Jump to content

Միջազգային զինվորական ատյանի հրովարտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային զինվորական ատյանի հրովարտակ, Նյուրնբերգի դատարանի կանոնադրությունը կամ սկզբունքները, որոնցով առաջնորդվել է Միջազգային զինվորական ատյանը նացիստական գլխավոր հանցագործների դատավարության ժամանակ (1945 թ.-ի հոկտեմբերի 20 - 1946 թ.-ի հոկտեմբերի 1։ Հրովարտակն ընդունվել է 1945 թ.-ի օգոստոսի 8-ին և հանդիսանում է պատերազմական գլխավոր հանցագործներին դատելու ու պատժելու մասին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի և Ֆրանսիայի միջև կնքված համաձայնագրի անկապտելի մասը։

Ատյանի առաջ կանգնած պատերազմական հանցագործներին մեղադրանք է ներկայացվել ագրեսիվ պատերազմի նախապատրաստելու և սանձազերծելու, այսինքն՝ խաղաղության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Հրովարտակի 6-րդ կետի համաձայն, մարդկության դեմ ոճրագործություն են ճանաչվել «պատերազմից առաջ կամ պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության սպանությունը, բնաջընջումը, ստրկացումը, տեղահանությունը և նրա դեմ գործադրված այլ անմարդկային գործողությունները, կամ քաղաքական, ռասայական, կամ կրոնական շարժառիթներով հալածանքները...»։ Հրովարտակի այս կետը հիմք է հանդիսացել «ցեղասպանություն» հասկացության՝ որպես միջազգային հանցագործության իրավական նորմի մշակման համար։ Հրովարտակում ընդունված սկզբունքները որպես միջագգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներ հաստատվել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևերում։ Հետագայում դրանց հիման վրա ընդունվել է պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի չկիրառման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան (1968

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Нюрнбергский процесс над главными военными преступниками, сб. мат-лов, т. 1-7, М., 1957-61.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։