Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ
Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Հայկ Բաբուխանյան |
Հիմնադրված | 2021 |
Գաղափարախոսություն | ռուսամետություն և հայկական ազգայնականություն |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ, Հայաստանում գրանցված կուսակցություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցությունն իր հիմնադիր համագումարն անցկացրել է 2021 թվականի փետրվարի 6-ին և այն գլխավորում է Հայկ Բաբուխանյանը[1]։ Կուսակցությունը չունի քաղաքական ներկայացուցչություն Ազգային ժողովում և ներկայումս հանդես է գալիս որպես արտախորհրդարանական ուժ[2]։
2020-2021 թվականներին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո կուսակցությունը հաստատել է, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին։
Հայկ Բաբուխանյանը հանդիպել է «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Մեսրոպյանի հետ։ Առաջնորդները քննարկել են երկու կողմերի միջև հնարավոր համագործակցությունը։ Սահմանադրական իրավունքների միության և «Ազգային միասնության կուսակցության» ներկայացուցիչները նույնպես ներկա են գտնվել և հավանություն են տվել քաղաքական դաշինքի ստեղծմանը։ Բոլոր չորս կողմերը կոչ են արել ավելի մեծ ինտեգրում ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի միջև, ինչպես նաև աջակցել ավելի սերտ կապեր Արցախի և Ռուսաստանի միջև[3][4]։
2021 թվականի ապրիլի 13-ին «Ռուսաստանին ընդառաջ» կուսակցությունը, «Ազգի ձայն» կուսակցությունը և «Սահմանադրական իրավունքների միությունը» պաշտոնապես հայտարարել են «Նոր միություն» անունով քաղաքական դաշինքի ստեղծման մասին[5][6][7]։ Ընդ որում, «Ալյանս կուսակցությունը» ի սկզբանե աջակցել է «Նոր միություն» դաշինքին, սակայն որոշել է չանդամակցել նրան[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ News, Verelq (2020 թ․ դեկտեմբերի 29). «Կեցցե՛ ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ և առանց Նիկոլի. նոր նախաձեռնություն՝ ծանոթ դեմքեր». Verelq News.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ ««Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը գործադիրին փոխանցեց իր պահանջները». armenpress.am.
- ↑ «Հայկ Բաբուխանյանը ընդունեց «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր նախագահ Մհեր Մեսրոպյանին (Мгер Армения)». xosnak.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Մհեր Արմենիան և Հայկ Բաբուխանյանը Արցախի ԱԺ նախագահի հետ քննարկել են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հարցեր». shabat.am.
- ↑ ««Իրավունք». «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»». lurer.com.
- ↑ «ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Ազդարարվեց` «Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնության մեկնարկի մասին». iravunk.com.
- ↑ Technologies, Peyotto. «Ինչու ուժեղ և ոչ՝ հզոր. Տարաձայնություններ՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման անդամների միջև. «Ժամանակ»».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Strong Armenia with Russia Party-ն Ֆեյսբուքում