Նախաբազուկ
Նախաբազուկ | |
---|---|
Նախաբազկի ենթամաշկային երակները | |
Տեսակ | chiral organism subdivision type? և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | middle free limb segment?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | free upper limb? |
Զարկերակ | brachial artery? |
Երակ | brachial veins? |
Միանում է | ձեռք և upper arm? |
MeSH | A01.378.800.585 |
Foundational Model of Anatomy | 9663 |
Terminologia Anatomica 98 | A01.1.00.024 |
Նկարագրված է | Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 |
Forearms Վիքիպահեստում |
Նախաբազուկ (լատին․՝ antebrachium), մարդու վերին վերջույթի՝ բազկի և ձեռքի միջև ընկած հատվածը։ Հենքակմախքը կազմում են ճաճանչոսկրը և ծղիկոսկրը, որոնց մերձադիր (պրոքսիմալ) ծայրերը մասնակցում են արմնկային, իսկ ճաճանչի հեռավոր ծայրը՝ ճաճանչ-դաստակային հոդի ձևավորմանը։ Ոսկրերը միմյանց միացած են միջոսկրային ջլաթերթով, իսկ ծայրերը կազմավորում են ճաճանչ-ծղիկային մերձադիր և հեռադիր (դիստալ) հոդերը։
Նախաբազկի ափային երեսին տեղադրված են ձեռքի վարհակիչ, դաստակի ծղիկային և ճաճանչային ծալիչ և մատների մակերեսային ու խորանիստ ծալիչ մկանները, որոնք նյարդավորվում են միջնակ և ծղիկային նյարդերի շարժիչ ճյուղերով, թիկնաճաճանչային երեսին՝ ձեռքի վերհակիչ, դաստակի երկար և կարճ տարածիչ, մատների ընդհանուր տարածիչ, ճկույթի և ցուցամատի սեփական տարածիչ, ինչպես նաև բութ մատի երկար զատիչ և երկար ու կարճ տարածիչ մկանները։ Վերջիններս նյարդավորվում են ճաճանչային նյարդով։
Անոթավորվում է ճաճանչային, ծղիկային, առաջային և հետին միջոսկրային զարկերակներով։
Ներերակային ներարկումների և արյան հետազոտությունների դեպքում օգտվում են նախաբազկի ենթամաշկային երակներից (արմնկային ծալքի շրջանում)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախաբազուկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 153)։ |