբեք ֆր.՝ Michel Houellebecq | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Michel Thomas |
Ծնվել է | փետրվարի 26, 1958[1][2][3][…] (66 տարեկան) |
Ծննդավայր | Սեն-Պեր, Ռեյունյոն, Ֆրանսիա[4] |
Գրական անուն | Michel Houellebecq |
Մասնագիտություն | բանաստեղծ, կինոռեժիսոր, երգերի հեղինակ, ակնարկագիր, վիպասան, դերասան, լուսանկարիչ, կինոսցենարիստ, գրող և սցենարիստ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Շապտալ, Ազգային ագրոնոմիական ինստիտուտ Փարիզ-Գրինյոն և Լուի Լումիերի ազգային բարձրագույն դպրոց (1981) |
Ժանրեր | պոեզիա և էսսե |
Ուշագրավ աշխատանքներ | The Map and the Territory?, Whatever?, Atomised?, Կղզու հնարավորությունը, Platform?, Հնազանդություն և Anihilate? |
Աշխատավայր | Logica?, Ministry of Agriculture and Food? և Ֆրանսիայի ազգային ժողով |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | michelhouellebecq.com |
Michel Houellebecq Վիքիպահեստում |
Միշել Ուելբեք (ֆր.՝ Michel Houellebecq, իսկական ազգանունը՝ Թոմա, ֆր.՝ Thomas, ծնվ. փետրվարի 26, 1958[1][2][3][…], Սեն-Պեր, Ռեյունյոն, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի գրող։ 1998 թվականին իր «Տարրական մասնիկները» վեպի համար արժանացել է Նոյեմբեր, իսկ 2010 թվականին «Քարտեզ և տարածք»-ի համար՝ Գոնկուրյան մրցանակների։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Ուելբեքը ծնվել է 1956 թ. փետրվարի 26-ին Ֆրանսիային պատկանող Հնդկական օվկիանոսի Ռեյունյոն կղզում։ Կրտսեր քրոջ ծնունդից հետո հանձնվել է մոր ծնողների խնամքին, որոնք բնակվում էին Ալժիրում։ 6 տարեկան հասակում նրան իր խնամքի տակ է առնում հորական տատիկը, որը մեծ համակրանք էր դրսևորում Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հանդեպ։ Միշելի և տատիկի հարաբերությունները հրաշալի են դասավորվում և հետագայում ապագա հեղինակը հենց տատիկի ազգանունն է ընտրում իրեն համար որպես կեղծանուն։ 1975 թ. Միշել Ուելբեքն ընդունվում է Փարիզ-Գրինոն ազգային ագրարային ինստիտուտ, որն ավարտում է 1978 թ.։ Ապա ընդունվում է Փարիզի Լուի Լյումերի անվան ազգային բարձրագույն դպրոցի կինոմատոգրաֆիայի բաժինը, որն էլ ավարտում է 1981 թ.։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Ուելբեքն դեռևս Ագրարային ինստիտուտում ուսանելու տարիներին հիմնում է «Կարամազով» անվանումով գրական ամսագիրը, որի համար էլ գրում է մի քանի պոեմներ և էսսեներ։ Սակայն վերոնշյալ ամսագիրը երկար կյանք չի ունենում։ 1991 թ. Ուելբեքը հրատարակում է իր առաջին գիրքը՝ էսսեների ժողովածուն, «Կենդանի մնալ» վերտառությամբ, որը նվիրված էր ամերիկացի նշանավոր գրող Հովարդ Ֆիլլիպս Լավկրաֆտի ստեղծագործությունների ուսումնասիրմանը։ Մեկ տարի անց նա լույս է ընծայում «Երջանկության հետապնդում» բանաստեղծությունների ժողովածուն։ 1994 թ. Ուելբեքը հրատարակում է «Պայքարի դաշտի ընդլայնում» վեպը, որը ճանաչում է բերում հեղինակին։ Այս ստեղծագործությունում խիստ քննադատության է ենթարկվում արդի արևմտյան հասարակության արժեքները՝ մասնավորապես անդրադարձ է կատարվում սեռական ազատության խնդրին։ Սեռական ազատության հիմնախնդրի խորքային լուսաբանմանը և քննադատությանն է նվիրված հեղինակի 1998 թ. լույս տեսած հաջորդ «Տարրական մասնիկները» վեպը։ Այս ստեղծագործությունն Ուելբեքին բերում է համաշխարհային ճանաչում։ 1990-ականների վերջերին Ֆրանսիայի մուսուլմանների սպառնալիքների պատճառով Ուելբեքն լքում է Ֆրանսիան և բնակություն հաստատում նախ Իռլանդիայում, ապա Իսպանիայում։ 2015 թ. սկզբներին հրատարակվում է Ուելբեքի «Հնազանդություն» հակաուտոպիական վեպը, որը նվիրված է Ֆրանսիայի իսլամացման խնդրին։
Իսլամի հանդեպ վերաբերմունքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Ուելբեքը հայտնի է նաև իսլամի հանդեպ իր խիստ քննադատությամբ։ 2001 թ. նա իր հարցազրույցներից մեկում նշել է, որ «իսլամը հիմար և վտանգավոր կրոն է»։ Այս արտահայտությունը դարձավ հիմք, որպեսզի Ֆրանսիայի մի շարք իսլամական կազմակերպություններ գրողին մեղադրեցին մուսուլմանների հանդեպ ատելություն տարածելու մեջ և դիմեցին դատարան, սակայն այն արդարացրեց գրողին։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսսեների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 - «Հ.Վ.Լավկրաֆտ. Ընդդեմ մարդկության, ընդդեմ առաջընթացի» (H. P. Lovecraft։ Contre le monde, contre la vie)
- 1991 - «Կենդանի մնալ» (Rester vivant)
- 1998 - «Աշխարհը որպես խանութ» (Interventions)
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994 - «Պայքարի դաշտի ընդլայնում» (Extension du domaine de la lutte)
- 1998 - «Տարրական մասնիկները» (Les Particules élémentaires)
- 2000 - «Լանսարոտե» ( Lanzarote)
- 2001 - «Պլատֆորմ» ( Plateforme)
- 2005 – «Կղզու հնարավորությունը» ( La Possibilité d’une île)
- 2008 - «Հասարակության թշնամիները» ( Ennemis publics) (Անրի Լևի Բարնարի հետ փոխանակված նամակների ժողովածու)
- 2010 - «Քարտեզ և տարածք» ( La carte et le territoire)
- 2015 - «Հնազանդություն» (Soumission)
Բանաստեղծությունների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 - «Երջանկության հետապնդում» ( La Poursuite du bonheur)
- 1996 - «Պայքարի իմաստը» ( Le sens du combat)
- 1999 - «Վերածնունդ» (Renaissance)
- 2013 - «Վերջին ափի գծագրությունը» ( Configuration du dernier rivage)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 - «Պայքարի դշտի ընդլայնում» (ռեժ. Ֆիլիպ Հարել)
- 2006 - «Տարրական մասնիկները» (ռեժ. Օսկար Ռյոլեր)
- 2008 - «Կղզու հնարավորությունը» (ռեժ. Միշել Ուելբեք)
Հայերեն թարգմանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Ուելբեք, Տարրական մասնիկները, ֆր. թրգմ.՝ Ս. Մկրտչյան, Անտարես, 2014, 368 էջ։ Միշել Ուելբեք, Հնազանդություն, Ֆր,՝ Ռուզան Միրզոյան, Անտարես
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fernando Arrabal: ¡Houellebecq! Le Cherche-Midi 2005, ISBN 84-933033-0-5.
- Olivier Bardolle: La Littérature à vif: Le cas Houellebecq. L’Esprit des péninsules 2004, ISBN 2-84636-055-3.
- Aurélien Bellanger: Houellebecq, écrivain romantique. Léo Scheer, Clamecy 2010, ISBN 978-2-7561-0256-6.
- Murielle Lucie Clément: Houellebecq, sperme et sang. L’Harmattan, Paris 2003, ISBN 2-7475-3999-7.
- Denis Demonpion: Houellebecq, non autorisé: Enquête sur un phénomène. Maren Sell, Paris 2005, ISBN 2-35004-022-4; dt. Ausgabe: Michel Houellebecq: Die unautorisierte Biographie. Schwarzkopf & Schwarzkopf, Berlin 2006, ISBN 3-89602-688-7
- Thomas Hübener: Maladien für Millionen. Eine Studie zu Michel Houellebecqs „Ausweitung der Kampfzone“. Wehrhahn, Hannover 2007, ISBN 978-3-86525-064-3
- Éric Naulleau: Au secours, Houellebecq revient! Chiflet, Paris 2005, ISBN 2-7556-0039-X.
- Dominique Noguez: Houellebecq, en fait. Fayard 2003, ISBN 2-213-61561-6.
- Jean-François Patricola: Michel Houellebecq ou la provocation permanente. Écriture, Paris 2005, ISBN 2-909240-66-5.
- Rita Schober: Auf dem Prüfstand: Zola – Houellebecq – Klemperer. Frey, Berlin 2003, ISBN 3-925867-72-4.
- Jörn Steigerwald/Agnieszka Komorowska: Michel Houellebecq: Questions du réalisme d’aujourd’hui. Lendemains 142/143 (2011)
- Thomas Steinfeld (Hrsg.): Das Phänomen Houellebecq. DuMont, Köln 2001, ISBN 3-7701-5623-4.
- Sabine van Wesemael (Hrsg.): Michel Houellebecq. Rodopi, Amsterdam 2004, ISBN 90-420-1743-0.
- Sabine van Wesemael: Houellebecq: le plaisir du texte. L’Harmattan, Paris 2005, ISBN 2-7475-8079-2.
- Bernard Maris: Houellebecq économiste. Flammarion, Paris 2014. ISBN 978-2-08-129607-7.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 The Encyclopedia of Science Fiction / P. Nicholls, J. Clute, D. Langford — ISSN 3049-7612
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #121383261 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://prixflore.fr/prixdeflore/
- ↑ https://dublinliteraryaward.ie/book-category/previous-winners/2002-previous-winners/
- ↑ https://www.la-croix.com/Semaine-en-images/Michel-Houellebecq-decroche-le-prix-Interallie-2005-_NG_-2005-11-08-511262
- ↑ https://www.theguardian.com/books/2010/nov/08/michel-houellebecq-prix-goncourt
- ↑ http://www.lalettredulibraire.com/Palmar%C3%A8s-du-prix-de-la-BnF
- ↑ https://www.oswaldspenglersociety.com/conference
- ↑ https://www.bbc.com/news/world-europe-47973357
- ↑ https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 https://france-amerique.com/michel-houellebecq-the-writer-behind-the-phenomenon/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քննարկում Ստյոպա Սաֆարյանի հետ. Միշել Ուելբեք «Տարրական մասնիկներ»
- Միշել Ուելբեքը bookmark.am֊ում
- Կայացավ Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպի շնորհանդեսը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Ուելբեք» հոդվածին։ |
|
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆրանսիայում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Գոնկուրյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի գիտաֆանտաստիկ գրողներ
- Ֆրանսիացի դերասաններ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի կոմպոզիտորներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով