Jump to content

Պաստերելոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաստերելոզ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառPasteurella multocida?[1], Pasteurella? և M. haemolytica?
Փոխանցման ձևկոնտակտային փոխանցում
Հիվանդության ախտանշաններՀոդացավ[1], Հաճախասրտություն[1], թոքաբորբ[1] և տենդ
Վարակ տարածողթռչուններ, խոշոր եղջերավոր կենդանիներ, Q4289565?, Sus? և ճագար
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և անասնաբուժություն

Պաստերելոզ, արյունահոսային սեպտիցեմիա, մարդու և կենդանիների վարակիչ հիվանդություն։ Բնորոշվում է սեպտիցեմիայով և շնչառական ուղիների ու աղիքների լորձաթաղանթի բորբոքային պրոցեսներով, այտուցներով։ Հարուցիչը պաստերելաների խմբի աերոբ, ոչ սպորավոր ցուպիկներն են, որոնք տարածված են բնության մեջ և սապրոֆիտ վիճակում ապրում են նաև առողջ կենդանիների վերին շնչառական ուղիներում։ Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ և հիվանդությունից առողջացած կենդանիներն են։ Հիվանդության առաջացմանը նպաստում են կերակրման, խնամքի ու պահվածքի վատ պայմանները։ Վարակվում են սննդային, օդային ճանապարհներով և կենդանի փոխանցողների միջոցով։ Զգայունակ են հատկապես տավարը, մանր եղջերավոր կենդանիները, խոզերը, ճագարները և թռչունները։ Գաղտնի շրջանը տևում է 3-5 օր։ Հիվանդների մոտ նկատվում է ջերմության բարձրացում, թեթևություն, ախորժակի անկում, լուծ, պուլսի և շնչառության արագացում։ Դառների մոտ հիվանդությունն ընթանում է շնչառական ուղիների, ստամոքսաաղիքային համակարգի կատառային բորբոքումներով։ Ւտզերի մոտ արտահայտվում է կրծքային ձևի ծանր երևույթներով, նկատվում է արյունային լուծ, մաշկի տարբեր հատվածներում արյունազեղումներ։ Աղիքային ձևի ժամանակ նկատվում է զարգացող լուծ, թուլություն, տավարի և խոզերի մոտ հնարավոր է գլխի, պարանոցի, ենթակրծքի և այլ հատվածների այտուց (գերսուր ընթացքի դեպքում, առանց նկատելի նշանների, կենդանիները արագ սատկում են)։ Հավերի մոտ (հաճախ անվանում են խոլերա) ընթանում է մեծ մասամբ գերսուր և ենթասուր ձևերով։ Բնորոշ նշաններն են բարձր ջերմաստիճանը, հյուծվածությունը, լուծը և այլն։ Պաստերելոզի ախտորոշման ժամանակ հաշվի են առնվում կլինիկական նշանները, Էպիզոոտոլոգիական տվյալները և բակտերիալոգիական հետազոտության արդյունքները։ Բուժումը արդյունավետ են գերիմուն շիճուկի օգտագործումը, անտիբիոտիկները, սուլֆանիլամիդները և այլն։ Հիվանդ թռչունների բուժումը նպատակահարմար չէ։ Կանխարգելումը․ խնամքի և կերակրման պայմանների բարելավում, անասնաբուժասանիա արական կանոնների կիրառում, պայմանական առողջ կենդանիների իմունացում (օգտագործվում է վակցինա) և այլն։ Մարդու պաստերելոզ արտահայտվում է տեղային ախտահարումներով, աբսցեսներով (թարախակույտ) և ֆլեգմոնաներով։ Մի շարք դեպքերում զարգանում է օստեոմիելիտ և բրոնխոպնևմոնիա։ Կանխարգելումը․ կենդանիների և հիվանդ մարդկանց հետ շփվելիս՝ սանհիգիենայի կանոնների պահպանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology — 2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 139