Ուորեն Հոլիսթեր
Ուորեն Հոլիսթեր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1930[1][2] Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1997[1][2] (66 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում |
Գործունեության ոլորտ | միջնադարի պատմություն |
Անդամակցություն | ԱՄՆ միջնադարի պատմության ակադեմիա[4] և Թագավորական պատմական միության |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Եղել է գիտական ղեկավար | Ռոբին Ֆլեմինգ |
Պարգևներ |
Չարլզ Ուորեն Հոլիսթեր (անգլ.՝ Charles Warren Hollister, նոյեմբերի 2, 1930[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - սեպտեմբերի 14, 1997[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի գրող և պատմաբան, Կալիֆորնիայի համալսարանի Սանտա Բարբարայի պատմության բաժնի հիմնադիր անդամներից մեկը[5], ամենաերիտասարդն է (մինչ օրս), ով նշանակվել է «ֆակուլտետի գիտահետազոտական դասախոս»[6]։
Նա մասնագիտացած էր անգլիական միջնադարյան (11-ից մինչև 13-րդ դարեր) պատմության մեջ, հատկապես այն ուսումնասիրություններում, որոնցում ընդգծվում են Անգլո-նորմանդական թագավորության և Անգլիայի փոխկապակցվածությունը, և թագավորության վարչական զարգացումը[7]։
Նրա գործընկեր Ջեֆրի Բարթոն Ռասելը Հոլիսթերին անվանել է «աշխարհի միջնադարյան լավագույն գեներալիստներից[8] մեկը»[9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլիսթերը ծնվել է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա), Նաթան և Քերի (Քուշման) Հոլիսթերների ընտանիքում։ Նա գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը 1951 թվականին։ Կորեական պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերում ծառայելուց հետո շարունակել է կրթությունը և 1958 թվականին ստացել է Լոս Անջելոսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Ph.D. կոչում։
Հոլիսթերն իր ակադեմիական գործունեությունն անցկացրել է Սանտա Բարբարայի Կալիֆորնիայի համալսարանում, պաշտոնապես թոշակի անցնելով 1994 թվականին։ Նրա պաշտոնավարման ընթացքում Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի Պատմության բաժինը մեծապես ընդլայնվել է՝ վարձելով այնպիսի գիտնականների, ինչպիսիք են Ֆրենկ Ջ. Ֆրոստը, Յոահիմ Ռեմակը, Լեոնարդ Մարսակը և Ալֆրեդ Գոլինը։
1981 թվականին նա ընտրվել է Ամերիկայի միջնադարյան ակադեմիայի անդամ, ինչպես նաև եղել է Թագավորական պատմական ընկերության, Իռլանդիայի միջնադարյան ակադեմիայի և Օքսֆորդի Մերթոն քոլեջի անդամ։ 1982 թվականի մայիսին Հոլիսթերը և նրա ասպիրանտները հիմնել են Չարլզ Հոմեր Հասքինսի միությունը, որը նվիրված էր վիկինգների, անգլո-սաքսոնական, անգլո-նորմանդական և վաղ Անժույան պատմության ուսումնասիրությանը[7][10]։
1983 թվականին UCSB-ի կողմից ստացել է «Ականավոր ուսուցիչ» մրցանակ։ Նա Գուգենհայմի կրթաթոշակի անդամ էր։
Միջնադարյան Անգլիայի ուսումնասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլիսթերը զբաղվել է միջնադարյան Անգլիայի (11-ից մինչև 13-րդ դարեր) պատմության ուսումնասիրությամբ։ Անգլո-նորմանդական ականավոր պատմաբան պրոֆեսոր Դեյվիդ Դուգլասը նրան առաջարկել է ուսումնասիրել, մասնավորապես, Անգլիայի Հենրի I թագավորի գործունեությունը։ Հոլիստերը սկսել է կենսագրականի վրա աշխատել 1962 թվականին, սակայն, այն ժամանակավորապես կանգ է առել՝ Սանտա Բարբարայի 1990 թվականի անտառային հրդեհի[11] ժամանակ նրա գրադարանի, ձեռագրի ու գրառումների կորստի պատճառով[12]։
Մեր կորուստների թվում էին կոշտ և ճկուն սկավառակները և իմ Հենրի I տպած նյութը, իմ ամբողջ հետազոտական գրադարանը և իմ բոլոր հետազոտական գրառումների քարտերը[13]։ - Հոլիսթերը գրել է իր խմբագրին
|
Միայն կարճ ժամանակով հուսալքված Հոլիսթերը Բրիտանիայում, արձակուրդի ժամանակ, 1994 թվականին վերսկսել է Հենրի I-ի կենսագրությունը։ Սակայն դեռևս թերի էր նրա մահվան պահին։ Նրա դոկտորանտ Ամանդա Քլարկ Ֆրոստը ավարտուն տեսքի է բերել Հոլիսթերի ամբողջ կյանքի գործը և հետմահու հրատարակել է «Հենրի I» գիրքը՝ Յեյլի համալսարանի հրատարակչության հետ 2001 թվականին[13]։
Անգլիայի պատմությունից և Ֆրանսիական պատմությունից նա կերտել է անգլո-նորմանդական պատմություն, որն այժմ հաստատված և ճանաչված է ամենուր[13]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլիսթերը հայտնի է դարձել Անգլիայի նորմանդական տարածքների և արևմտյան Ֆրանսիայի միջև հարաբերությունների վերաբերյալ իր ուսումնասիրություններով, որոնք նախկինում հիմնականում ուսումնասիրվել էին առանձին-առանձին։ Նա նաև տպագրել է միջնադարյան պատմության դասագրքեր, որոնք հայտնի են ԱՄՆ-ում, օրինակ՝ «Միջնադարյան Եվրոպա» գիրքը հրատարակվել է ութ անգամ, «Անգլիայի առաջացումը»՝ յոթ, թարգմանվել են բազմաթիվ լեզուներով[13]։
