Մուշեղ Սարգսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուշեղ Սարգսյան (այլ կիրառումներ)
Մուշեղ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1948 (76 տարեկան) Սառնաղբյուր, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1990) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1990) |
Մուշեղ Սիրունի Սարգսյան (հունվարի 2, 1948, Սառնաղբյուր, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1990)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են վինիլպրոպարգիլային համակարգերում տեղակալման ռեակցիաների, օրգանական եթերների օքսիդացման և հիդրօքսիիմիններում օղակագծային տաուտոմերիայի խնդիրներին։ Հայտնաբերել է բութատրիեն-ենինային հալոտրոպիայի երևույթը, քողարկված α-էֆեկտը։ Բացահայտել է ազոտական թթվով եթերների օքսիդացման ռեակցիայի օրինաչափությունները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.