Մյոդլինգ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մյոդլինգ | |||
գերմ.՝ Mödling | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Համայնք | Mödling District? | ||
Մակերես | 10,04 կմ² | ||
ԲԾՄ | 246 մետր | ||
Բնակչություն | ▼20 555 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 02236 | ||
Փոստային դասիչ | 2340[2] | ||
Ավտոմոբիլային կոդ | MD | ||
Պաշտոնական կայք | moedling.at | ||
| |||
Մյոդլինգ[3] (գերմ.՝ Mödling), քաղաք Ավստրիայում, նույնանուն շրջանի վարչական կենտրոնը Ստորին Ավստրիա դաշնային երկրամասում[4]։ Ընկած է այդ երկրամասի արդյունաբերական գոտում՝ երկրի մայրաքաղաք Վիեննայի անմիջական հարևանությամբ (սահմանակցում է հարավից` կենտրոնից գտնվելով շուրջ 15 կիլոմետր հեռավորության վրա)։ Զբաղեցնում է 10,04 քառակուսի կիլոմետր տարածք։ 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 20 555 (2014-ին՝ 20 495[5]): Քաղաքը առաջին հերթին հայտնի է նրանով, որ այստեղ է գտնվում Եվրոպայի առևտրային ամենաընդարձակ կենտրոններից մեկը՝ Shopping City Süd-ը (SCS):
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակի ընթացքում բնակավայրի անվանումը փոփոխությունների է ենթարկվել, եղել է medilihha (903 թ.), Medelikch, Medling և, վերջապես, Mödling: Վարկածներից մեկի համաձայն՝ անվանման արմատը սլավոնական է, որի հիման վրա ենթադրվում է, որ բնակավայրը հիմնադրվել է ավարական ժամանակաշրջանից ոչ ուշ՝ առաջին հազարամյակի երկրորդ կեսին[6], մոտավորապես 800 թվականին[7]։ Անվանումը նշանակել է «սահմանային գետակ»[6], կամ «դանդաղ, հանդարտ հոսող ջուր»[8] (հմմտ. ռուսերեն «медленный»):
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|
Քույր քաղաքներ[9]
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյոդլինգը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[10].
- Լյուքսեմբուրգ: Էշ-սյուր-Ալզետ
- Գերմանիա: Մայնի Օֆենբախ
- Ֆրանսիա: Պյուտո[11]
- Սերբիա: Զեմուն
- Իտալիա: Վելետրի
- Հունգարիա: Կյոսեր
- Չեխիա: Վսետին
- Բուլղարիա: Օբզոր
- Բելգիա: Զոտտեգեմ
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուդվիգ վան Բեթհովեն, (1770-1827), կոմպոզիտոր. կյանքի վերջին տարիներն անցկացրել է Մյոդլինգում
- Ալբերտ Դրախ, (1902-1995), գրող, իրավագետ
- Մարտին Գուզինդե, (1886-1969), քահանա, ազգագրագետ
- Պաուլ Հարատեր, (ծնվ. 1965), ռեժիսոր, պրոդյուսեր, գրող
- Մանֆրեդ Հեմ, (ծնվ. 1961), օպերային երգիչ
- Ալֆրեդ Մալետա, քաղաքական գործիչ, Ավստրիայի խորհրդարանի նախագահ ('House of Commons')
- Մարիա Յանիչեկ (1859-1927), գրող
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սբ. Օտմար եկեղեցին
-
Հոսպիտալային եկեղեցին
-
Հին ռատուշան
-
Մյոդլինգի ամրոցի ավերակները
-
Սև աշտարակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ Mödling, Mödling, Niederösterreich - Austria Postcode
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 224.
- ↑ http://www.statistik.at/blickgem/gemDetail.do?gemnr=31717%7Ctítulo=Ein Blick auf die Gemeinde|autor=|data=|publicado=Statistik.at|acessodata=8 de abril de 2012|língua2=de}}
- ↑ Austriacki Urząd Statystyczny
- ↑ 6,0 6,1 1100 Jahre Mödling // DAVID. — 2004. — Вып. 62 (Սեպտեմբեր).
- ↑ Kultur erleben in Mödling - "Häuser, Geschichte, Menschen". — Stadtgemeinde Mödling. — 2010.
- ↑ «Mittelalter». Mödlinger Museum Online. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Jumelage: Mödlings Partnerstädte на портале города Мёдлинг
- ↑ Große Linksammlung und Download hilfreicher Programme
- ↑ «Puteaux - Qu'est-ce que le jumelage?». Mairie de Puteaux [Puteaux Official Website] (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ilse und Georg Waldner, Heide Kucera: 1100 Jahre Mödling – Die Geschichte einer Stadt. Mödling 2003, ISBN 3-00-011896-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես՝ Mödling Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Վիքիճամփորդն ունի Մյոդլինգին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Geschichte Mödlings
- Mapire – Diverse historische Landkarten.
- Mödling und Umgebung auf alten Ansichtskarten
- Mödling auf RegioWiki
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյոդլինգ» հոդվածին։ |
|