Հոլիսթերը հեղինակել է նաև մանկական գրքեր և Լ. Ֆրենկ Բաումի ստեղծագործությունների մասնագետ է։
- «Ջոն թագավորը և պատմաբանները» (1961)[14]
- «Անգլո-սաքսոնական ռազմական ինստիտուտները նորմանական նվաճման նախօրեին» (1962)[15]
- «Միջնադարյան Եվրոպա. համառոտ պատմություն» (1964)[16]
- «Նորմանդական Անգլիայի ռազմական կազմակերպությունը» (1965)[17]
- «Անգլիայի պատմություն, հատոր I. Անգլիայի առաջացումը, մ․թ․ա․ 55 - 1399» (1966)[18]
- «Արևմտյան ավանդույթի արմատները. Հին աշխարհի համառոտ պատմություն» (1966) թ[19]
- Ջոն Լ. Ստիփի և Ալան Դիրումի հետ «Արևմտյան քաղաքակրթության վերելքն ու զարգացումը» (1967)[20]
- Խմբագիր, «Նորմանդական նվաճման ազդեցությունը» (1969)[21]
- Ջուդիթ Փայքի հետ «Միրի լուսինները» (մանկական ֆանտազիա, 1969)[22]
- «Ոդիսևսը Կոլումբոսին. դասական և միջնադարյան պատմության համառոտագիր» (1974)[23]
- «Միապետություն, մագնատներ և ինստիտուտներ անգլո-նորմանդական աշխարհում» (1986)[24]
- Ջեյ Սիրս Մակգիի և Գեյլ Սթոքսի հետ «Արևմուտքը փոխակերպվեց. արևմտյան քաղաքակրթության պատմություն» (2000)[25]
- «Հենրի I» (խմբագրել և լրացրել է Ամանդա Քլարկ Ֆրոստը, 2001)[26]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլիսթերն ամուսնացել է Էդիթ Հոլիսթերի հետ 1952 թվականին։ Նրանք ունեցել են երեք որդի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 4,0 4,1 https://www.medievalacademy.org/page/CompleteFellows
- ↑ University of California: In Memoriam, 1997
- ↑ Faculty Research Lecturer - ամենաբարձր մրցանակը, որը Կալիֆորնիայի համալսարանի դասախոսները կարող են շնորհել իրենց հասակակիցներին
- ↑ 7,0 7,1 «Hollister, C(harles) Warren 1930-1997 | Encyclopedia.com». www.encyclopedia.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Գեներալիստ - էրուդիտ, տարբեր առարկաների վերաբերյալ գիտելիքների լայն շրջանակ, լայն մտահորիզոն ունեցող մարդ
- ↑ Jeffrey Burton Russell, "Foreword" to Hollister, Henry I (Yale English Monarchs), 2001:xi
- ↑ Haskins Society website
- ↑ Noozhawk. «Sally Cappon: Horror of Painted Cave Fire Rekindled 25 Years Later». www.noozhawk.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Russell, "Foreword".
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 «Henry I 0300098294, 9780300098297». dokumen.pub (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Hollister, C. Warren (1961). «King John and the Historians». Journal of British Studies 1#1. էջեր 1–19. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Anglo-Saxon Military Institutions on the Eve of the Norman Conquest, 1962 (Triennial Book Prize of the Conference on British Studies (Բրիտանական ուսումնասիրությունների կոնֆերանսի եռամյա գրքի մրցանակ))
- ↑ Medieval Europe: A Short History, 1964
- ↑ The Military Organization of Norman England, 1965
- ↑ A History of England, Volume I: The Making of England, 55 B.C.–1399, 1966
- ↑ Roots of the Western Tradition: A Short History of the Ancient World, 1966
- ↑ (With John L. Stipp and Alan Dirrum) The Rise and Development of Western Civilization, 1967
- ↑ (Editor) The Impact of the Norman Conquest, 1969
- ↑ (With Judith Pike) The Moons of Meer (juvenile fantasy), 1969
- ↑ Odysseus to Columbus: A Synopsis of Classical and Medieval History, 1974
- ↑ Monarchy, Magnates and Institutions in the Anglo-Norman World, 1986
- ↑ (J. Sears McGee-ի և Gale Stokes-ի հետ) The West Transformed: A History of Western Civilization, 2000
- ↑ Henry I (edited and completed by Amanda Clark Frost), 2001
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "C. Warren Hollister, History: Santa Barbara", 1997, University of California: In Memoriam.
- "C(harles) Warren Hollister", Contemporary Authors Online, Gale, 2008. Reproduced in Biography Resource Center. Farmington Hills, Mich.: Gale, 2008.
- «University of California: In Memoriam, 1997». oac.cdlib.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
- «RI OPAC: Personennamen». opac.regesta-imperii.de. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
|
- Նոյեմբերի 2 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 14 մահեր
- 1997 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Ամերիկացի պատմաբաններ