Կազմակերպել է (1911 թվական) «Բանաստեղծների համքարություն» գրական խմբակը, դարձել ռուս, ակմեիզմի պարագլուխներից։ Չափածո առաջին գրքույկներն են «Կոնկիստադորների ճանապարհը» (1905 թվական) և «Ռոմանտիկական ծաղիկներ»֊ը (այդ թվում՝ «Ընձուղտը» բանաստեղծությունը 1908 թվական)։ Այնուհետև հրատարակել է «Մարգարիտներ» (1910 թվական), «Օտար երկինք» (1912 թվական), «Խարույկ» (1918 թվական) ժողովածուները։ Պայքարելով սիմվոլիստական «գեղեցկությունների» դեմ՝ բանաստեղծական լեզուն մոտեցրել է խոսակցականին։ Վերջին գրքույկում («Հրեղեն սյուն», 1921 թվական) ռոմանտիկական ձգտումների հետ առկա են հոռատեսությունն ու միստիկան։ Հանդես է եկել նաև որպես արձակագիր, թարգմանիչ, գրականության տեսաբան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 248)։