Ուչիտելսկայա գազետա
Ուչիտելսկայա գազետա (ռուս.՝ Учительская газета), ռուսական (նախկինում՝ խորհրդային) պարբերական։ Խորհրդային շրջանում հանդիսացել է ԽՍՀՄ լուսավորության մինիստրության և լուսավորության, բարձրագույն դպրոցի և գիտական հիմնարկների աշխատողների արհմիության Կենտկոմի օրգանը։ Լույս է տեսնում 1924 թվականից, Մոսկվայում (1930-1937 թվականներին անվանվել է «Հանուն կոմունիստական լուսավորության» [«За коммунистическое просвещение»])։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1974)։
Թերթի ստեղծմանն ու աշխատանքներին անմիջական մասնակցություն է ունեցել Վլադիմիր Լենինի կին Նադեժդա Կրուպսկայան։ Թերթի էջերում բազմիցս հանդես են եկել Անատոլի Լունաչարսկին, Միխայիլ Կալինինը և այլ պետական ու կուսակցական գործիչներ։
1920-1930-ական թվականներին պայքարել է անգրագիտության վերացման, մանկավարժության սոցիալիստական մեթոդների ստեղծման ու արմատավորման համար։ Ետպատերազմյան տարիներին թերթի խնդիրն էր «բազմազգ սովետական դպրոցի կանոնավոր գործունեության վերականգնումը»։
1991 թվականին «Ուչիտելսկայա գազետան» վերածվել է անկախ հրատարակության։ 2010 թվականին թերթին շնորհվել է տպագիր մամուլի ոլորտում Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Володин вручил премии правительства в области печатных СМИ». ՌԻԱ Նովոստի. հունվարի 13,2011. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |