Մուրացանի անվան քաղաքային գրադարան (Ստեփանակերտ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Մուրացանի անվան քաղաքային գրադարան (ԼՂՀ)ից)
Մուրացանի անվան քաղաքային գրադարանը բացվել է 1965 թվականին Ստեփանակերտի Բոգդան Կնունյանցի անվան զբոսայգում՝ որպես Մաքսիմ Գորկու անվան մարզային գրադարանի մասնաճյուղ։ Հետագայում գրքային ֆոնդը համալրվել է, իսկ գրադարանը կոչվել է Մուրացանի անվան։ 1981 թվականին Ստեփանակերտի տարբեր թաղամասերում բացվել են գրադարանի 6 մասնաճյուղեր, ստեղծվել է կենտրոնացված գրադարանային համակարգ, որը վերացվել է 1996 թվականին՝ մասնաճյուղ-գրադարաևների լուծարումով (պահպանվել է միայն Հայրենական մեծ պատերազմի վետերանների ակումբին կից գրադարանը)։ Մինչև Արցախյան ազատամարտը (1991-1994) գրադարանի գրքային ֆոնդը 110 հազար միավոր էր. պատերազմի ժամանակ մեծ մասը ռմբակոծությունից ոչնչացել է։ Ներկայումս ունի 56,5 հազար միավոր գիրք, ընթերցողների թիվը՝ 3,2 հազար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |